ՌԴ-ում առաջին անգամ բացահայտվել է կրիպտոարժույթի բորսայի գումարների յուրացման դեպք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+17.09 oC

ՌԴ-ում առաջին անգամ բացահայտվել է կրիպտոարժույթի բորսայի գումարների յուրացման դեպք

17:51 22.03.2022

ՌԴ ներքին գործերի նախարարության քննիչները հետաքննում են Ռուսաստանում առաջին քրեական գործը՝ կապված կրիպտոարժույթի բորսայի գումարների և ունեցվածքի յուրացման հետ։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի խոսքերով՝ այս հանցագործության մեջ կասկածվողը կալանավորվել է, նրանից առգրավվել է 240 միլիոն ռուբլի, 1 միլիոն դոլար և 70 հազար եվրո։

Վոլկի տեղեկացմամբ՝ կասկածյալին ձերբակալել են Մոսկվայի մարզի Սերպուխով քաղաքային թաղամասի մասնավոր օդանավակայանի հյուրանոցում։

«Նա իր հետ երկու ճամպրուկով ավելի քան 190 միլիոն ռուբլու չափով կանխիկ գումար է ունեցել։ Բացի դրանից՝ միաժամանակ 29 խուզարկություն է իրականացվել մեղադրյալի և նրա ենթադրյալ հանցակիցների տներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում և Յալթայում։ Առգրավվել է ավելի քան 50 միլիոն ռուբլի, 1 միլիոն դոլար, 70 հազար եվրո, թանկարժեք համակարգչային տեխնիկա, ապարատային կրիպտո դրամապանակներ, շքեղ իրեր և ապացուցողական արժեք ունեցող փաստաթղթեր»,- հավելել է գործակալության ներկայացուցիչը։

Քննիչների խոսքերով՝ հանցագործության մեջ կասկածվողը պարզվել է՝ առցանց առևտրային հարթակի փաստացի սեփականատերերից մեկն է, որտեղ թվային ֆինանսական ակտիվները կարելի է գնել, վաճառել կամ փոխանակել իրական փողերով։ Չարագործը վերահսկում էր կրիպտոարժույթով մեծ քանակությունների տեղաշարժը և դրանց փոխանցումը էլեկտրոնային դրամապանակներ։ Միաժամանակ, օգտվելով զբաղեցրած դիրքից, նա հանել է միջոցների մի մասը և յուրացրել։

Ներկայումս ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել, նրա հաշիվների վրա կալանք է դրվել։ Բացի դրանից՝ միջնորդություն է ուղարկվել դատարան՝ մեղադրյալի գույքի վրա արգելանք դնելու համար, որի արժեքը գերազանցում է 2 միլիարդ ռուբլին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գուցե ես համաձայնեմ․ Ալվարեսն արձագանքել է Փոլի մարտահրավերին

15:40 25.11.2024

Գուցե ես համաձայնեմ․ Ալվարեսն արձագանքել է Փոլի մարտահրավերին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, լեգենդար մեքսիկացի Սաուլ Ալվարեսն արձագանքել է ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլի մարտահրավերին։ Մեկ շաբաթ առաջ 27-ամյա Փոլն ԱՄՆ-ի Արլինգթոն քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ծանր քաշային կարգի աշխարհի նախկին անվիճելի չեմպիոն, 58-ամյա Մայք Թայսոնին և մարտահրավեր նետել Ալվարեսին: «Երբ ես ավարտում եմ […] ...

DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters

15:34 25.11.2024

DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters

Լիտվայի ավիացիոն վարչությունը հայտնել է, որ DHL ինքնաթիռի օդաչուները վթարից առաջ որևէ խնդրի մասին չեն հայտնել ավիադիսպետչերներին, հաղորդում է Reuters-ը: «Օդաչուները ավիադիսպետչերին չեն ասել ինքնաթիռի հետ կապված որևէ խնդրի մասին նախքան վթարը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Վիլնյուսի օդանավակայանի մոտ վթարի է ենթարկվել գերմանական DHL բեռնափոխադրող ընկերության բեռնատար ինքնաթիռը։ […] ...

Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասին

15:25 25.11.2024

Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասին

Հնդկաստանի պաշտոնյաները մշտապես կապի մեջ են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ ուկրաինական հակամարտությունը երկխոսության միջոցով լուծելու ուղիներ գտնելու համար։ Այս մասին Հռոմում «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը։ «Այս հակամարտության շարունակությունը լուրջ ապակայունացնող հետեւանքներ ունի, այդ թվում՝ Միջերկրական ծովի համար։ Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի»,- ասել է նա։ […] ...

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

15:20 25.11.2024

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:14 25.11.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և 16 350 ԱՄՆ դոլլար, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային վերարկուներ, բացահայտվել է 1030 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների տեղափոխման դեպք, մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի ներմուծման փորձը, ՀՀ […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

15:05 25.11.2024

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.43մ (24.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 26սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 182.852մլն.մ³: 2024 թվականին […] ...

BACK_TO_TOP