Քրդերը հայտնել են Աֆրինում 13 թուրք զինվորների սպանության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+17.09 oC

Քրդերը հայտնել են Աֆրինում 13 թուրք զինվորների սպանության մասին

17:00 18.02.2018

Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF) կազմում հանդես եկող քրդական ջոկատները Աֆրինում հարձակվել են թուրք զինվորականների վրա: Այս մասին փետրվարի 18-ին տեղեկացրել է քրդական ANFnews գործակալությունը:

Քրդերը վստահեցնում են, որ հարձակման ժամանակ սպանվել է 13 թուրք զինծառայող:

«Ռաջու շրջանում մեր ստորաբաժանումները հարձակվել են թուրքական բանակի և նրա վարձկանների ջոկատների վրա Գվադա և Բալիկա գյուղերում»,- ասված է հաղորդագրության մեջ:

SDF-ի տվյալներով՝ թուրք զինվորների շրջանում կան նաև վիրավորներ:

Նախկինում Թուրքիան հաստատել էր Աֆրինում 30 թուրք զինվորների մահվան մասին լուրը: Միայն մեկ օրում 11 մարդկային կորուստ է ունեցել Թուրքիան: Միևնույն ժամանակ, Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել է Աֆրինում գրեթե 1500 քրդերի և ԻՊ-ի զինյալների ոչնչացման մասին:

Հիշեցնենք, որ Թուրքիան Աֆրինում ռազմական գործողություններ է սկսել հունվարի 20-ին «Ձիթենու ճյուղ» անվանումով: Թուրքիայի կողմից կռվում են Սիրիայի ազատ բանակի զինվորները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի և մարիխուանայի հայտնաբերում․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումները

12:27 09.04.2025

Առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի և մարիխուանայի հայտնաբերում․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումները

ՔՈ Երևան քաղաքի վարչության պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ շարունակվում է նույն հետևողականությամբ: Չնայած կառուցվածքային փոփոխություններին` այս իմաստով գործառույթները չեն փոխվել, պարզապես իրավապահները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել խոշոր և առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների հայտնաբերմանը: Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի կարևոր գործառույթներից է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության կանխարգելումը, […] ...

Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026. մեկնարկել է հայտերի ընդունումը

12:21 09.04.2025

Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026. մեկնարկել է հայտերի ընդունումը

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026» մրցույթի հայտերի ընդունումը assf-2026.hesc.am հարթակի միջոցով։ Առցանց հարթակում կարելի է ծանոթանալ նաև մրցույթի պայմաններին և հայտի ներկայացման կարգին։ Հայտերի առցանց ընդունման ընթացակարգը բաղկացած է 3 փուլից՝ 2 ընթացիկ փուլ, որոնց ընթացքում գրանցված աշակերտները և ուսուցիչները կունենան հանդիպումներ մասնագիտական ժյուրիի և կազմակերպիչների հետ: 1-ին և 2-րդ ընթացիկ փուլերում հայտ ներկայացրած աշակերտները պետք է գրանցվեն նաև վերջնական […] ...

Հայաստանում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել

12:14 09.04.2025

Հայաստանում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներից մեկը վնասվածք է ստացել ականի պայթյունից։ Տեղեկությունը Radar Armenia-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,– նշեց Թորոսյանը։ ...

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում

12:10 09.04.2025

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականներն ապրիլի 13-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում. Ապրիլի 14 17:00- 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյան 17:00- 55 կգ Իզաբելլա Յայլյան 20:00- 61 կգ Գառնիկ Չոլակյան Ապրիլի 16 17:00- 73 կգ Գոռ Սահակյան Ապրիլի 17 20:00- 81 կգ Ռաֆիկ […] ...

«Նովալիս 250». ԳԱԹ-ի մշակութային նոր նախաձեռնությունը՝ Հայաստան-Գերմանիա համագործակցությամբ

12:05 09.04.2025

«Նովալիս 250». ԳԱԹ-ի մշակութային նոր նախաձեռնությունը՝ Հայաստան-Գերմանիա համագործակցությամբ

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Նովալիս 250» գեղարվեստական ինստալյացիայի և Վասիլի Կորգանովի (Բարսեղ Ղորղանյան) հավաքածուի գերմաներեն վավերագրերի ժամանակավոր ցուցադրության բացումը։ Գերմանական ռոմանտիզմի մեծագույն բանաստեղծ Նովալիսին նվիրված միջոցառումը կազմակերպվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Արվեստի հիմնադրամի և գծանկարիչ Սեբասթիան Գերսթենգարբեի հետ համագործակցության շրջանակում։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, […] ...

SHANTNEWS

12:00 09.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP