ՄՍԾ Շիրակի տարածքային կենտրոններում սկսվել է Շիրակի մարզի միայնակ մայրերի համար զբաղվածության խթանման ծրագրի հայտավորումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+14.09 oC

ՄՍԾ Շիրակի տարածքային կենտրոններում սկսվել է Շիրակի մարզի միայնակ մայրերի համար զբաղվածության խթանման ծրագրի հայտավորումը

19:59 22.03.2022

 

Առաջին անգամ Շիրակի մարզում իրականացվում է միայնակ մայրերի զբաղվածության խթանման ծրագիր: Այն նպաստելու է մարզի աշխատունակ միայնակ մայրերի ներգրավվածությանը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում։ Միասնական սոցիալական ծառայության Շիրակի մարզի տարածքային կենտրոններում արդեն ընդունվում են ծրագրին մասնակցել ցանկացողների հայտադիմումները:

Ծրագիրն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան, «Զայեդ» բարեգործական և հումանիտար հիմնադրամի աջակցությամբ ու Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ:

Մարիամ Ուստյանը միայնակ է մեծացնում 13 տարեկան որդուն։ Առողջական խնդիրները խանգարում են աշխատանք գտնելու հարցում, եղած առաջարկներից միշտ նույն պատճառով հրաժարվել է։ Շիրակի մարզի միայնակ մայրերի զբաղվածության խթանման ծրագիրը թերևս եզակիներից է, որ հնարավորություն կստեղծի Մարիամի համար նոր մասնագիտություն ձեռք բերել։ Դիմում գրել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնում։

Միայնակ մայրերի նոր ծրագիրը տեխնոլոգիական ոլորտին է վերաբերում, որը աշխատաշուկայում համարվում է մրցունակ։ Առաջնահերթություն տրվում է նրանց, ովքեր դիմելու պահին չեն աշխատում, ընդգրկված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, ունեն երկու և ավելի անչափահաս երեխա։

«Ծրագիրն իրականացվելու է Շիրակի մարզում, կարող են ընդգրկվել մարզի միածնող ընտանիքի մայրերը, միայնակ մայրերը, ամուսնալուծված կանայք և այրիները»,- նշում է ՄՍԾ Գյումրիի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի ավագ մասնագետ Արմինե Եղիազարյանը։

Գյումրիի տարածքային կենտրոնում դիմումատուների թիվն այս պահին 26-ն է։ Մասնակիցները ծանոթացել են ծրագրի մանրամասներին, ցանկություն են հայտնել օգտվել զբաղվածության ապահովման հնարավորությունից։ Միայնակ մայրերի համար տարիքային սահմանափակում չկա, կրթության առումով ևս։ Ծրագրին մասնակցության համար բավարար է միջնակարգ կրթությունը։ Այն երեք փուլերով է ընթանալու։ Մասնակիցներն իրենց ընտրած մասնագիտություններով նախ ուսուցում կանցնեն, հետո կլինի գործնական պրակտիկա, որից հետո նախատեսվում է նաև աշխատանքի տեղավորում։

Ծրագրի գործնական փուլը  երեք ամսով է, որը կազմակերպվելու է ծրագրի շրջանակում համագործակցող ընկերություններում։ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը աջակցելու են նաև աշխատանք գտնելու հարցում։ Պարտավորվում են ապահովել  մասնակիցների առնվազն 30%-ի զբաղվածությունը։ Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն է, ու թեև դիմումատուների թիվը կարող է շատ լինել, բայց անվճար ուսուցման ծրագիրը նախատեսված է 24 մասնակցի համար։

Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի տվյալներով՝ Գյումրիում հաշվառված է 235 միայնակ մոր կարգավիճակ ունեցող կին։ Նրանց մոտ 90 տոկոսը գործազուրկ է և ընդգրկված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ գերիներին ազատելու և Հայաստանի անվտանգության ապահովման կոչով

11:04 09.04.2025

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ գերիներին ազատելու և Հայաստանի անվտանգության ապահովման կոչով

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի 25 անդամներ երկկուսակցական նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին՝ կոչ անելով ապահովել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակումը և ուժեղացնել ԱՄՆ-ի քաղաքականությունը՝ պաշտպանելու  Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Նամակը […] ...

Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ «վստահություն կառուցելու» քայլերի հարցին

10:52 09.04.2025

Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ «վստահություն կառուցելու» քայլերի հարցին

Ադրբեջանը պատրաստ է քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն կառուցելու համար։ Այս մասին Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես կընկերանանք Հայաստանի հետ, դա անիրատեսական է: Անգամ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը վաղաժամ է: Բայց մենք պատրաստ ենք սկսել փոքր քայլերով վստահություն կառուցելու ուղղությամբ»,- […] ...

Երևանում անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 31-րդ նիստը

10:45 09.04.2025

Երևանում անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 31-րդ նիստը

Պետական եկամուտների կոմիտեն առաջին անգամ հյուրընկալել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում ապրիլի 8-ից 10-ն անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի կազմում գործող կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի հերթական՝ 31-րդ նիստը։  Մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուզբեկստանի, […] ...

Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

10:37 09.04.2025

Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Վ. Համբարձումյան և Իսակովի փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

10:30 09.04.2025

Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Գիլեն Նյեմբո Մբվիզյայի հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, չմշակված ալմաստի մատակարարման ռազմավարական ոլորտում։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ հայկական կողմը հատկապես շահագրգռված է քննարկել կայուն և կանխատեսելի մատակարարման ուղիների ստեղծման հնարավորությունները, միջկառավարական […] ...

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են

10:22 09.04.2025

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ կատարված միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր խումբը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների […] ...

BACK_TO_TOP