Գերմանիայում պատրաստ չեն ռուսական նավթից կտրուկ հրաժարվելուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+16.09 oC

Գերմանիայում պատրաստ չեն ռուսական նավթից կտրուկ հրաժարվելուն

17:59 21.03.2022

Ռուսական նավթի մատակարարման հարցում Գերմանիայի դիրքորոշումը չի փոխվել, Բեռլինը չի կարողանա հրաժարվել դրանից մեկ գիշերում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի կաբինետի ներկայացուցիչը` պատասխանելով հարցին, թե արդյոք ԵՄ-ն կարող է էմբարգո կիրառել ռուսական նավթի վրա։

«Կառավարությունը, ինչպես նախկինում, համոզված է, որ չի կարող հրաժարվել նավթի արտահանումից և ներկրումից: Դա դաշնային կառավարության դիրքորոշումն է, և որքան ես գիտեմ, ոչինչ չի փոխվել»,- հավելել է նա:

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ աշխատում են Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ, սակայն չեն կարող մեկ գիշերվա ընթացքում հրաժարվել Ռուսաստանի Դաշնությունից ստացվող ռեսուրսներից։

Երկուշաբթի օրը Reuters-ը, հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին, հայտնել է, որ Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի վրա՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։ Մասնավորապես, ԵՄ դիվանագետները գործակալությանը հայտնել են, որ Մերձբալթյան երկրները, այդ թվում՝ Լիտվան, պնդում են Մոսկվայի դեմ նավթային էմբարգո կիրառել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միխեիլ Կավելաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդ

11:33 29.04.2025

Միխեիլ Կավելաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդ

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Մեկնարկել է հանրային իրազեկման արշավ՝ ուղղված ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարին, հարգանքի և ներառականության մշակույթի խթանմանը

11:28 29.04.2025

Մեկնարկել է հանրային իրազեկման արշավ՝ ուղղված ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարին, հարգանքի և ներառականության մշակույթի խթանմանը

Արդարադատության նախարարությունը մեկնարկել է հանրային իրազեկման արշավ՝ ուղղված ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարին, հարգանքի և ներառականության մշակույթի խթանմանը: Որպես նախաձեռնության մաս՝ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում և հանրային նշանակության վայրերում, ինչպես նաև ՀՀ մարզերում տեղադրվել են տեղեկատվական պաստառներ՝ խրախուսելու երկխոսությունը և հարգանքի մթնոլորտը: «Միավորվե՛նք դիմակայելու խտրականությանը և ատելության խոսքին՝ կառուցելով հասարակություն, որտեղ բոլորը հավասար են»,-հայտնում են […] ...

Կայք և Վարդենիս բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:23 29.04.2025

Կայք և Վարդենիս բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապրիլի 30-ին` ժամը 10:30-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Կայք, իսկ ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վարդենիս բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: ...

Բասկետբոլի Եվրոպայի Մ-20 B դիվիզիոն. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը

11:16 29.04.2025

Բասկետբոլի Եվրոպայի Մ-20 B դիվիզիոն. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը

Երևանում հուլիսի 11-20-ը կկայանա բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը: Հայաստանի հավաքականը ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հետ: Առաջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 11-ին՝ մրցելով Լատվիայի հավաքականի հետ: Հուլիսի 12-ին կկայանա Մոնտենգրո-Հայաստան հանդիպումը: Հուլիսի 13-ին մեր ընտրանին […] ...

Լատվիան անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա

11:10 29.04.2025

Լատվիան անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա

Լատվիայի իշխանությունները Ուկրաինա են ուղարկել 1500 անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտարարել է Բալթյան Հանրապետության պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը։ «Լատվիայից Ուկրաինա է ուղարկվում ևս 1500 մարտական ​​անօդաչու թռչող սարք։ Տարվա առաջին կեսին լատվիական երկու ընկերություններ Կիևին կմատակարարեն 12000 անօդաչու թռչող սարք՝ անօդաչու թռչող սարքերի կոալիցիայի շրջանակներում», – գրել է գերատեսչության ղեկավարը X-ում։ […] ...

Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:05 29.04.2025

Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 30-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP