18:53 27.07.2018
2017 թվականին պաշտպանության նախարարությունը հանրությանը ներկայացրեց զինվորական ծառայության այլընտրանքային երկու ծրագիր՝ «Պատիվ ունեմ» ու «Ես եմ»: Առաջին ծրագիրը վերաբերում էր բուհական կրթություն ստացող երիտասարդներին, ովքեր ուսմանը զուգահեռ անցնում են զինվորական պատրաստության դասընթացներ, իսկ ուսումն ավարտելուց հետո, որպես սպաներ, մեկնում ծառայության: «Ես եմ» ծրագիրն այլ կերպ կոչվում է ժամկետային-պայմանագրային, այն կամովի ընտրում են զորակոչային տարիքում գտնվող այն երիտասարդները, ովքեր ցանկանում են իրենց ծառայությունն անցկացնել մարտական հենակետերում: Այսօր «Ես եմ» ծրագրով Գյումրիից ծառայության է մեկնել 5 նորակոչիկ, ծրագիրը նախընտրողներ եղել են նաև ձմեռային զինակոչի ժամանակ:
Գյումրեցի Աբրահամ Տոնոյանը 2016 թվականի ապրիլյան օրերին շտապել է զինկոմիսարիատ ու ցանկացել կամավոր մեկնել բանակ, բայց 16 տարեկան լինելու պատճառով նրան մերժել են։ Մինչ այսօր Արցախի սահմանը պահելու իր որոշումը չի փոխել: Ապրիլյան պատերազմից 2 տարի անց Աբրահամն ընտրել է այլընտրանքային ծառայությունն ու «Ես եմ» ծրագրով գնում է մարտական դիրքերում ծառայելու: Սա այն տարբերակն է, որը նորակոչիկին թույլ կտա նաև հետագայում լուծել ֆինանսական ու բնակարանային խնդիրները:
«Ես եմ» ծրագրով բանակ զորակոչվողների թիվը նախորդ զորակոչի համեմատ Գյումրիում ավելացել է: Բայց ծրագրում կան որոշակի պայմաններ, որոնց հաճախ նորակոչիկները չեն համապատասխանում: Բուժզննությունից հետո միայն առողջ ու ֆիզիկապես ուժեղ տղաներն են ընդգրկվում ծրագրում: Ծառայության վայրի ընտրությունը մյուս զինվորների նման վիճակահանությամբ չէ, նրանք ծառայում են հատուկ առանձնացված զորամասում։ 3 տարվա 7 ամիսը զինվորներն անցկացնում են տանը, մնացած հատվածը՝ զորամասում ու մարտական դիրքերում: Դրանից բացի՝ յուրաքանչյուր ամիս արձակուրդ գնալու համար նրանց տրվում է նաև հավելյալ գումար: Ծառայության ավարտին զինվորների համար հատուկ բացված բանկային հաշվեհամարներին պետությունը կփոխանցի 5 միլիոն դրամ, որն էլ զինծառայողները կծախսեն բնակարան ձեռք բերելու, ուսման վարձը վճարելու կամ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակներով: Ծառայության ընթացքում դժբախտ պատահարներ լինելու դեպքում հաշվեհամարում կուտակված գումարը տնօրինելու իրավունք կստանան զինծառայողի ընտանիքի անդամները:
«Ես եմ» ծրագրով զորակոչվողների օրը միասնական է հանրապետության բոլոր զինկոմիսարիատների համար:
15:09 15.04.2025
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ինտենսիվ աշխատում են խաղաղության համար․ ՊեսկովՄոսկվան և Վաշինգտոնն ինտենսիվ աշխատում են խաղաղության համար, բայց չպետք է ակնկալել անհապաղ արդյունքներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ինտենսիվ աշխատանք է տարվում: Իհարկե, խաղաղ նախաձեռնությունների որոնումն այնքան բարդ հարց է, որ անհապաղ արդյունքներ ակնկալել դժվար թե հնարավոր լինի»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։ ...
14:51 15.04.2025
Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով․ ԱԺ նախագահԱզգայի ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անհրաժեշտ է համարում ունենալ ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ «Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով։ Վատ է, որ մինչև հիմա չունենք։ Հենց ամենաառաջին օրվանից մենք այդ գաղափարն ունեցել ենք»,- ասաց Սիմոնյանը։ Հարցին, թե արդյոք հանձնաժողովը կարո՞ղ է ստեղծվել […] ...
14:41 15.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ավշար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 9-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 13 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ […] ...
14:35 15.04.2025
ՀՀ ՊԵԿ-ի և ԻԻՀ մաքսային ներկայացուցիչները քննարկել են Ագարակի անցակետի սահմանահատմանն առնչվող հարցերՊետական եկամուտների կոմիտեի մաքսային ստորաբաժանումների ներկայացուցիչները Ագարակի անցակետում հանդիպում են ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» անցման կետի անձակազմի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, ինչպես նաև Սյունիքում ԻԻՀ գլխավոր հյուպատոսը։ Հանդիպմանը քննարկվել են անցակետի բնականոն աշխատանքի հետ կապված հարցեր։ Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացքը, ինչպես […] ...
14:27 15.04.2025
Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 16-ին` ժամը 12:30-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...