10:49 18.02.2018
Ինքնաթիռը, որում գտնվել է 60 մարդ, աղետի է ենթարկվել Իրանի Սպահան նահանգի Սեմիրոն քաղաքի մերձակայքում, հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտակարգ իրավիճակների հարցերով կենտրոնին։
Գործակալության տեղեկություններով՝ ինքնաթիռը Թեհրանից ուղևորվում էր Յասուջ։
Իրանական Mehr գործակալության տվյալներով՝ ինքնաթիռը պատկանում էր Iran Aseman Airlines ավիաընկերությանը։
Ուղևորների և անձնակազմի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ Իրանական Press TV-ի հաղորդմամբ՝ մի քանի մարդ կարող էր ողջ մնալ, իսկ IRNA գործակալությունը հայտնում է, որ ինքնաթիռում գտնվողները զոհվել են։
12.09
Իրանական Tasnim գործակալության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 60-100 մարդ:
12.11
Իրանական պետական PressTV հեռուստաալիքը հայտնում է, որ ինքնաթիռում գտնվել է 66 մարդ։
12.13
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Իրանի փրկարարական ծառայությունները չեն կարողանում հասնել ինքնաթիռի կործանման վայր։
Iran’s Aseman Airlines has confirmed that one of its planes has crashed in southern Isfahan, saying in a statement that the plane crashed into Dena Mountain.
— Press TV (@PressTV) February 18, 2018
Plane with 66 Passengers Crashes in #Iran https://t.co/LesNoU8n6E pic.twitter.com/RZoBRvEuEB
— Tasnim News Agency (@Tasnimnews_EN) February 18, 2018
12.23
ՀՀ ԱԳՆ-ն ներկայումս փորձում է ճշտել՝ արդյո՞ք Իրանում այսօր կործանված ուղևորատար ինքնաթիռում ազգությամբ հայեր կան, թե՞ ոչ:
12.25
Aseman Airlines ավիաընկերությանը պատկանող ATR 72-500 ինքնաթիռը ռադարների էկրաններից անհետացել է թռիչքից 50 րոպե անց, հայտնում է IRNA-ն։
Հաղորդվում է, որ ինքնաթիռը Թեհրանի օդանավակայանից դուրս է եկել Երևանի ժամանակով ժ. 09.25-ին։
Ավելի վաղ ավիաընկերությունը հաստատել էր ինքնաթիռի կործանումը Իրանի լեռներում։
Iran Aseman Airline ավիաընկերության PR-տնօրենի խոսքով, ինքնաթիռում գտնվող բոլոր՝ 66 անձինք զոհվել են։ Ոչ ոքի չի հաջողվել ողջ մնալ աղետի հետևանքով։
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...