15:50 20.03.2022
Օդի աղտոտվածության երկարատև ազդեցությունը կարող է մեծացնել աուտոիմուն հիվանդությունների առաջացման վտանգը:
Կաթված, գլխուղեղի քաղցկեղ, վիժման և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ` 2019 թվականին հրատարակված հետազոտության հեղինակները համոզված են, որ օրգանիզմի գրեթե յուրաքանչյուր բջիջ կրում է կեղտոտ օդի ազդեցությունը:
Այժմ Վերոնայի համալսարանի գիտնականները պարզել են նաև, որ օդի աղտոտվածության բարձր մակարդակը մոտ 40 տոկոսով ավելացնում է ռևմատոիդ արթրիտի , 20%-ով ՝աղիների բորբոքային հիվանդությունների, խոցային կոլիտի, 15%-ով ՝ շարակցական հյուսվածքի հիվանդությունների ռիսկը:
Հետազոտության մեջ, որը հրապարակվել է RMD Open ամսագրում, Գգտնականները հետազոտել են 81,363 տղամարդկանց և կանանց մասին 2016 թվականի հունիսից մինչև 2020 թվականի նոյեմբեր կոտրվածքների ռիսկի մոնիտորինգի իտալական տվյալների բազան: Մոտ 12%-ի մոտ այս ժամանակահատվածում ախտորոշվել է աուտոիմուն հիվանդություն:
Լոնդոնի Բրունելի համալսարանի պրոֆեսոր Ֆելիսիթի Գևինսն ասում է. «Այս ուսումնասիրությունը ուղղակիորեն հաստատում է, որ օդի աղտոտվածության և իմունային հիվանդությունների միջև ուղիղ կապ կա»:
Հետազոտողները խոստովանում են, որ իրենց բացահայտումները բացարձակ ու անհերքելի ճշմարտություն չեն: Հնարավոր է, որ կան այլ գործոններ ևս քանի որ հետազոտության մասնակիցները տարեց մարդիկ են: Համենայն դեպս գիտնականները հիշեցնում են. «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջերս ճանաչեց օդի աղտոտվածությունը որպես առողջության համար ամենամեծ բնապահպանական վտանգներից մեկը: Մեր ուսումնասիրությունը նոր իրական փաստեր է տալիս աուտոիմուն հիվանդությունների և օդի աղտոտվածության ազդեցության միջև կապի վերաբերյալ: Բացի այդ, մեր բացահայտումների հիմքում կա ամուր կենսաբանական հիմնավորում: Այնուամենայնիվ, պատճառահետևանքային կապը դժվար է ապացուցել»:
11:33 29.04.2025
Միխեիլ Կավելաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդ11:33 29.04.2025
Միխեիլ Կավելաշվիլին այցելել է ԾիծեռնակաբերդՊաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
11:28 29.04.2025
Մեկնարկել է հանրային իրազեկման արշավ՝ ուղղված ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարին, հարգանքի և ներառականության մշակույթի խթանմանըԱրդարադատության նախարարությունը մեկնարկել է հանրային իրազեկման արշավ՝ ուղղված ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարին, հարգանքի և ներառականության մշակույթի խթանմանը: Որպես նախաձեռնության մաս՝ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում և հանրային նշանակության վայրերում, ինչպես նաև ՀՀ մարզերում տեղադրվել են տեղեկատվական պաստառներ՝ խրախուսելու երկխոսությունը և հարգանքի մթնոլորտը: «Միավորվե՛նք դիմակայելու խտրականությանը և ատելության խոսքին՝ կառուցելով հասարակություն, որտեղ բոլորը հավասար են»,-հայտնում են […] ...
11:23 29.04.2025
Կայք և Վարդենիս բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներԱպրիլի 30-ին` ժամը 10:30-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Կայք, իսկ ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վարդենիս բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:16 29.04.2025
Բասկետբոլի Եվրոպայի Մ-20 B դիվիզիոն. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցըԵրևանում հուլիսի 11-20-ը կկայանա բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը: Հայաստանի հավաքականը ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հետ: Առաջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 11-ին՝ մրցելով Լատվիայի հավաքականի հետ: Հուլիսի 12-ին կկայանա Մոնտենգրո-Հայաստան հանդիպումը: Հուլիսի 13-ին մեր ընտրանին […] ...
11:10 29.04.2025
Լատվիան անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ է ուղարկել ՈւկրաինաԼատվիայի իշխանությունները Ուկրաինա են ուղարկել 1500 անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտարարել է Բալթյան Հանրապետության պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը։ «Լատվիայից Ուկրաինա է ուղարկվում ևս 1500 մարտական անօդաչու թռչող սարք։ Տարվա առաջին կեսին լատվիական երկու ընկերություններ Կիևին կմատակարարեն 12000 անօդաչու թռչող սարք՝ անօդաչու թռչող սարքերի կոալիցիայի շրջանակներում», – գրել է գերատեսչության ղեկավարը X-ում։ […] ...
11:05 29.04.2025
Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 30-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...