21:02 17.03.2022
Շիրակի մարզում 78.940 հեկտար վարելահողերից մշակվում է 51 հազարը։ Այս տարի նախատեսվում էր գարնանացանի հաշվին հիմնականում լեռնային ու նախալեռնային տարածքներում վար ու ցանք կատարել տարիներով չմշակված հողակտորներում, բայց տարեսկզբին պարարտանյութի գնաճը տնտեսություններին անակնկալի է բերել։ Նախկին 6-7 հազար դրամի փոխարեն, ազոտական պարարտանյութի շուկայական գինը բարձրացել է 3 անգամ։
Պարարտանյութի գնաճը մեղմելու ծրագիրը պետական սուբսիդավորումն է, ըստ որի պետությունը կֆինանսավորի մեկ պարկ ազոտական պարարտանյութի գնի 50 տոկոսը, որը պետական ծրագրով կազմում է 9000 դրամ։
Սուբսիդավորման ծրագրից կարող են օգտվել մինչև 3 հեկտար ցանքատարածք ունեցողները։ Սահմանաչափը ֆերմերների համար անընդունելի է, այն դեպքում, երբ հայտնի է Շիրակի մարզի ազոտական պարարտանյութի պահանջարկը։
«Շիրակի մարզից ներկայացված է 5000 տոննա ազոտական պարարտանյութի պահանջ, էլ որպես ինչ են սահմանափակում դնում, որ մարդիկ էրթան հարևանի, նարեկամի, էն մյուսի անունով պարարտանյութ դուրս գրե՞ն»,- նշում է գյուղատնտես Տիգրան Ավագյանը։
Ըստ սուբսիդավորման ծրագրի, պետությունը ֆինանսավորում է մեկ պարկ ազոտական պարարտանյութի կես գինը։ Սակայն, ըստ ֆերմերների, ներկրողների այժմ առաջարկած գնով սա չի կազմում արժեքի 50 տոկոսը։ Այսինքն․ 18 հազար դրամի փոխարեն մատակարարներն առաջարկում են մեկ պարկ պարարտանյութը 22 հազար դրամով։
Ըստ աջակցության ծրագրի այսօրվանից հողագործները կարող են մատակարարներից ձեռք բերել պարարտանյութեր։ Ասուլիսի ընթացքում գյուղատնտեսները զանգահարեցին լիցենզավորված 14 ընկերությություններից մի քանիսին, մի մասը հեռախոսազանգերին չպատասխանեց, նրանցից մեկն էլ մեկ պարկ պարարտանյութը պահեստից ձեռք բերելու դեպքում գին նշեց 19 հազար դրամը։ Մատակարար ընկերություններից մյուսն էլ 50 կգ-ոց վրացական ազոտական պարարտանյութի մեկ պարկը վաճառում էր 22 հազար դրամով։
Թե Շիրակի մարզի ֆերմերներին և գյուղացիներին որ ընկերությունը ինչ գնով պարարտանյութ կմատակարարի, դեռ հայտնի չէ։ Տարադրամի փոխարժեքով պայմանավորված՝ առաջարկվող գինն ամեն օր տատանվում է, իսկ մատակարարներին համայնքներից անհրաժեշտ քանակության հայտեր ներկայացնելու վերջնաժամկետն ավարտվում է մարտի 21-ին։
10:52 09.04.2025
Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ «վստահություն կառուցելու» քայլերի հարցինԱդրբեջանը պատրաստ է քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն կառուցելու համար։ Այս մասին Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես կընկերանանք Հայաստանի հետ, դա անիրատեսական է: Անգամ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը վաղաժամ է: Բայց մենք պատրաստ ենք սկսել փոքր քայլերով վստահություն կառուցելու ուղղությամբ»,- […] ...
10:45 09.04.2025
Երևանում անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 31-րդ նիստըՊետական եկամուտների կոմիտեն առաջին անգամ հյուրընկալել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում ապրիլի 8-ից 10-ն անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի կազմում գործող կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի հերթական՝ 31-րդ նիստը։ Մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուզբեկստանի, […] ...
10:37 09.04.2025
Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Վ. Համբարձումյան և Իսակովի փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:30 09.04.2025
Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Գիլեն Նյեմբո Մբվիզյայի հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, չմշակված ալմաստի մատակարարման ռազմավարական ոլորտում։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ հայկական կողմը հատկապես շահագրգռված է քննարկել կայուն և կանխատեսելի մատակարարման ուղիների ստեղծման հնարավորությունները, միջկառավարական […] ...
10:22 09.04.2025
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել ենՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ կատարված միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր խումբը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների […] ...
10:15 09.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․64 դրամ: ...