Նիհարելու ևս մեկ տարբերակ. անգլուհու հաջողության պատմությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Նիհարելու ևս մեկ տարբերակ. անգլուհու հաջողության պատմությունը

22:42 03.04.2022

133 կիլոգրամ կշռող կինը կիսով չափ նիհարել է միայն այն բանի շնորհիվ, որ հրաժարվել է ածխաջրեր պարունակող մթերքից։ Նրա հաջողության գաղտնիքը բացահայտել է Express edition-ը։

Դեզիրե անունով բրիտանուհին ամբողջ կյանքում ավելորդ քաշ է ունեցել։ Երբ հինգ տարեկան էր,  կշռում էր 40 կիլոգրամ։ Ութ տարեկանում վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել, ինչն էլ դարձել է անկառավարելի գիրության պատճառ։

«Իմ երկվորյակ քույրը և երեք ավագ քույրերը միշտ նման են եղել Բարբի տիկնիկների: Մենք նույն սպորտաձևով էինք զբաղվում և նույն սնունդն էինք ուտում»,- ասել է նա:

Կինը շեշտել է, որ տարիքի հետ շարունակել է սպորտով զբաղվել և հաճախել մարզասրահ, երբեմն օրը երկու անգամ։ Նա փորձել է կալորիականության դեֆիցիտ ստեղծել, բայց ոչինչ չի օգնել: 23 տարեկանում նա կշռում էր ավելի քան 133 կիլոգրամ:

Մի անգամ Դեզիրեն ընտանիքի հետ գնացել է Դիսնեյլենդ և երկու ժամ հերթ կանգնել ատրակցիոնի համար։ Բայց երբ աղջիկն արդեն կարուսել էր նստել, մեծ որովայնը խանգարել է ամրագոտին ամրացնելուն: Նա ստիպված է եղել հեռանալ մյուսների աչքի առաջ: Այդ պահին նա հասկացել է, որ անհրաժեշտ է գտնել նիհարելու արդյունավետ միջոց։

Դեզիրեն նախ որոշել է քաշի կորստի վիրահատության դիմել, որը բժիշկը նրան խորհուրդ էր տվել տարիներ առաջ։ Վիրահատությունից հետո անցել է խստագույն դիետայի և մի քանի շաբաթ սնվել միայն հեղուկ սնունդով։ Աստիճանաբար կինն անցել է փափուկ սննդի՝ լոբի, մածուն, կաթնաշոռ, վարսակի ալյուր և ձու: Ի վերջո, նա նորից սկսել է միս ու բանջարեղեն ուտել։ Դեզիրին նկատել է, որ բրինձը, լապշան և հացը ստամոքսում ծանրանում են և ցավեցնում:Սննդակարգից իսպառ վերացրել է դրանք:

Հետո նա սկսել է ընտրել ածխաջրերի ցածր պարունակությամբ մթերքներ, ինչը նրան օգնել է արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Առաջին տարում Դեզիրին իր սննդակարգից ամբողջությամբ հանել է արագ սնունդը։

Մյուսներին, ովքեր ցանկանում են նիհարել, կինը խորհուրդ է տալիս վերահսկել չափաբաժինը, ուտել ճիշտ սնունդ և շաբաթական հինգից վեց անգամ մարզվել: Մեկ տարում նա հասել է իր նպատակային քաշին և նիհարել 63 կիլոգրամով: Այսպիսով, Դեզիրին նիհարել է կիսով չափ ու ինքնավստահություն ձեռք բերել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP