19:46 15.03.2022
ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստի ընթացքում ամփոփվել են 2021թ. հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, դատախազական գործառույթների իրացման արդյունքները:
Գլխավոր դատախազի տեղակալները, ըստ իրենց համակարգման ոլորտների, ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում հանցավորության ընդհանուր վիճակը և միտումները, հանցագործությունների հակազդման, բացահայտման, նպաստող պատճառների վերացման շրջանակում դատախազական ներգործության ազդեցությունը, ձեռքբերումներն ու խնդիրները:
Արձանագրվել է, որ 2021թ. ընթացքում ՀՀ-ում գրանցվել է հանցագործության 30.245 դեպք՝ նախորդ տարվա համեմատ 3777-ով կամ 14․3%-ով ավելի: Դեպքերի աճ արձանագրվել է բոլոր հանցատեսակներով, բացառությամբ մարդու և պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների։
Դրան զուգահեռ, սակայն, 2%-ով բարելավվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 57,7%՝ 2020թ. 55․7%-ի դիմաց:
Մտահոգիչ է համարվել սպանության դեպքերի 20%-ով, սպանության փորձի՝ 17.9%-ով աճը՝ հատկապես նկատի ունենալով, որ դրանց շարքում զգալի մաս են կազմել այնպիսիք, որոնք եղել են նախկինում կատարված հանցագործության, այդ թվում՝ սպանության դեպքերի շարունակություն: Առանձնապես ծանր որոշ հանցագործություններ կատարվել են անձանց կողմից, որոնց վերաբերյալ, նախորդիվ կատարված հանցագործության մեջ հիմնավոր կասկածի և հիմքերի առկայության դեպքում, դատարանները կայացրել են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները մերժելու որոշումներ:
ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ այս բնույթի հանցագործությունների դեմ պայքարում պետք է ներդրվեն բոլոր ռեսուրսները, իսկ դրանց պատճառների, հանգամանքների արագ բացահայտման, ինչպես նաև կրիմինալ տարրերի նկատմամբ շարունակական վերահսկողության իրականացման համար դատախազները պետք է ցուցաբերեն գերնախաձեռնողականություն՝ կոնկրետ գործողությունների մատնանշմամբ նախաքննական և օպերատիվ հետախուզական մարմիններին ցուցում և հանձնարարություն տալու, դրանցով արդյունքներ ապահովելու հարցում:
Շեշտադրում է կատարվել հատկապես պետությանը, համայնքներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց խախտված իրավունքների, պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Արձանագրվել է, որ միայն տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով նախապատրաստված և ավարտված քրեական վարույթներով, դատարանում քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված, հայտնաբերված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 22.3 մլրդ ՀՀ դրամ, ինչը, 2020թ. համեմատ, ավելի է 85%-ով: Իսկ պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 5.6 մլրդ ՀՀ դրամը, ինչը, 2020թ.-ի համեմատ, ավելի է շուրջ 2.8 անգամ: Նույն կերպ՝ դրական դինամիկա է արձանագրվել պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթի շրջանակներում պետությանը պատճառված վնասների բացահայտման առումով, որը կազմել է ընդհանուր ավելի քան 30 մլրդ ՀՀ դրամ:
Արթուր Դավթյանը նշել է, որ այս ուղղությունը շարունակում է մնալ հիմնական առաջնահերթություն, Դատախազության մարզային ստորաբաժանումները պետք է ընդլայնեն պետական շահերի պաշտպանության ուսումնասիրությունների շրջանակը՝ ըստ մարզերի առանձնահատկությունների, ինչպես նաև հանցավոր խախտումների յուրաքանչյուր դեպքի բացահայտման դեպքում պարտադիր պետք է հետամուտ լինել միջնորդագրերով պատկան մարմինների կողմից դրանց նպաստող հանգամանքներն ու պատճառները չեզոքացնելուն:
Ելնելով պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ դատախազական հսկողության գործառույթի շրջանակում արձանագրած արդյունքներից՝ ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է դատախազության՝ այս ոլորտում հանրային և մասնավոր շահերի, ՔԿՀ-ներում պահվող անձանց իրավունքների հավասարակշռված պաշտպանությունը: Նա հանձնարարել է դատախազներին ՔԿՀ-ներում պահվող անձանց գործերի ուսումնասիրությունների արդյունքում, օրինապահ, դրական վարքագծի արձանագրման դեպքում բավարար հիմքերի առկայությամբ նախաձեռնել նրանց խրախուսման, պատիժը կրելու առավել մեղմ ռեժիմի՝ տեղափոխման կամ պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու գործընթաց:
Կոլեգիայի նիստում արձանագրվել է, որ դատախազները, սահմանադրական իրենց լիազորությունների իրացման ընթացքում 2021թ. ընդհանուր առմամբ կայացրել են աննախադեպ թվով՝ շուրջ 9000 դատախազական ակտ, ինչն ընդգծում է քրեական վարույթների շրջանակում, հատկապես իրականացվող քննությունների որակի, արդյունավետության բարձրացման տեսանկյունից դատախազների դերակատարության աճը:
Նախաքննական մարմիններին դատախազների կողմից տրվել է ընդհանուր 4373 ցուցում՝ 2020թ. 2740-ի դիմաց, իսկ հանցագործությունները ծնող պատճառների և պայմանների վերացման նպատակով պատկան մարմիններին հղվել է 847 միջնորդագիր՝ 2020թ. 437-ի դիմաց: Ընդ որում՝ դատախազական ակտերից 440-ը քրեական վարույթների և դրանցով անցնող անձանց համար ունեցել են շրջադարձային նշանակություն: Մասնավորապես, արձանագրվել է 50 դեպք, երբ քրեական գործերով մեղադրական եզրակացությունները դատախազների կողմից չեն հաստատվել, և դրանով հետագա քննության արդյունքում կայացվել է վարույթը կարճելու որոշում: Այսինքն՝ դատախազների այդ որոշումների արդյունքում առնվազն նույնքան մարդ անհիմն դատի չի տրվել: Կամ՝ արձանագրվել է 38 դեպք, երբ դատախազները վերացրել են քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական գործի վարույթը կարճելու՝ վարույթն իրականացնող մարմնի որոշումները, և հետագա քննության արդյունքում այդ գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Այսինքն՝ դատախազական այդ ակտերով ապահովվել է, որպեսզի առնվազն նույնքան մարդ չխուսափի քրեական պատասխանատվությունից:
ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ չնայած դատախազական ակտերի կայացման ցուցանիշների գրեթե կրկնակի ավելացմանը՝ դա բավարար չի կարելի համարել, և այս առումով ևս պետք է շարունակել նախաձեռնողականության դինամիկ աճը:
Կոլեգիայի նիստում Դատախազության ստորաբաժանումների առջև խնդիր է դրվել նաև էականորեն ակտիվացնել շփումները քաղաքացիների, դատավարության մասնակիցների հետ՝ առաջին հերթին դատախազների մոտ ընդունելությունների կազմակերպման հաճախակիացման միջոցով:
Դա ոչ միայն հանրության հետ հաղորդակցության միջոցով համակարգի նկատմամբ վստահության բարձրացման նպատակ է հետապնդում, այլ նաև դատախազներին օգնում է կոնկրետ իրավիճակներում ստանալ հավելյալ տեղեկատվություն, որոշակի իրողությունների, հանգամանքների վերաբերյալ դատախազների մոտ ձևավորել օբյեկտիվ պատկերացումներ և ներքին համոզմունք կարևոր դատավարական որոշումներ կայացնելուց առաջ:
21:18 29.04.2025
Սահմանամերձ բնակավայրերի զարգացման հիմնական նախապայմանը կայուն և երկարատև խաղաղության հաստատումն է. ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նախօրեին գիշերել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում՝ տեղում առկա խնդիրներին, համայնքի առօրյային ու բնակիչների կարիքներին առավել խորությամբ ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Առավոտյան նախարարները հանդիպել են Խնածախի բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել հուզող հարցերին, իսկ այնուհետև […] ...
21:10 29.04.2025
Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է. ԱՆՊատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Հանրային ընկալումը և վստահությունը նպաստում են պատվաստումներում ընդգրկվածության բարձր ցուցանիշներին և բարենպաստ իրավիճակին: Կանխարգելիչ պատվաստումները կարևոր են, արդյունավետ և անվտանգ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:00 29.04.2025
Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգԽառը մենամարտերում UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգ: Մայիսի 2-ին Դուբայում կայանալու է KC54 մրցաշարը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը մրցելու է Մագոմեդ Զայնուկովի հետ: Ծառուկյանը նախկինում լուրջ հաջողությունների է հասել գրեփլինգում: Նա 2016 և 2017 թվականներին դարձել է Ռուսաստանում կայացած 3 մրցաշարերի հաղթող: UFC-ում Արմանի վերջին մենամարտը կայացել է 2024 թվականի ապրիլի 13-ին, երբ նա […] ...
20:55 29.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Խորենացի փող. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Դեղատան փող. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ՝ 8-րդ փող․ 3-8 առանձնատներ, Սարի Թաղ՝ 9-րդ փող․ 1-27 առանձնատներ, Սարի Թաղ՝ […] ...
20:45 29.04.2025
Եվրահանձնաժողովը խոստացել է «մանրակրկիտ հետաքննել» իսպանական հոսանքազրկումըԵվրահանձնաժողովը (ԵՀ) մտադիր է «մանրակրկիտ հետաքննություն» անցկացնել Իսպանիայում հոսանքազրկման հետ կապված։ Այս մասին գրել է էներգետիկայի և բնակարանային հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը X-ում։ «Եվրահանձնաժողովը մանրակրկիտ հետաքննություն կսկսի Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի անջատումների հետ կապված»,- վստահեցրել է պաշտոնյան։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն հաստատել էր, որ մարմինը բացառել է կիբերհարձակումը որպես ապրիլի 28-ին էլեկտրաէներգիայի համատարած […] ...
20:35 29.04.2025
Հայ ծանրորդները մեկնել են Պերու՝ մասնակցելու պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանըՀայաստանի պատվիրակությունը այսօր մեկնել է Պերու, որտեղ ապրիլի 30-ից մայիսի 5-ը կմասնակցի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի ընդհանուր 7 մարզիկով` 5 տղա, 2 աղջիկ: ...