Արթիկի մոր ու մանկան կենտրոնի աշխատակիցները պահանջում են վերադարձնել նախկին տնօրենին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

Արթիկի մոր ու մանկան կենտրոնի աշխատակիցները պահանջում են վերադարձնել նախկին տնօրենին

15:20 27.07.2018

Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի աշխատակիցները պահանջում են իր պաշտոնում վերականգնել կենտրոնի նախկին տնօրեն Սիմոն Մանուկյանին: Նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է և այն երկարացնելու խնդրով այսօր բուժաշխատողները եկել են Շիրակի մարզպետի հետ հանդիպման:

Մարզպետ Կարեն Սարուխանյանը պատասխանել է, որ Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի նախկին տնօրենը այլևս չի կարող աշխատել այդ պաշտոնում, քանի որ մարզպետարանն ու իրավապահները կենտրոնում լուրջ խախտումներ են հայտնաբերել: Դրանք դատախազությունն է ուսումնասիրում, քրեական գործ է հարուցվել, իսկ հիմքում այն է, որ ըստ մարզպետի, նախկին տնօրենը չարաշահումներ է թույլ տվել: Մասնավորապես 4 բուժքույր աշխատանքից ազատվել է առանց նոր հաստիքացուցակը հաստատելու, նաև կենտրոնում գրանցված աշխատակից է եղել, որն աշխատանքի չի ներկայացել:

«Տնօրենի պայմանագիրը չեմ երկարացրել ու դրա համար կան բազմաթիվ հիմնավորումներ: Տնօրենը բավական խախտումներով է աշխատել: Դրանք կախված են հաստիքացուցակի հետ: Գրանցված աշխատող կա, որը չի աշխատել իրականում ու երկար ժամանակ: 4 հոգու կրճատել է՝ դեռ նոր հաստիքացուցակները չհաստատված: Չարաշահումներ գոյություն ունեն, որոնք արվել են, և համապատասխան մարմինները ժամանակի ընթացքում ընթացք կտան: Ես՝ որպես մարզպետ, չեմ ցանկանում, որ այդ մարդը շարունակի աշխատել որպես տնօրեն»,- ասել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը

Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի աշխատակիցները մեղադրանքներն անհիմն են համարում: Ըստ նրանց՝ սա աշխատանքից ազատված բուժքույրերի հաշվեհարդարն է նախկին տնօրենի նկատմամբ: Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում մոտ օրերս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի, իսկ նոր տնօրենի մրցույթը տեղի կունենա 2 ամսից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

00:48 28.11.2024

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

Հայաստանը կրկին դասվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքին: Հրապարակված վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ մեր երկիրը քրեական հանցագործությունների վտանգի տեսակետից անվիճելի առաջատար է ողջ տարածաշրջանում: Ո՞վ է կազմել այդ վարկանիշը և ո՞ր ցուցանիշները հաշվի առնելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կա միջազգային տեղեկությունների այդպիսի բազա, կոչվում է Numbeo: Միջազգային կառույց է, որն […] ...

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

23:52 27.11.2024

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

Նացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

23:44 27.11.2024

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

23:36 27.11.2024

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

BACK_TO_TOP