13:47 27.07.2018
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչն ու սուզորդները ներկայացրել են այն պատկերը, որն այս օրերին առկա է լճում: Նրանք իրենց հետ բերել էին լճից վերցրված և լաբորատոր փորձաքննության ենթարկված ջրի նմուշ՝ ասելով, որ սա պատասխանն է բոլոր այն պնդումների, թե Սևանա լճում ծաղկում չկա: Լրագրողներին փոխանցված ջուրը տհաճ հոտ և կանաչ գույն է ունեցել:
«Պրոցեսը բնական է, Սևանա լճում ծաղկում միշտ եղել է, սակայն այս տարի այդ ծաղկումը շուտ է եղել, առաջ օգոստոսի սկզբին էր լինում, հիմա հուլիսի 3-ից է սկսվել: Էս տիպի ծաղկում չի եղել մինչև հիմա: Կամ շատ հազվագյուտ է եղել, էսքան երկար չի տևել: Պատճառները տարբեր են: Եղանակը տաքանում է ընդհանուր աշխարհում, Հայաստանում՝ նույնպես, ձմռանը տեղումները քիչ են եղել, և լիճն ամեն տարվա նման չի սառել: Դա պատճառներից մեկն է: Մի քանի տիպի ծաղկումներ են, որից ամենատպավորիչն էդ կանաչած ջուրն է, որը մակերեսին է լինում: Դա տերևանման է: Էդ վիճակը նաև ջրի մեջ կա: Եվ կա մինչև 10 մետր, 20 մետր: Նաև ծաղկաբույսեր են աճում, շատ են բարձրացել՝ մինչև մակերեսը և ծածկում են ահագին տարածքներ: Ընդհանրապես բուսաշխարհը շատ է զարգացել, պահ է գալու, որ նստելու-մահանալու է, և էդ պրոցեսը թթվածին է օգտագործելու, դա կհասցնի լիճը ճահճացման»,- ասել է Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավ իրականացնող, Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի սուզորդ Ստեփան Կոջայանը, որը Ֆրանսիայից պարբերաբար Հայաստան է գալիս և ուսումնասիրում Սևանա լճի ստորջրյա կյանքը:
Ըստ Կոջայանի՝ տարիներ առաջ, երբ սուզումներ են կատարել, լճում բավականին քանակությամբ խեցգետին են նկատել, վերջին երկու տարիներին տեսել են մեկ կամ երկուսը միայն: Ե՛վ քանակն է զգալիորեն պակասել, և՛ չափսերն են փոքրացել:
«Նաև ուրիշ կենդանիների թիվն է աճում՝ բակապլավի, փոքր խեցգետինների նման են, կրիվետկայի նման, շատ փոքր, գնալով շատանում են: Դրանք ձկան կեր են, բայց ձուկ չկա, որ կերը ուտի: Սրանք նշաններ են, որոնք ցույց են տալիս, որ ջրի սնման շղթան գուցե խանգարված լինի: Բացի այս ամենը, երբ սուզվում ենք, նկատում ենք՝ լճում զբոսաշրջիկների թողած աղբի մի մասը ջրի մեջ է գտնվում: Ջրի մեջ են մնում նաև ձկնորսների հնացած գործիքները: Չեմ խոսում ցանցավանդակների մասին: Այս տարին նույնիսկ գործող ցանցավանդակներ՝ խեցգետնորսիչներ ենք հայտնաբերել, քանի որ խեցգետնի քանակը քիչ է, երկար են թողնում, հետո երբ հանում են, մի մասն արդեն սատկած են, ցանցերի մեջ ձուկ էլ է լինում, օձ էլ, մի սարսափելի վիճակ է: Իզուր էս կենդանիները սատկում են»,- հավելել է սուզորդը:
Իսկ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ Լուսինե Համբարյանն ասել է, որ Սևանա լճի այս տարվա ծաղկումն ուղղակի աննախադեպ է.
«Ծաղկումն առաջացրել են Անաբենա ցեղին պատկանող տեսակները, դրանք կապտականաչ տաքսոններ են, որոնք որ շատ մեծ վտանագներ են առաջացնում ջրային համակարգերում, հատկապես՝ քաղցրահամ ջրում: Սևանա լճի երկու հատվածն էլ պատված է եղել ծաղկումով՝ գրեթե ամբողջությամբ՝ և՛ ափամերձ, և՛ խորքային հատվածները: Դրա մասին վկայում են մեր ուսումնասիրած նմուշները: Ընդհանրապես ծաղկումներն ունեն որոշակի ընթացք, որոշ տեսակների գերզարգացումը բերում է որոշակի պիկի: Օբյեկտը մանրադիտակային է, բայց դրա արդյունքում նրանք տեսանելի են դառնում: Ջրի գունավորումն է փոխվում՝ կանաչավուն է դառնում, ափամերձ հատվածներում այդ կուտակումներն էլ պայմանավորված են նրանով, որ հսկայական զանգվածը ջրի հոսքի, քամու ազդեցությամբ տեղափոխվել է և կուտակվել են ափամերձ գոտիներում: Էնտեղ նրանք քայքայվում են, տհաճ հոտ են առաջացնում: Հիմնական պատճառներից նշվում է կոյուղաջրերի հոսքը, չկան մաքրման կայաններ, ջուրը հարստացել է կենսածին տարրերով: Պատճառ կարող է լինել նաև այն, որ այդ ջրում լողացել են մաշկային ցան ունեցող մարդիկ»,- պարզաբանել է Համբարյանը՝ հավելելով, որ շատ բարդ է ասել, թե այդ վիճակը որքան կտևի: Հիմնականում այդ ծաղկումները տևում են 1-3 ամիս:
Ըստ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչի՝ Մեծ Սևանում խնդիրը կարծես թե կամաց-կամաց նահանջում է, բայց Փոքր Սևանում իրավիճակը շարունակում է խնդրահարույց մնալ: Ծաղկումը սկսվել է Մեծ Սևանից:
Բանախոսները կարևորել են խնդրի նկատմամբ լուրջ մոտեցումն ու ասել, որ պետական մակարդակով միջամտելու անհրաժեշտություն կա՝ Սևանը չկորցնելու համար:
08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրելԳազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան բժշկական համալիրի աշխատակիցները կոչ են արել միջազգային հանրությանը` խնդրելով առնվազն մեկ շտապօգնություն ուղարկել պաշարված հիվանդների և հիվանդանոցի անձնակազմի համար: Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ «հիվանդանոցի անձնակազմը և հիվանդները 50 օր շրջափակման մեջ են գտնվում իսրայելական բանակի կողմից»։ «Մենք խնդրում ենք վիրաբույժներ, բժշկական պարագաներ […] ...
08:25 25.11.2024
Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՈւրուգվայի նախագահ Լուիս Լակալ Պուն շնորհավորել է ընդդիմադիր ձախ կենտրոնամետ կոալիցիայի «Լայն ճակատ» կուսակցության թեկնածու Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Ես զանգահարեցի Յամանդու Օրսիին, որպեսզի շնորհավորեմ նրան որպես մեր երկրի ընտրված նախագահ», -գրել է Լակալ Պուն X-ում: Նա նաև հայտարարել է իշխանությունը փոխանցելու գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել […] ...
08:16 25.11.2024
Հրդեհ ավտոմեքենայումՆոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ ...
08:00 25.11.2024
Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունըՈւրուգվայում կիրակի օրը ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ինչպես հաղորդում է Canal 5-ը, ընտրատեղամասերի փակումից 30 րոպե առաջ մասնակցությունը կազմել է շուրջ 82%: Ընտրությունների օրը լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Առաջիկա ժամերին սպասվում են ձայների հաշվարկի առաջին արդյունքները։ Ուրուգվայցիները ստիպված էին ընտրություն կատարել ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի համար առաջադրվող Կանելոնեսի նախկին քաղաքապետ Յամանդա […] ...
00:00 25.11.2024
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ AntaraԻնդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...
23:55 24.11.2024
Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվելՆոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...