18:14 14.03.2022
Ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացի մեկնարկի օրվանից՝ 2.5 ամսում, Կադաստրի կոմիտե քաղաքացիները ներկայացնելու էին չափագրման փաստաթղթերը, որից հետո միայն ինքնակամ կառուցված շինությունները կհամարվեն հաշվառված։ Հաջորդ քայլն արդեն կառույցների օրինականացման կամ մերժմանն է վերաբերում, որը ՏԻՄ-ի գործառույթն է։
Բազմաթիվ բնակավայրերում ու քաղաքներում խախտվել են քաղաքաշինական նորմերը և ճարտարապետական տեսքերը: Ոլորտում խնդիրները կարգավորելու և ապօրինի շինությունների գույքագրում կատարելու որոշումն եղավ տարեսկզբին, որով և 2021 թվականի ընթացքում կառուցված ինքնակամ շինությունները հաշվառելու և օրինականացնելու հնարավորություն տրվեց: Մինչ Կադաստրի կոմիտե հաշվառման ներկայացնելը, ինքնակամ շինությունները չափագրում են լիցենզավորված ընկերությունները, հետո փաստաթղթավորվում:
«Դիմումները շատ-շատ են։ Քաղաքացիները պետք է տեղեկացված լինեն, որ եթե 2021 թվականի կառույց չէ, պարտադիր չէ չափագրում անել և ներկայացնել Կադաստրի կոմիտե, խոսքը հիմա վերաբերում է միայն 2021 թվականի ընթացքում կառուցված ինքնակամ շինություններին»,- պարզաբանում է Գյումրիի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի ԺՊ Գևորգ Գրիգորյանը։
Չափագրող ընկերություններին ու քաղաքապետարան քաղաքացիները անցած երկու ամիսների ընթացքում դիմել են տարբեր ինքնակամ շինություններ չափագրելու և օրինականացնելու խնդրանքով: Շինության կառուցման ժամանակաշրջանը ճշտվում է հին ու նոր էլեկտրոնային քարտեզների և փաստաթղթերի միջոցով: Ինքնակամ կառույցների հայտերը քաղաքային ու գյուղական բնակավայրերում էապես տարբերվում են:
«Քաղաքներում հիմնականում ավտոտնակներն են ապօրինի կառուցված, բնակելի տներին կից օժանդակ կառույցները, իսկ գյուղական բնակավայրերում ավելի շատ անասնաշենքեր են, էլի ավտոտնակներ։ Քաղաքներում էլ, գյուղերում էլ շատ կան բնակելի տներ, որոնք ամբողջությամբ կառուցված են ապօրինի»,- նշել է անշարժ գույքի հաշվառող-չափագրող Հարություն Հարությունյանը։
Շիրակի մարզում գործող մոտ 20 չափագրող լիցենզավորված կազմակերպություններ կան, բոլորն էլ այժմ աշխատում են ծանրաբեռնված: Չափագրումներից հետո ինքնակամ կառույցների տվյալները էլեկտրոնային եղանակով մուտքագրվում են Կադաստրի պետական կոմիտեի շտեմարան, իսկ տրված ժամկետում հաշվառված լինելու ապացույց քաղաքացուն տրամադրվում է տեղեկանք։
Այն քաղաքացիները, որոնք սահմանված ժամկետներում չեն հասցնի չափագրել ու հաշվառել իրենց 2021 թվականի ընթացքում կառուցած ինքնակամ շինությունները, դրանք այլևս օրինականացնելու հնարավորություն չեն ունենա: Իսկ քաղաքապետարանը կամ համայնքապետարանը ինքնակամ շինությունների օրինականացման թույլտվության դեպքում առաջնորդվելու է մի քանի չափորոշիչներով:
«Քաղաքացին չափագրումից հետո, երբ որ դիմում է համայնքին՝ սեփականաշնորհելու իր ինքնակամ կառույցը, ամենաառաջինը դիտարկվում է, թե որ գոտում է գտնվում կառույցը, 2-րդը՝ արդյոք շինարարական նորմերը համապատասխանում են, թե ոչ, 3-րդ՝ կան արդյոք հարևաններից բողոքներ, անվտանգության հրշեջ նորմատիվները պահպանված են, թե ոչ, շենքի մուտքերը խանգարում են անցուդարձին, թե ոչ։ Էս ամբողջը դիտարկվում է և հետո նոր միայն խորհուրդով հաստատվում է՝ ենթակա է օրինականացման, թե ոչ»,- նշել է Գևորգ Գրիգորյանը։
Ինքնակամ շինություններից բացի, քաղաքապետարանն ավարտում է նաև տնակների ու ժամանակավոր կացարանների հաշվառման հերթական գործընթացը: Այս պահին քաղաքում կա 2769 տնակ, մի մասը՝ չբնակեցված։ Տնակների ու ժամանակավոր կացարանների նոր էլեկտրոնային քարտեզում ներառված են բոլոր տնակային ավանները:
10:52 09.04.2025
Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ «վստահություն կառուցելու» քայլերի հարցինԱդրբեջանը պատրաստ է քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն կառուցելու համար։ Այս մասին Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես կընկերանանք Հայաստանի հետ, դա անիրատեսական է: Անգամ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը վաղաժամ է: Բայց մենք պատրաստ ենք սկսել փոքր քայլերով վստահություն կառուցելու ուղղությամբ»,- […] ...
10:45 09.04.2025
Երևանում անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 31-րդ նիստըՊետական եկամուտների կոմիտեն առաջին անգամ հյուրընկալել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում ապրիլի 8-ից 10-ն անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի կազմում գործող կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի հերթական՝ 31-րդ նիստը։ Մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուզբեկստանի, […] ...
10:37 09.04.2025
Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Վ. Համբարձումյան և Իսակովի փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:30 09.04.2025
Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Գիլեն Նյեմբո Մբվիզյայի հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, չմշակված ալմաստի մատակարարման ռազմավարական ոլորտում։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ հայկական կողմը հատկապես շահագրգռված է քննարկել կայուն և կանխատեսելի մատակարարման ուղիների ստեղծման հնարավորությունները, միջկառավարական […] ...
10:22 09.04.2025
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել ենՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ կատարված միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր խումբը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների […] ...
10:15 09.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․64 դրամ: ...