17:07 11.03.2022
Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ներկայացնելու Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառումներն ու ծրագրերը, որոնք կիրականացվեն թե՛ մարտի 13-ին՝ գրողի ծննդյան օրը, թե՛ ամբողջ տարվա ընթացքում:
Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, թանգարանի ավագ գիտաշխատող, Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը:
Ասուլիսով ազդարարվել է մեծ հայի, մեծ պոետի 125-ամյակին նվիրված հոբելյանական տարվա մեկնարկը: Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկայացրել է հոբելյանական պաստառը, որը ստեղծվել է՝ հիմք ընդունելով Մարտիրոս Սարյանի «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը: Ըստ Խզմալյանի՝ չարենցյան տարին պաստառով հանրահռչակելու լավագույն լուծումն է տրվել՝ ընտրելով Սարյանի գործը:
«Չարենցի հայացքում մեզ ուղղված հարց կա, կա որոնման հրավեր: Չարենցը մնում է մեր ամենաարդիական պոետը: Եվ այդ հրավերը նրա պոեզիայի վերաիմաստավորման հրավեր է,- ասել է փոխնախարարը և հավելել,- եթե ուզում ենք քայլել ազգային ինքնաճանաչման ճանապարհով, պետք է ընթերցենք ու ճանաչենք Չարենցին: Հայոց բառի իմաստն անհնար է ընկալել առանց Չարենցի»:
Պաստառները, որոնք զարդարելու են քաղաքը, ուղեկցվում են չարենցյան կոչ-տողերով՝ գոտեպնդող և հավատով լի:
Հիմնական միջոցառումները Ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ տեղի կունենան ապրիլի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
«Չարենցի հոբելյանը մեզ համար պետք է վերածվի մշակութային հավաքականության: Ամբողջ տարվա միջոցառումներով Չարենցին պետք է ավելի մոտեցնենք հանրությանը»,- նշել է Ա. Խզմալյանը:
Թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը ներկայացրել է մարտի 13-ին կայանալիք միջոցառումների ժամանակացույցը.
Ժամը 12։00. «Ե՛ս եմ հիմա – մի պոետ …» հոբելյանական երթ՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանից (Մաշտոցի 17) դեպի Եղիշե Չարենցի հուշարձան (Օղակաձև զբոսայգի),
Ժամը 15:00. Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրության բացում (Հայաստանի նկարիչների միություն),
Ժամը 17:00. «Ճանապարհ գրքով. Չարենց 125» ցուցահանդեսի բացում, «Եղիշե Չարենցի անձնական գրադարան. մատենագիտություն» գրքի շնորհանդես (Եղիշե Չարենցի տուն-թանգարան),
Ժամը 18:00. «Ամբոխները խելագարված» բեմադրություն (Եղիշե Չարենցի տուն-թանգարան):
Ժ. Մանուկյանը տեղեկացրել է, որ համագործակցելով այլ կառույցների հետ՝ հոբելյանական տարաբնույթ ծրագրեր կիրականացվեն ամբողջ տարվա ընթացքում (ծրագիրը լրացուցիչ կներկայացվի):
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իրազեկել է, որ Գրողների միությունը միջոցառումների շարքը կսկսի մարտի 21-ին՝ Պոեզիայի միջազգային օրը՝ ի նշանավորումն մեծ պոետի 125-ամյա հոբելյանի: Մայիսին Ծաղկաձորում կնշվի Չարենցի օրը, նախատեսվում է նոր գրքի տպագրություն: Է. Միլիտոնյանը կարևորել է մերօրյա գրողների ստեղծագործություններում չարենցյան ավանդների առկայության անհրաժեշտությունը: Գրողների միության նախաձեռնությամբ՝ ամբողջ տարվա ընթացքում կկազմակերպվեն հանդիպումներ դպրոցներում՝ ներկայացնելու Չարենցի թե՛ պոեզիան, թե՛ կենսագրությունն ու անցած ուղին:
«Չարենցը պատգամում էր սիրել իրար, սիրել ու պաշտպանել մեր հողը: 125-ամյակի շրջանակում իրականացվող միջոցառումները նաև լավ հնարավորություն ու ազդակ են ճանաչելու և որդեգրելու չարենցյան պատգամները»,- ասել է Հայաստանի գրողների միության նախագահը:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժ/պ Կարեն Դուրգարյանը տեղեկացրել է, որ նախատեսել են նոր բեմադրություն՝ Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» կամ «Սոմա» վերնագրով, որի հիմքում Եղիշե Չարենցն է:
«Առնվազն տասը տարի այս ներկայացումը կունենանք մեր ցանկում: Սա նոր խոսք է երիտասարդների և թատերասերների համար: Հույս ունեմ՝ այս ստեղծագործությունը կներկայացվի նաև արտերկրում, որովհետև արժանի գործ է: Բեմահարթակում լինելու է երիտասարդների կազմով մեծ երգչախումբ՝ շուրջ 300 մարդ»,- ասել է Դուրգարյանը:
«Չարենցը տիեզերական մեծություն է. այս ամենին ուզում եմ հպարտորեն ավելացնել, որ նա իմ ընտանիքն է, իմ արյունը: Նա իր ողջ կյանքն ապրեց իր ժողովրդի ճակատագրից անբաժան»,- փաստել է Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը: Նա տեղեկացրել է, որ նախատեսվում է տպագրել Չարենցի էպիգրամները, որոնք նա սկսել է գրել դեռևս դպրոցական տարիներից:
Թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի խոսքերով՝ թանգարանը նախաձեռնել է Չարենցի երկերի լիակատար ժողովածուի կազմման աշխատանքները:
«Վերջին շրջանում հաճախ ենք քննարկում՝ ունենալու պայմանականորեն մինչև 10 հատոր: Սակայն դրա համար շատ կարևոր է Չարենցի բոլոր ձեռագրերի մեկտեղումը, ինչը երկարատև աշխատանք է պահանջում»,- ասել է Ժ. Մանուկյանը՝ հորդորելով նրանց, ովքեր ունեն գրողի ձեռագրերը, նվիրեն կամ վաճառեն թանգարանին, որպեսզի տասհատորյակը լույս ընծայելու նախաձեռնությունն իրականություն դառնա: Մինչև տարվա վերջ առաջին հատորը կհրատարակվի:
Միջոցառումների ցանկում են նամականիշի մարման արարողությունը և «Եղիշե Չարենց 125» հուշամեդալի շնորհանդեսը: Միջոցառումների շարքը կավարտվի «Չարենցը և իր ժամանակը» գիտաժողովով՝ համագործակցելով ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ:
«Տարեմուտը կամփոփենք ևս մեկ ասուլիսով՝ ներկայացնելու՝ ինչ է արվել, ինչ միջոցառումներով է նշվել հոբելյանական տարին»,- ամփոփելով ասուլիսը՝ եզրափակել է Ա. Խզմալյանը:
23:05 28.04.2025
Ապրիլի 29-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 6, 6/2 շենքեր, Զաքյան փ. 1, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 37, 41/1 շենքեր, Նալբանդյան փ. 34-59 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. […] ...
22:53 28.04.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է։ «Շինհրապարակում մոտ 500 մետրի վրա հաշվեցինք 16 միավոր շինտեխնիկա»,- նշվում է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:43 28.04.2025
Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներըԱպրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...
22:32 28.04.2025
«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […] ...
22:21 28.04.2025
Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրաԻրանի նախագահը Ադրբեջանում է: Մինչ Բաքու մեկնելը՝ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել և անդրադարձել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:13 28.04.2025
Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸՍյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...