21:00 10.03.2022
Այսօր Գյումրիի ավագանու հերթական նիստն է տեղի ունեցել։ Օրակարգային հարցերից թեժ բանավեճի պատճառ են դարձել հատկապես ֆինանսական հատկացումներին վերաբերող զեկույցները։ Քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը նախ ավագանու հաստատմանն է ներկայացրել 2021 թվականի բյուջեի կատարողականը, ըստ որի եկամուտների պլանը կատարվել է 99,3 տոկոսով, իսկ սեփական եկամուտները հավաքագրվել են մոտ 91 տոկոսով։
Օրակարգային հարցերի շարքում անհամաձայնություն առաջ եկավ, երբ հաստատման ներկայացվեց տեղական բյուջեից քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու նախագիծը։ Գումարը կազմում էր մեկ միլիոն 385 հազար դրամ։ Ավագանու «Զարթոնք» խմբակցության անդամ Վարդևան Հակոբյանը պարզաբանում պահանջեց՝ ինչ սկզբունքով է կատարվում շահառուների ընտրությունը։
«Մենք ինչքան դիմումներ ենք ստացել և ինչքանն է ուսումնասիրվել, նախորդ ամիս ինչքան է եղել, ինչի մնացածին չի տրվել գումար, ինչպես է կատարվել ուսումնասիրությունները»,- հարցրեց ավագանու անդամ Վարդևան Հակոբյանը:
Հանձնաժողովի նախագահն ու ֆինանսական բաժնի պատասխանատուները ընդիմադիր ավագանու անդամներին հավաստիացրին, որ շահառու ընտանիքների ընտրությունը կատարվում է կարիքի գնահատումից ելնելով, հանձնաժողովն առաջնորդվում է մի քանի չափորոշիչներով։
« Հանձնաժողովի նախագահը ես եմ, տնայցեր չեն կատարվել: Նախնական քննարկում է տեղի ունեցել, որի ժամանակ բանավոր՝ ոչ գրավոր կերպով, հստակ չափորոշիչներ են սահմանվել՝ երեխաների անչափահասություն, տնակում բնակվելու փաստը, ինչպես նաև տանը հաշմանդամություն ունեցող կամ թոշակառու լինելու հանգամանքը: Մի խոսքով՝ չափորոշիչները սահմանված են և ըստ այդմ էլ կատարվել է գումարների բաշխումը»,-նիստում հայտարարեց ավագանու «ՔՊ» խմբակցության անդամ Լիլիթ Մուրադյանը:
«Նոյեմբեր ամսից մենք անընդհատ բանավիճում ենք էս հարցի շուրջ, ինդիրը որն է: Մենք էստեղ մի դեպքում ասում ենք, որ կա սահմանված չափորոշիչ, աշխատել է հանձնաժողովը, բայց համոզված եմ, որ չկա չափորոշիչ սահմանված, հանձնաժողովը չի աշխատել: Ա՛յ երբ որ էդ հարցերը կարգավորվի, ուրիշ հարցեր էլ չի լինի»,- հայտարարել է ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Կարեն Մալխասյանը:
Ավագանու ըդդիմադիր խմբակցությունները պահանջեցին ընտանիքների կարիքները գնահատել տնայցերով, ինչը պնդեցին , որ հանձանաժողովը չի անում։ Թեժ քննարկումն այս դեպքում էլ ավարտվեց 124 ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու նախագծի հաստատումով։ Ավագանու անդամները շարունակեցին պահանջել հաջորդ նիստին ներկայացնել չափորոշիչների հստակ մեխանիզմ։
Այսօրվա ավագանու նիստի օրակարգում էր 66 միկրոավտոբուսների շահագործման համար քաղաքապետարանին կից ՓԲԸ ստեղծելու, ընկերության կանոնադրությունն ու հաստիքացուցակը հաստատելու հարցը։Բայց երբվանից նոր տրանսպորտը դուրս կգա երթուղի, այդ մասին ոչինչ հայտնի չդարձավ։
Եվ վերջում՝ Գյումրիի ավագանու նիստի մշակութային մասը․ որոշվեց նկարչուհի Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթարը» ինքնակենսագրական անգլալեզու գրքի տպագրման համար գումար հատկացնել, իսկ մեկ այլ որոշմամբ Գյումրիի ավագանին Գյումրիի Պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանին։
10:52 09.04.2025
Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ «վստահություն կառուցելու» քայլերի հարցինԱդրբեջանը պատրաստ է քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն կառուցելու համար։ Այս մասին Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես կընկերանանք Հայաստանի հետ, դա անիրատեսական է: Անգամ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը վաղաժամ է: Բայց մենք պատրաստ ենք սկսել փոքր քայլերով վստահություն կառուցելու ուղղությամբ»,- […] ...
10:45 09.04.2025
Երևանում անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 31-րդ նիստըՊետական եկամուտների կոմիտեն առաջին անգամ հյուրընկալել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում ապրիլի 8-ից 10-ն անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի կազմում գործող կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի հերթական՝ 31-րդ նիստը։ Մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուզբեկստանի, […] ...
10:37 09.04.2025
Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Վ. Համբարձումյան և Իսակովի փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:30 09.04.2025
Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Գիլեն Նյեմբո Մբվիզյայի հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, չմշակված ալմաստի մատակարարման ռազմավարական ոլորտում։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ հայկական կողմը հատկապես շահագրգռված է քննարկել կայուն և կանխատեսելի մատակարարման ուղիների ստեղծման հնարավորությունները, միջկառավարական […] ...
10:22 09.04.2025
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել ենՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ կատարված միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր խումբը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների […] ...
10:15 09.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․64 դրամ: ...