17:43 10.03.2022
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. համար ընդունելություն չի լինի: Որոշումն ընդունվել է համալսարանի գիտխորհրդի 2021թ. հոկտեմբերի 11-ի նիստում:
ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման հետևանքով առաջացած խնդիրների և բուհի ընդունելությունը վերականգնելու հնարավոր տարբերակների վերաբերյալ մարտի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ներկայացուցիչներ Վայոց ձորի մարզպետարանից, Եղեգնաձոր համայնքից, ՀՊՏՀ-ի դասախոսներ, նախկին և ներկա ուսանողներ:
Խոսելով Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման փաստի մասին` Թագուհի Թովմասյանը նշել է, որ ցանկացած կրթական հաստատության փակվելը մարզում վատ հետևանք է ունենում մարզի բնակիչների համար:
Բուհի հիմնադիր, առաջին տնօրեն Էդգար Ղազարյանը նշել է, որ մասնաճյուղն ի սկզբանե ստեղծվել է` ելնելով տարածքային համաչափ զարգացման, կրթության հասանելիության տրամաբանությունից:
ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի 400-ից ավելի շրջանավարտների 90 տոկոսն արդեն մշտական աշխատանք ունի: Ստեղծված իրավիճակում Էդգար Ղազարյանն առաջարկել է քայլեր ձեռնարկել, մասնավորապես` մշակել զարգացման ծրագիր, ինչը կնպաստի մարզում բուհի մասնաճյուղի շարունակականության ապահովմանը:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը նշել է, որ համալսարանի գիտխորհրդի ընդունած որոշումով որևէ ուսանողի շահ չի ոտնահարվել: Նա ներկայացրել է վիճակագրական տվյալներ` ընդգծելով, որ առկա բակալավրի պլանային տեղերի մոտավորապես 72 տոկոսն այդպես էլ չի համալրվել:
Պատգամավորները, մարզպետարանի ներկայացուցիչները, ուսանողները, շրջանավարտները ու բուհի դասախոսներն իրենց ելույթներում առաջարկել են փնտրել հարցի համակարգային լուծում: Կարևորվել է կրթական հաստատությունների մասնաճյուղերի գոյությունը մարզերում:
Ամփոփելով քննարկումը` Թագուհի Թովմասյանն առաջարկել է շահագրգիռ կողմին ներկայացնել բուհի մասնաճյուղի առողջացման իրատեսական ծրագիր և փորձել կարգավորել խնդիրը:
21:54 29.04.2025
«Բարսելոնայի» Մ19 թիմը երրորդ անգամ նվաճեց երիտասարդական ՉԼ-ի գավաթը21:46 29.04.2025
Խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի պահվող երկփողանի հրացան21:38 29.04.2025
Օպերատիվ կառավարման ժամանակակից կենտրոնը իրականություն․ վերահսկումից մինչև օպերատիվ սպասարկում՝ մեկ կենտրոնումՏեխնիկական աննախադեպ վերազինում, մասնագիտական նոր թիմ և շուրջօրյա սպասարկում. 2025 թվականի ապրիլի 16-ից Օպերատիվ կառավարման կենտրոնը շարունակում է աշխատանքը գերժամանակակից համալիրում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Սա միայն կենտրոնի շենքային պայմանների փոփոխություն չէ, այլ օպերատիվ իրավիճակի վերահսկման որակապես նոր մակարդակի անցում։ Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնն իրականություն դարձավ ՀՀ կառավարության ջանքերով և միջազգային գործընկերների՝ ԱՄՆ և […] ...
21:27 29.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 100 մլն եվրո վճարել «Ինտերի» երկու ֆուտբոլիստի տրանսֆերի համար«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է աշխատել թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ։ Inter Live-ի տվյալներով՝ ակումբում հետաքրքրված են «Ինտերի» միանգամից երկու ֆուտբոլիստով։ Խոսքն աջ պաշտպան Դենզել Դումֆրիսի և կենտրոնական պաշտպան Յան-Օրել Բիսեկի մասին է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է այս տրանսֆերների համար վճարել 100 միլիոն եվրո։ Դումֆրիսի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2027/2028 մրցաշրջանի […] ...
21:18 29.04.2025
Սահմանամերձ բնակավայրերի զարգացման հիմնական նախապայմանը կայուն և երկարատև խաղաղության հաստատումն է. ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նախօրեին գիշերել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում՝ տեղում առկա խնդիրներին, համայնքի առօրյային ու բնակիչների կարիքներին առավել խորությամբ ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Առավոտյան նախարարները հանդիպել են Խնածախի բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել հուզող հարցերին, իսկ այնուհետև […] ...
21:10 29.04.2025
Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է. ԱՆՊատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Հանրային ընկալումը և վստահությունը նպաստում են պատվաստումներում ընդգրկվածության բարձր ցուցանիշներին և բարենպաստ իրավիճակին: Կանխարգելիչ պատվաստումները կարևոր են, արդյունավետ և անվտանգ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:00 29.04.2025
Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգԽառը մենամարտերում UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգ: Մայիսի 2-ին Դուբայում կայանալու է KC54 մրցաշարը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը մրցելու է Մագոմեդ Զայնուկովի հետ: Ծառուկյանը նախկինում լուրջ հաջողությունների է հասել գրեփլինգում: Նա 2016 և 2017 թվականներին դարձել է Ռուսաստանում կայացած 3 մրցաշարերի հաղթող: UFC-ում Արմանի վերջին մենամարտը կայացել է 2024 թվականի ապրիլի 13-ին, երբ նա […] ...
20:55 29.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Խորենացի փող. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Դեղատան փող. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ՝ 8-րդ փող․ 3-8 առանձնատներ, Սարի Թաղ՝ 9-րդ փող․ 1-27 առանձնատներ, Սարի Թաղ՝ […] ...