14:20 17.02.2018
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Որսակ հայ որսորդների և ձկնորսների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է բնապահպանության նախարարության տեղեկատվության վարչության պետ Արմեն Վարդանյանը:
Որսորդ-լրագրող Էդուարդ Սարիբեկյանը հայտնել է, որ իրենց նպատակը հայրենի բնությունը սիրող որսորդների իրավունքները պաշտպանելն է և որսի սահմանված օրինական կարգի ու որսորդական էթիկայի խախտմամբ որս իրականացնողների դեմ պայքարելը։ ՀԿ ներկայացուցիչները բարձրացրել են որսի կանոնների խախտմամբ կատարվող ձկնորսության հիմնախնդիրը, ներկայացրել դրա դեմ պայքարի առաջարկներ: Նման դեպքերը կանխելու նպատակով ՀԿ-ն պատրաստակամ է բնապահպանական գերատեսչության հետ համատեղ միջոցառումներ իրականացնել:
Հանդիպմանը քննարկվել են նաև ապօրինի որսորդության դեմ տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների ուժեղացման, որսի թույլտվությունների գործընթացի կանոնակարգմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև որսորդների շրջանում որսի կանոնների վերաբերյալ էկոկրթական միջոցառումներ անցկացնելու և իրազեկվածությունը բարձրացնելու մեխանիզմներին։
Նախարար Արծվիկ Մինասյանը նկատել է, որ բարձրացված հարցերն առաջին հերթին օրենսդրական կարգավորման կարիք ունեն, ինչի ուղղությամբ բնապահպանության նախարարությունն արդեն սկսել է աշխատանքները։ Արծվիկ Մինասյանը կարևորել է բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում հասարակական լայն շերտերի աջակցությունը և առաջարկել որսորդական հասարակական կազմակերպության բարձրացրած հարցերի լուծման նպատակով ձևավորել միասնական հարթակ, որտեղ կսահմանվեն համագործակցության ուղղությունները և որի շրջանակներում հանդիպումները կլինեն պարբերական և գործնական քայլերին միտված խնդրադրումներով։
22:57 18.04.2025
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա00:00 19.04.2025
Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:59 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 18.04.2025
Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումըԵգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...
23:47 18.04.2025
Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարներըԳլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...
23:46 18.04.2025
Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարումԱպրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...