Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը. Քոչարյանը չի ընդունում մեղադրանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+17.09 oC

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը. Քոչարյանը չի ընդունում մեղադրանքը

23:00 26.07.2018

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք էր առաջադրել և միջնորդություն ներկայացրել` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, որոնք մուտք են գործել դատական նիստերի դահլիճ, հայտնել են, որ Քոչարյանը դատական նիստի մասին չի ծանուցվել ու, ամենայն հավանականությամբ, չի ներկայանա դատական նիստին:

Երկրորդ նախագահի փաստաբանների կարծիքով՝ ամենայն հավանականությամբ, կալանավորման որոշում չի կայացվի, իրենք էլ կմիջնորդեն, որ դատական նիստը հետաձգվի:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում նշել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սլովակիան Լիբանանից տարհանել է 98 մարդու

20:25 05.10.2024

Սլովակիան Լիբանանից տարհանել է 98 մարդու

Սլովակիան տարհանել է 98 մարդու Լիբանանից՝ տարածաշրջանում վատթարացող իրավիճակի ֆոնին, այս լոգիստիկ գործողությունը դարձել է երկրի պատմության մեջ ամենամեծը։ «Ընդհանուր առմամբ, Բեյրութից Լառնակա է տեղափոխվել 98 քաղաքացի, որոնցից 34-ը Սլովակիայի քաղաքացիներ են»,- շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Բլանարը։ Նրա խոսքով՝ Կիպրոսում մնալու ցանկություն է հայտնել ութ մարդ։ Շաբաթ օրը Լառնակայից ինքնաթիռը վայրէջք է […] ...

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին

20:15 05.10.2024

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին: Աշխատանքները մեկնարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքով: Քննարկվել և հաստատվել են գագաթնաժողովի օրակարգային հարցերը, նախագծերն ու ընթացակարգերը: Մասնավորապես, քննարկվել են կազմակերպության անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության դիմումները: Հաջորդիվ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախարարական համաժողովի նախագահը հանդես է եկել զեկույցով` նախարարական համաժողովի 45-րդ նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: […] ...

Դանիան կուժեղացնի սահմանային հսկողությունը Իսրայելի դեսպանատներում տեղի ունեցած միջադեպերի ֆոնին

20:10 05.10.2024

Դանիան կուժեղացնի սահմանային հսկողությունը Իսրայելի դեսպանատներում տեղի ունեցած միջադեպերի ֆոնին

Դանիայի իշխանությունները որոշել են ուժեղացնել հսկողությունը Շվեդիայի և Գերմանիայի հետ սահմանին՝ Ստոկհոլմում և Կոպենհագենում Իսրայելի դեսպանատների մոտ տեղի ունեցած պայթյունների և կրակոցների ֆոնին, հայտնում է Դանիայի ազգային ոստիկանությունը։ Ավելի վաղ Ստոկհոլմում և Կոպենհագենում Իսրայելի դեսպանատների մոտ կրակոցների և պայթյունների դեպքեր են տեղի ունեցել։ Ստոկհոլմի ոստիկանությունը և Դանիայում Իսրայելի դեսպանատունը հայտնել են, որ դիվանագիտական ​​անձնակազմը չի […] ...

SHANTNEWS

20:00 05.10.2024

SHANTNEWS

ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները շարունակվեցին Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

19:54 05.10.2024

ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները շարունակվեցին Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները շարունակվեցին Փարիզում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։   ...

Արտաշատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ

19:45 05.10.2024

Արտաշատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարարտի մարզում։ Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի, Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Նելլի Ն․-ն իր դասաժամի ընթացքում ջրի շշով հարվածներ է հասցրել նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ 11-ամյա […] ...

BACK_TO_TOP