Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսորը անխուսափելի է համարում պատերազմը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+11.09 oC

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսորը անխուսափելի է համարում պատերազմը

12:50 17.02.2018

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր  Լևոն Շիրինյանը, անդրադառնալով ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցին, որտեղ ասվում է, որ 2018թ. ԼՂ-ում նոր բռնկումների ռիսկ կա, ասել է, որ պատերազմն անխուսափելի է:

«168 ժամ» թերթը մեջբերում է քաղաքագետի խոսքը. «Ես ասել էի, որ աշնանը, հավանական է՝ պատերազմ լինի, ինչը հաստատում է ամերիկացիների հայտարարությունը: Եվ, եթե Ադրբեջանը գնահատի իր ուժերի զինվածության չափն ու քանակը և կարծի, որ հաղթելու է՝ սպասե՛ք պատերազմի: Սա ամենևին մեզ չպետք է վախեցնի: ՀՀ Զինված ուժերը պետք է որդեգրի կանխարգելիչ պատերազմի տեսակետը: Բանակը պետք է շարժել դեպի Ադրբեջանի վերահսկողության տարածք՝ Քուռ-արաքսյան խառնարան: Վուդրո Վիլսոնն ասում էր՝ պետություններն առաջին հերթին ժողովուրդներին են պարտավոր պատերազմի նախապատրաստել: Պարտավոր ենք Ադրբեջանին հասցնել վերջին հարվածը, որից հետո պետք է դադարի ֆաշիստական պետություն լինել»,- ընդգծեց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ ռուսական զենքի մատակարարումն Ադրբեջանին առավել, քան պատերազմի հրահրում է տարածաշրջանում. «Ռուս-հայկական դարավոր բարեկամություն չի եղել, չի էլ լինելու։ Ավելի լավ է լինել իրատես, քան պատրանքներով ապրել։ Ապրիլյան պատերազմից առաջ ասում էի, որ պատերազմն անխուսափելի է։ Մեզ համար պարտությունը պետք է բացառվի, հայ զինվորականը հարց կլուծի։ Մենք մեր կոմերցիոն դաշնակցի առաջ պետք է հստակ հարց դնենք՝ Ադրբեջանի՞ դաշնակիցն է, թե՞ Հայաստանի։ Եթե Հայաստանի դաշնակիցն է, ապա պարտավոր է առանց որևէ բլեֆի՝ պաշտպանել ՀՀ-ի շահերը»։

Քաղաքագետը նկատեց՝ Ադրբեջանը Հայաստանի հանդեպ վարում է տևական հյուծման և ռեսուրսների սպառման քաղաքականություն. «Եթե ռազմական գործողությունները տեղափոխենք Ադրբեջանի տարածք, ապա չորրորդ օրը նրա հարցը լուծված է։ Դա մի քիչ բարդ է, դրա համար Հայաստանի իշխանությունը պետք է ինտելեկտուալ լինի, ոչ թե լինեն բիզնեսմեններ։ Մենք այդ հնարավորություններն ունենք, իմ տեսլականը Ադրբեջանի ջախջախումն է»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը մեկնարկել է հաղթանակով․ Բարսելոնա

16:20 16.04.2025

Խաչանովը մեկնարկել է հաղթանակով․ Բարսելոնա

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարի առաջին շրջանում հաղթել է բրիտանացի Քեմերոն Նորիին: Աշխարհի 27-րդ ռակետը 88-րդ համարին հաղթել է 6-7, 6-4, 6-3 հաշվով: Խաչանովը հաջորդ փուլում կմրցի աշխարհի 57-րդ ռակետ, իսպանացի Խաումե Մունարի դեմ: ...

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր

16:15 16.04.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր

Ապրիլի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի արդարադատության նորանշանակ նախարար Պաատա Սալիայի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ ...

Որ վարչական շրջաններում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:08 16.04.2025

Որ վարչական շրջաններում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 9-15-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ ապրիլի 10-ին, 11-ին և 13-ին Շենգավիթում՝ ապրիլի 10-ին, Արաբկիրում՝ ապրիլի10-ին և 12-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ Արաբկիրում՝ ապրիլի 9-ին և 15-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել […] ...

Այրվել է վագոն-տնակ

16:00 16.04.2025

Այրվել է վագոն-տնակ

Ապրիլի 16-ին, ժամը 13:16-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել` 13:52-ին: Այրվել է վագոն-տնակ։ ...

Մրցույթ՝ Վիետնամի բուհերում սովորելու համար

15:53 16.04.2025

Մրցույթ՝ Վիետնամի բուհերում սովորելու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսանելու, ինչպես նաև ինտերնատուրա ընդունելության նպատակով (5 կրթաթոշակային տեղ): Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի ավարտական դասարանում կամ կուրսում սովորողներ ու շրջանավարտներ հանդիսացող ՀՀ քաղաքացիները: […] ...

Կամավորական փրկարար ծառայության զարգացման նոր քայլ Կոտայքի մարզում․ կամավոր հրշեջ-փրկարարների որակավորում

15:45 16.04.2025

Կամավորական փրկարար ծառայության զարգացման նոր քայլ Կոտայքի մարզում․ կամավոր հրշեջ-փրկարարների որակավորում

Հայաստանում կամավորական ծառայությունների զարգացումը մշտապես եղել է միջազգային փորձի կիրառման և տեղական ներուժի արդյունավետ օգտագործման կարևոր ուղղություններից մեկը։ Հատկապես արտակարգ իրավիճակների և աղետների կանխարգելման ու արձագանքման համատեքստում, կամավոր հրշեջ-փրկարարների դերը գնալով մեծանում է։ «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունն իրականացնում է համակարգված աշխատանք կամավոր ուժերի պատրաստման և […] ...

BACK_TO_TOP