Ռուսական հումքից հրաժարվելու դեպքում Եվրոպայում փլուզում են կանխատեսել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC

Ռուսական հումքից հրաժարվելու դեպքում Եվրոպայում փլուզում են կանխատեսել

09:54 09.03.2022

Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու դեպքում փորձագետները կանխատեսում են Եվրոպայում ռեցեսիա և փլուզում, նաև՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամ։

«Известия»-ն հետաքրքրվել է ՌԴ ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար փորձագետ Ստանիսլավ Միտրախովիչից՝ ի՞նչ է սպասվում պետություններին հումքի էմբարգո մտցնելու դեպքում։ Ռուսաստանն օրական մոտ 700 մլն եվրո է ստանում Եվրոպա գազ մատակարարելու համար։ ԵՄ երկրները դեռ միայն քննարկում են ռուսական հումքից հրաժարվելու հարցը, մինչդեռ արդեն 1000 խմ-ի դիմաց գազի գինը հասել է 4000 դոլարի և շարունակում է աճել։

Մասնագետի կարծիքով՝ եվրոպական երկրներում մեծ է գրեթե ամբողջ արդյունաբերության մեջ գազի օգտագործման դադարեցման հավանականությունը՝ գազից անցումը ածուխի և հեղուկ նավթային վառելիքի: Ըստ մասնագետի, դա դրամատիկ հետևանքներ կունենա եվրոպական արդյունաբերության համար և, հավանաբար, կսկսվի տնտեսական անկում Եվրամիությունում.. կսկսվի համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որի հիմնական զոհը կլինի ԵՄ-ն, ինչպես նաև՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը»,- ասել է  ՌԴ էներգետիկ ռազմավարության ու զարգացման հանձնաժողովի անդամ Ռուստամ Տանկաևը։

Իր հերթին Մեծ Բրիտանիայի կառավարությունը սկսել է քննարկել գազի արդյունահանումը ֆրեյքինգով (երկրաբանական կազմավորման հիդրոճեղքավորում) վերսկսելու հարցը, որը երկու տարի է՝ արգելված է բնապահպանական ռիսկերի պատճառով: Բրիտանական իշխանությունները նախկինում կիրառել էին այս մեթոդը՝ ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու համար։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

14:16 26.11.2024

Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ։ Քննարկվել են համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է մարզպետների, համայնքների ղեկավարների հետ արդյունավետ աշխատանքի կարևորությունը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ կարող են ստանալ […] ...

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

14:04 26.11.2024

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և զարգացնելով մատուցվող ծառայությունները: ...

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

13:53 26.11.2024

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Հյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային ու նախալեռնային գոտիներում ու Երևանի բարձրադիր հատվածում տեղումները լինելու են ձյան տեսքով։ «Հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։ ...

Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 14-ին

13:48 26.11.2024

Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 14-ին

Վրաստանում խորհրդարանը նախագահական ընտրությունները նշանակել է դեկտեմբերի 14-ին, իսկ նախագահի երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Որոշմանը հավանություն են տվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները 80 կողմ ձայներով։ Ընտրությունների երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նույնպես տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի, և որ նախագահի պաշտոնավարման ժամկետը […] ...

Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը

13:37 26.11.2024

Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարևորեց Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նա նշեց, որ Լեհաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Դուդան անդրադարձավ տարածաշրջանում առկա անկայուն իրավիճակին՝ նշելով, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող ագրեսիան ազդեցություն է ունենում նաև Կովկասի վրա։ Նա ընդգծեց, որ […] ...

Օրենսդրական փոփոխությամբ տեսչական մարմինն իրեն վերապահված գործառույթներն առավել լիարժեք կիրականացնի

13:30 26.11.2024

Օրենսդրական փոփոխությամբ տեսչական մարմինն իրեն վերապահված գործառույթներն առավել լիարժեք կիրականացնի

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել «Հանրային առողջապահության մասին» օրենքը: Ուժը կորցրած է ճանաչվել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքը, որի հիման վրա էլ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին վերապահված է պետական սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության իրականացումը: Օրենքի անցումային դրույթներով սահմանված է, որ մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության […] ...

BACK_TO_TOP