21:39 08.03.2022
Եվրամիությունը մինչև 2022 թվականի վերջ կկրճատի ռուսական գազից իր կախվածությունը 67 տոկոսով: Այդ ծրագրի մասին Եվրահանձնաժողովը հայտարարել է երեքշաբթի՝ մարտի 8-ին։
Որոշումն ընդունվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի և ՌԴ-ի կողմից էնեգակիրների թանկացման պատճառներով: Ծրագիրը նախատեսում է մինչև 2022 թվականի վերջ նվազեցնել կախվածությունը ռուսական գազի մատակարարումից 67%-ով, գազի մատակարարումների դիվերսիֆիկացմամբ, գազի վերականգնվող տեսակների անցումը արագացնելու և ջեռուցման ու էներգիայի արտադրության համակարգերում գազի փոխարինման միջոցով։
22:57 29.04.2025
Արսեն Զախարյանը կարող է պատրաստ լինել մրցաշրջանի վերջին շաբաթվանՌուսաստանի ազգային հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է պատրաստ լինել ընթացիկ մրցաշրջանի վերջին շաբաթվան, հայտնում է Sport24-ը։ «Արսենը սկսել է մարզվել դաշտում։ Ճիշտ է` դեռ անհատական է պարապում, բայց օր-օրի ավելի լավ է զգում։ Բացառված է, որ նրա վերականգնումն անցնի Ռուսաստանում։ Զախարյանն այստեղ է շարունակելու ապաքինումը, քանի որ կարող է պատրաստ լինել […] ...
22:53 29.04.2025
Այցելեցինք Սյունիքի մարզ՝ հետևելու պետբյուջեի միջոցներով կառուցվող Խոզնավար – Գորիս ճանապարհի շինաշխատանքների ընթացքին. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր առավոտյան այցելել է Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայր՝ հետևելու պետբյուջեի միջոցներով կառուցվող Խոզնավար ֊ Գորիս ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:49 29.04.2025
Վայոց ձորի մարզի պարեկները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող պատանունԱպրիլի 26-ին հաղորդվել էր 2010 թվականին ծնված Վահե Ս․-ի անհետ կորելու մասին: Ձեռնարկված որոնողական միջոցառումների արդյունքում Վայոց ձորի մարզի պարեկները ապրիլի 27-ին՝ ժամը 8:20-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ հատվածում Վահե Ս․-ին հայտնաբերել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Վայքի բաժին: Հանգամանքները պարզվում են: ...
22:46 29.04.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետի կուսակցությանը՝ ընտրություններում տարած հաղթանակի առթիվՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի «Լիբերալ կուսակցությանը» հաղթանակի առթիվ։ «Ջերմորեն շնորհավորում ենք Մարկ Քարնիին և «Լիբերալ կուսակցությանը»՝ Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Հայաստանը գնահատում է Կանադայի հետ իր հարաբերությունները՝ հիմնված բարեկամության և ընդհանուր արժեքների վրա։ Ակնկալում ենք հետագայում ամրապնել և խորացնել մեր փոխշահավետ համագործակցությունը »,- գրել […] ...
22:37 29.04.2025
Ֆաբրեգասը դարձել է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնի համար հիմնական թեկնածուն«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը դարձել է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնի համար հիմնական թեկնածուն։ «Ռոման» փնտրում է Կլաուդիո Ռանիերիին փոխարինող, ով մրցաշրջանի ավարտին կհեռանա պաշտոնից։ Sky Sport-ը հաղորդում է, որ Ֆաբրեգասը ընդգրկվել է «Ռոմայի» հավանական մարզիչների ցանկում։ 37-ամյա իսպանացին գտնվում է նաև «Միլանի», «Յուվենտուսի», «Լայպցիգի» և «Լիդսի» դիտակետում։ «Ռոմայի» ցուցակում են նաև Ֆրանչեսկո Ֆարիոլին («Այաքս»), […] ...
22:28 29.04.2025
Ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է 46 միլիոն դրամի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեություն, 2023-2024 թվականներին, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Արարատի մարզում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ ընկերությունն ունի 1,44 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, սակայն հարակից տարածքում, Հրազդան գետի ափին արդյունահանել է մոտ 7 770 […] ...