13:15 08.03.2022
Աշխարհում ամենաշատ պատժամիջոցները սահմանվել են Ռուսաստանի դեմ: Երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանը դարձել է համաշխարհային պատժամիջոցների ամենամեծ թիրախը։ Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 5530 պատժամիջոց, ինչը երկիրը դարձրել է աշխարհում ամենաշատ պատժամիջոցների ենթարկվածը։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով պատժամիջոցների հետևման համաշխարհային տվյալների բազան (Castellum.ai):
Փետրվարի 22-ից ԱՄՆ-ը և դաշնակիցները 2778 նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քանակով առաջատարը Շվեյցարիան է՝ 568։
Castellum.ai-ի համահիմնադիր Պյոտր Պիատեցկին այս թվով պատժամիջոցներն անվանել է «ֆինանսական միջուկային պատերազմ» և պատմության մեջ պատժամիջոցների աննախադեպ քանակ: Միաժամանակ Ռուսաստանը «երկու շաբաթից էլ քիչ ժամանակում համաշխարհային տնտեսության մի մասից վերածվել է համաշխարհային պատժամիջոցների ամենամեծ թիրախի և ֆինանսական վտարանդիի»։
Նախկինում աշխարհում ամենամեծ թվով պատժամիջոցները սահմանվել էին Իրանի նկատմամբ՝ 3616, հիմնականում նրա «միջուկային ծրագրի և ահաբեկչությանն աջակցելու համար»։
Ռուսաստանից և Իրանից հետո ամենաշատ պատժամիջոցների ենթարկված երկրներն են Սիրիան, Հյուսիսային Կորեան, Վենեսուելան, Մյանմարը և Կուբան։
23:05 29.04.2025
Արմավիրի համայնքային ոստիկանները մեծամորցի երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված տեղեկությունները, ապրիլի 26-ին՝ ժամը 6.20-ին, Մեծամոր քաղաքի Միքայելյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Մեծամորի բնակիչներ 29-ամյա և 25-ամյա երկու երիտասարդի՝ վերջինիս վարած «ՎԱԶ-21012»-ով հանդերձ: 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «գաբագամա» տեսակի 15 դեղահաբ, ածխացած հետքերով կաթուցիչ և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով պոլիէթիլենային փաթեթ: Երիտասարդը […] ...
22:57 29.04.2025
Արսեն Զախարյանը կարող է պատրաստ լինել մրցաշրջանի վերջին շաբաթվանՌուսաստանի ազգային հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է պատրաստ լինել ընթացիկ մրցաշրջանի վերջին շաբաթվան, հայտնում է Sport24-ը։ «Արսենը սկսել է մարզվել դաշտում։ Ճիշտ է` դեռ անհատական է պարապում, բայց օր-օրի ավելի լավ է զգում։ Բացառված է, որ նրա վերականգնումն անցնի Ռուսաստանում։ Զախարյանն այստեղ է շարունակելու ապաքինումը, քանի որ կարող է պատրաստ լինել […] ...
22:53 29.04.2025
Այցելեցինք Սյունիքի մարզ՝ հետևելու պետբյուջեի միջոցներով կառուցվող Խոզնավար – Գորիս ճանապարհի շինաշխատանքների ընթացքին. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր առավոտյան այցելել է Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայր՝ հետևելու պետբյուջեի միջոցներով կառուցվող Խոզնավար ֊ Գորիս ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:49 29.04.2025
Վայոց ձորի մարզի պարեկները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող պատանունԱպրիլի 26-ին հաղորդվել էր 2010 թվականին ծնված Վահե Ս․-ի անհետ կորելու մասին: Ձեռնարկված որոնողական միջոցառումների արդյունքում Վայոց ձորի մարզի պարեկները ապրիլի 27-ին՝ ժամը 8:20-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ հատվածում Վահե Ս․-ին հայտնաբերել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Վայքի բաժին: Հանգամանքները պարզվում են: ...
22:46 29.04.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետի կուսակցությանը՝ ընտրություններում տարած հաղթանակի առթիվՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի «Լիբերալ կուսակցությանը» հաղթանակի առթիվ։ «Ջերմորեն շնորհավորում ենք Մարկ Քարնիին և «Լիբերալ կուսակցությանը»՝ Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Հայաստանը գնահատում է Կանադայի հետ իր հարաբերությունները՝ հիմնված բարեկամության և ընդհանուր արժեքների վրա։ Ակնկալում ենք հետագայում ամրապնել և խորացնել մեր փոխշահավետ համագործակցությունը »,- գրել […] ...
22:37 29.04.2025
Ֆաբրեգասը դարձել է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնի համար հիմնական թեկնածուն«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը դարձել է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնի համար հիմնական թեկնածուն։ «Ռոման» փնտրում է Կլաուդիո Ռանիերիին փոխարինող, ով մրցաշրջանի ավարտին կհեռանա պաշտոնից։ Sky Sport-ը հաղորդում է, որ Ֆաբրեգասը ընդգրկվել է «Ռոմայի» հավանական մարզիչների ցանկում։ 37-ամյա իսպանացին գտնվում է նաև «Միլանի», «Յուվենտուսի», «Լայպցիգի» և «Լիդսի» դիտակետում։ «Ռոմայի» ցուցակում են նաև Ֆրանչեսկո Ֆարիոլին («Այաքս»), […] ...