Ուկրաինայից փախստականների թիվը կարող է հասնել «սարսափելի» նշագծի. ՄԱԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+12.09 oC

Ուկրաինայից փախստականների թիվը կարող է հասնել «սարսափելի» նշագծի. ՄԱԿ

12:14 08.03.2022

Ուկրաինայից փախստականների թիվը երեքշաբթի կամ չորեքշաբթի կհասնի երկու միլիոնի «սարսափելի» նշագծին, հայտարարել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։

«Կարծում եմ՝ այսօր կամ ամենաուշը վաղը մենք կունենանք Ուկրաինայից երկու միլիոն փախստական, որոնք հատել են հարևան երկրների սահմանները», – ասել է Գրանդին ֆրանսիական France Inter ռադիոկայանի եթերում։

Նա նշել է, որ այժմ կազմակերպությունն Ուկրաինայում արձանագրում է վախեցած խաղաղ բնակիչների հոսքեր, որոնք փորձում են լքել ռազմական գործողությունների գոտիները և ապաստանել։

Ռուսաստանը փետրվարի 24-ին ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության»: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տվյալներով՝ զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական ենթակառուցվածքին, խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քեյնի հերթական հեթ-տրիկը

20:25 25.11.2024

Քեյնի հերթական հեթ-տրիկը

Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 11-րդ տուրի մեկնարկային խաղում 3-0 հաշվով հաղթել է «Աուգսբուրգին»: Բավարական դերբիում հեթ-տրիկի հեղինակ է դարձել անգլիացի հարձակվող Հարի Քեյնը: 31-ամյա ֆուտբոլիստը 14 գոլով Գերմանիայի ընթացիկ առաջնության ռմբարկուն է: «Բավարիան» 29 միավորով առաջն տեղում է, Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 8 միավորով է գերազանցում 2-3-րդ տեղերը բաժանող «Լայպցիգին» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: «Աուգսբուրգը» 12 միավոր […] ...

Ադրբեջանը փակուղի՞ է մտցնում բանակցությունները. զրույց Արմինե Մարգարյանի հետ

20:18 25.11.2024

Ադրբեջանը փակուղի՞ է մտցնում բանակցությունները. զրույց Արմինե Մարգարյանի հետ

Օրերս վարչապետն իր հերթական հարցազրույցում պարզաբանումներ ներկայացրեց վերջին կադրային փոփոխությունների վերաբերյալ, խոսեց նաև հայ-ադրբեջանական բանակցություններից, Բաքվի պահանջներից: Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի կարևոր շեշտադրումներին «Հեռանկարում» անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը: ...

Կանադան արդեն 13,6 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային աջակցելու համար

20:09 25.11.2024

Կանադան արդեն 13,6 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային աջակցելու համար

Կանադայի կառավարությունն արդեն մոտ 19 միլիարդ կանադական դոլար (13,6 միլիարդ  ԱՄՆ դոլար) է հատկացրել Ուկրաինային 2022 թվականից ի վեր։ Այս մասին Մոնրեալում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 70-րդ տարեկան նստաշրջանում հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Մենք մեծացրել ենք մեր աջակցությունը Ուկրաինային՝ ընթացիկ հակամարտության սկզբից ի վեր ծախսելով 4,5 միլիարդ կանադական դոլար […] ...

SHANTNEWS

20:00 25.11.2024

SHANTNEWS

Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան

19:55 25.11.2024

Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան

Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Ելենա Վեսնինան հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ «Դեռ կարող էի խաղալ, բայց դրա համար մոտիվացիա է անհրաժեշտ, ինչը, սակայն, արդեն չունեմ։ Դուրս գալ կորտ և ներկա ստանալն ինձ համար չէ։ Փոխվել են նաև կյանքի առաջնահերթությունները։ Այժմ գրեթե անհնար է դարձել նույն տեմպով ճամփորդել ու մասնակցել մրցաշարերի։ Դրան գումարած` […] ...

Շարունակվում է կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակում նախատեսված համատեղ միջոցառումների շարքը

19:49 25.11.2024

Շարունակվում է կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակում նախատեսված համատեղ միջոցառումների շարքը

Արդարադատության նախարարությունը շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակում նախատեսված համատեղ միջոցառումների շարքը: Այսօր Տավուշի մարզում ցուցադրվել է «Արտոնյալից՝ պատասխանատու քաղաքացի» ինտերակտիվ ներկայացումը: Ներկայացումը բացահայտում է արտոնյալ վերաբերմունքի և կոռուպցիոն մշակույթի վնասակար ազդեցությունը: Ներկայացումը բեմականացվել է «Թատրոն հանուն բարեվարքության» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառումներ և […] ...

BACK_TO_TOP