ՌԴ-ում արևմտյան ընկերությունների աշխատանքից հրաժարվելը «կանխամտածված սնանկություն» է անվանվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+13.09 oC

ՌԴ-ում արևմտյան ընկերությունների աշխատանքից հրաժարվելը «կանխամտածված սնանկություն» է անվանվել

21:55 08.03.2022

Արևմտյան որոշ ընկերությունների հրաժարվելը Ռուսաստանում իրենց բիզնեսը զարգացնելուց կանխամտածված սնանկացում է։ Նման կարծիք է հայտնել «Եդինայա Ռոսիա»-ի (ԵՀ) խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ նա առաջարկել է ազգայնացնել այն ընկերությունների արտադրությունը, որոնք «միացել են պատժամիջոցների պատերազմին», որը Արևմուտքը սանձազերծել է Ռուսաստանի դեմ։

«Արևմտյան ընկերությունների նման գործողությունները ոչ այլ ինչ են, քան կանխամտածված սնանկացում: «Եդինայա Ռոսիա»-ն առաջարկում է ազգայնացնել այն ընկերությունների արտադրությունը, որոնք Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ հայտարարում են իրենց դուրս գալու և Ռուսաստանում արտադրությունը փակելու մասին»,- ասել է նա։

Ավելի վաղ ֆիննական սննդամթերք արտադրող Fazer ընկերությունը ևս հայտարարել էր Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վայոց ձորի մարզի պարեկները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող պատանուն

22:49 29.04.2025

Վայոց ձորի մարզի պարեկները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող պատանուն

Ապրիլի 26-ին հաղորդվել էր 2010 թվականին ծնված Վահե Ս․-ի անհետ կորելու մասին: Ձեռնարկված որոնողական միջոցառումների արդյունքում Վայոց ձորի մարզի պարեկները ապրիլի 27-ին՝ ժամը 8:20-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ հատվածում Վահե Ս․-ին հայտնաբերել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Վայքի բաժին: Հանգամանքները պարզվում են: ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետի կուսակցությանը՝ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

22:46 29.04.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետի կուսակցությանը՝ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի «Լիբերալ կուսակցությանը» հաղթանակի առթիվ։ «Ջերմորեն շնորհավորում ենք Մարկ Քարնիին և «Լիբերալ կուսակցությանը»՝ Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Հայաստանը գնահատում է Կանադայի հետ իր հարաբերությունները՝ հիմնված բարեկամության և ընդհանուր արժեքների վրա։ Ակնկալում ենք հետագայում ամրապնել և խորացնել մեր փոխշահավետ համագործակցությունը »,- գրել […] ...

Ֆաբրեգասը դարձել է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնի համար հիմնական թեկնածուն

22:37 29.04.2025

Ֆաբրեգասը դարձել է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնի համար հիմնական թեկնածուն

«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը դարձել է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնի համար հիմնական թեկնածուն։ «Ռոման» փնտրում է Կլաուդիո Ռանիերիին փոխարինող, ով մրցաշրջանի ավարտին կհեռանա պաշտոնից։ Sky Sport-ը հաղորդում է, որ Ֆաբրեգասը ընդգրկվել է «Ռոմայի» հավանական մարզիչների ցանկում։ 37-ամյա իսպանացին գտնվում է նաև «Միլանի», «Յուվենտուսի», «Լայպցիգի» և «Լիդսի» դիտակետում։ «Ռոմայի» ցուցակում են նաև Ֆրանչեսկո Ֆարիոլին («Այաքս»), […] ...

Ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է 46 միլիոն դրամի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումը

22:28 29.04.2025

Ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է 46 միլիոն դրամի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեություն, 2023-2024 թվականներին, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Արարատի մարզում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ ընկերությունն ունի 1,44 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, սակայն հարակից տարածքում, Հրազդան գետի ափին արդյունահանել է մոտ 7 770 […] ...

Վրաստանի նախագահի այցը. ո՞րն է հայ-վրացական հարաբերությունների օրակարգը

22:21 29.04.2025

Վրաստանի նախագահի այցը. ո՞րն է հայ-վրացական հարաբերությունների օրակարգը

Հայաստանում է Վրաստանի նախագահը: Նա արդեն հանդիպումներ է ունեցել Հայաստանի պաշտոնյաների հետ: Ինչո՞վ են առանձնահատուկ Վրաստանի հետ հարաբերությունները, ինչպիսի՞ նոր նախաձեռնություններ քննարկվեցին Հայաստանի ղեկավարության հետ, արդյո՞ք Վրաստանը կարող է կամուրջ դառնալ Կովկասյան հարևանների միջև՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով։ Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ […] ...

«Harmonies d’Arménie» խորագրով լուսանկարների ցուցադրություն Փարիզի 10-րդ շրջանի քաղաքապետարանում

22:14 29.04.2025

«Harmonies d’Arménie» խորագրով լուսանկարների ցուցադրություն Փարիզի 10-րդ շրջանի քաղաքապետարանում

Ապրիլի 28-ին Փարիզի 10-րդ շրջանի քաղաքապետարանում կայացավ հայազգի լուսանկարիչ Լիդիա Կասպարյանի՝ «Harmonies d’Arménie» խորագիրը կրող և Հայաստանին նվիրված ինքնատիպ լուսանկարներ ներառող ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը ներկա էին և խոսքով հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, 10-րդ շրջանի քաղաքապետ Ալեքսանդրա Կորդեբարդը և լուսանկարիչ Լիդիա Կասպարյանը: Արարողությանը ներկա […] ...

BACK_TO_TOP