Աշխարհահռչակ դիզայներ Իվ Սեն Լորանի բնակարանն ԱՄՆ-ում վաճառվում է 1,7 մլն դոլարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+13.09 oC

Աշխարհահռչակ դիզայներ Իվ Սեն Լորանի բնակարանն ԱՄՆ-ում վաճառվում է 1,7 մլն դոլարով

23:34 07.03.2022

ԱՄՆ-ում վաճառքի են հանել ֆրանսիացի հանգուցյալ դիզայներ Իվ Սեն Լորանի բնակարանը։ Նորաձևության տան հիմնադրի՝ Նյու Յորքում գտնվող բնակարանը կարելի է գնել 1,7 մլն դոլարով, հայտնում է Mansion Global-ը։

Բնակարանի մակերեսը 55 քմ է։ Կա մեկ ննջարան, մարմարե լոգարան, խոհանոց և խորդանոց։ Մանհեթենի հեղինակավոր The Pierre Hotel-ում գտնվող այս բարձր առաստաղով բնակարանից տեսարան է բացվում դեպի Կենտրոնական զբոսայգի։

Իվ Սեն Լորանը գույքը գնել է 1970 թվականին իր գործընկեր Պիեռ Բերժեի հետ: Զույգը ևս երկու բնակարան ուներ նույն հարկում, որոնք հետագայում միավորել են։ Նրանց գույքի մենեջեր Մեդիսոն Քոքսի հավաստիացմամբ՝ Սեն Լորանն ու Բերժեն պատրաստվում էին ևս մեկը գնել, բայց հրաժարվել են այդ մտքից այն պատճառով, որ ժամանակի մեծ մասն ապրում էին Ֆրանսիայում և հազվադեպ էին գալիս Նյու Յորք: 2007-ին վաճառել են իրար միացած երկու բնակարանը, իսկ երրորդը պահել են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վայոց ձորի մարզի պարեկները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող պատանուն

22:49 29.04.2025

Վայոց ձորի մարզի պարեկները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող պատանուն

Ապրիլի 26-ին հաղորդվել էր 2010 թվականին ծնված Վահե Ս․-ի անհետ կորելու մասին: Ձեռնարկված որոնողական միջոցառումների արդյունքում Վայոց ձորի մարզի պարեկները ապրիլի 27-ին՝ ժամը 8:20-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ հատվածում Վահե Ս․-ին հայտնաբերել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Վայքի բաժին: Հանգամանքները պարզվում են: ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետի կուսակցությանը՝ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

22:46 29.04.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետի կուսակցությանը՝ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի «Լիբերալ կուսակցությանը» հաղթանակի առթիվ։ «Ջերմորեն շնորհավորում ենք Մարկ Քարնիին և «Լիբերալ կուսակցությանը»՝ Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Հայաստանը գնահատում է Կանադայի հետ իր հարաբերությունները՝ հիմնված բարեկամության և ընդհանուր արժեքների վրա։ Ակնկալում ենք հետագայում ամրապնել և խորացնել մեր փոխշահավետ համագործակցությունը »,- գրել […] ...

Ֆաբրեգասը դարձել է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնի համար հիմնական թեկնածուն

22:37 29.04.2025

Ֆաբրեգասը դարձել է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնի համար հիմնական թեկնածուն

«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը դարձել է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնի համար հիմնական թեկնածուն։ «Ռոման» փնտրում է Կլաուդիո Ռանիերիին փոխարինող, ով մրցաշրջանի ավարտին կհեռանա պաշտոնից։ Sky Sport-ը հաղորդում է, որ Ֆաբրեգասը ընդգրկվել է «Ռոմայի» հավանական մարզիչների ցանկում։ 37-ամյա իսպանացին գտնվում է նաև «Միլանի», «Յուվենտուսի», «Լայպցիգի» և «Լիդսի» դիտակետում։ «Ռոմայի» ցուցակում են նաև Ֆրանչեսկո Ֆարիոլին («Այաքս»), […] ...

Ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է 46 միլիոն դրամի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումը

22:28 29.04.2025

Ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է 46 միլիոն դրամի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեություն, 2023-2024 թվականներին, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Արարատի մարզում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ ընկերությունն ունի 1,44 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, սակայն հարակից տարածքում, Հրազդան գետի ափին արդյունահանել է մոտ 7 770 […] ...

Վրաստանի նախագահի այցը. ո՞րն է հայ-վրացական հարաբերությունների օրակարգը

22:21 29.04.2025

Վրաստանի նախագահի այցը. ո՞րն է հայ-վրացական հարաբերությունների օրակարգը

Հայաստանում է Վրաստանի նախագահը: Նա արդեն հանդիպումներ է ունեցել Հայաստանի պաշտոնյաների հետ: Ինչո՞վ են առանձնահատուկ Վրաստանի հետ հարաբերությունները, ինչպիսի՞ նոր նախաձեռնություններ քննարկվեցին Հայաստանի ղեկավարության հետ, արդյո՞ք Վրաստանը կարող է կամուրջ դառնալ Կովկասյան հարևանների միջև՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով։ Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ […] ...

«Harmonies d’Arménie» խորագրով լուսանկարների ցուցադրություն Փարիզի 10-րդ շրջանի քաղաքապետարանում

22:14 29.04.2025

«Harmonies d’Arménie» խորագրով լուսանկարների ցուցադրություն Փարիզի 10-րդ շրջանի քաղաքապետարանում

Ապրիլի 28-ին Փարիզի 10-րդ շրջանի քաղաքապետարանում կայացավ հայազգի լուսանկարիչ Լիդիա Կասպարյանի՝ «Harmonies d’Arménie» խորագիրը կրող և Հայաստանին նվիրված ինքնատիպ լուսանկարներ ներառող ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը ներկա էին և խոսքով հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, 10-րդ շրջանի քաղաքապետ Ալեքսանդրա Կորդեբարդը և լուսանկարիչ Լիդիա Կասպարյանը: Արարողությանը ներկա […] ...

BACK_TO_TOP