Ինչպե՞ս աջակցել օրգանիզմին սթրեսի ժամանակ. սննդաբանի խորհուրդը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+20.09 oC

Ինչպե՞ս աջակցել օրգանիզմին սթրեսի ժամանակ. սննդաբանի խորհուրդը

23:17 07.03.2022

Սննդաբան Իրինա Պիսարևան RT-ին տված հարցազրույցում նշել է սթրեսի ժամանակ օրգանիզմին օգնելու ուղիները:

«Այժմ շատ մարդիկ հակված են սթրեսի, խուճապի, դեպրեսիայի, որն ամենից հաճախ առաջացնում է շատ ուտելու պահանջ: Սովորաբար ուտում են հրուշակեղեն, իսկ դա կարող է հանգեցնել քաշի ավելացման, գիրության, շաքարախտի, սրտանոթային համակարգի հետագա խնդիրների»,- պարզաբանել է մասնագետը։

Սննդաբանն ասել է, որ կարևոր է օրգանիզմում պահպանել ջրի հավասարակշռությունը և թեթև ֆիզիկական ակտիվությամբ զբաղվել։ Բացի այդ, ըստ նրա, այդ ընթացքում անհրաժեշտ է յոգայով զբաղվել, մաքուր օդում զբոսնել, շնչառական տարբեր վարժություններ անել։

Մասնագետը նշել է, որ անհրաժեշտ է ընդունել B խմբի վիտամիններ, որոնք հանգստացնում և ամրացնում են նյարդային համակարգը, ինչպես նաև հարստացնել կալիումի, մագնեզիումի, յոդի, ցինկի պաշարը, որոնք նպաստում են նյարդային ազդակների փոխանցմանը և բարելավում ուղեղի աշխատանքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

18:16 24.04.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Ապրիլի 24-ին՝ ժամը 14։43-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել Պաղջուր գետից։ ...

«Ինտերը» խոշոր հաշվով զիջել է «Միլանին» և դուրս մնացել Իտալիայի գավաթի խաղարկությունից

18:10 24.04.2025

«Ինտերը» խոշոր հաշվով զիջել է «Միլանին» և դուրս մնացել Իտալիայի գավաթի խաղարկությունից

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Միլանը» 3-0 հաշվով հաղթել է «Ինտերին»: Ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը։ «Միլանը» 2018 թվականից ի վեր առաջին անգամ է դուրս եկել Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի «Բոլոնիա» – «Էմպոլի» զույգի հաղթողի հետ։ ...

110 տարի, սակայն այս ամսաթվի սարսափը հնարավոր չէ ջնջել. Բուլղարիայի փոխվարչապետ

17:47 24.04.2025

110 տարի, սակայն այս ամսաթվի սարսափը հնարավոր չէ ջնջել. Բուլղարիայի փոխվարչապետ

Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր մենք նշում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ 110 տարի, սակայն այս ամսաթվի սարսափը հնարավոր չէ ջնջել։ Այն հասարակական խոր վերք է պատճառել։ Զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն մարդ՝ կանայք, տղամարդիկ և երեխաներ, որոնք անհետացան ավելի քան երկու հազար տարի  իրենց […] ...

Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է հոգեհանգստի պատարագ

17:33 24.04.2025

Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է հոգեհանգստի պատարագ

Ապրիլի 24-ին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը մասնակցել են Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված հոգեհանգստի պատարագին, որից հետո դեսպան Հակոբյանը և ՀՀ դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: ...

Գերագուսյանը կարող է նորամուտը նշել «Սանդերլենդի» գլխավոր թիմում

17:22 24.04.2025

Գերագուսյանը կարող է նորամուտը նշել «Սանդերլենդի» գլխավոր թիմում

Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը կարող է նորամուտը նշել «Սանդերլենդի» գլխավոր թիմում։ Այս մասին հաղորդում է Sunderland Echo-ն: Չեմպիոնշիփի կանոնավոր առաջնության ավարտից 2 տուր առաջ թիմն ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը, որտեղ հաջող հանդես գալու դեպքում դուրս կգա Անգլիայի Պրեմիեր լիգա: Առաջնությունում 4-րդ տեղն ապահովելը թիմի գլխավոր մարզիչ Ռեժիս Լե Բրիին դրդել է ուշադրություն դարձնել […] ...

Նանտում դեռահասը դանակով հարձակվել է ավագ դպրոցի աշակերտների վրա. կա զոհ

17:14 24.04.2025

Նանտում դեռահասը դանակով հարձակվել է ավագ դպրոցի աշակերտների վրա. կա զոհ

Ֆրանսիայի Նանտ քաղաքում դեռահասը դանակով հարձակում է իրականացրել, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն չորս աշակերտ, իսկ մեկ աշակերտ մահացել է, հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով աղբյուրներին։ «Ավագ դպրոցի աշակերտը դանակահարել է առնվազն չորս աշակերտի, տուժածներից մեկը մահացել է»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։ Ողբերգությունը տեղի է ունեցել Նանտ քաղաքի դպրոցներից մեկում։ Պարզվել է, որ հանցագործը […] ...

BACK_TO_TOP