23:09 07.03.2022
Սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Աննա Կորենևիչն ասել է, որ շատ մարդիկ ճնշման կտրուկ բարձրացման դեպքում չգիտեն, թե ինչ պետք է անել, կամ սխալ գործողություններ են ձեռնարկում։ Նա հստակ նկարագրել է, թե ինչ է պետք անել նման դեպքում, գրում է «Medic Forum»-ը։
Մասնագետի խոսքով՝ գլխավորը, երբ մարդու ճնշումը կտրուկ բարձրանում է, հանգստանալն է։ Հաճախ մարդիկ կարծում են, որ նման փոփոխությունները սրտի կաթվածի կամ ինսուլտի նախազգուշացում են, բայց դա այդպես չէ, բացատրել է նա՝ ասելով, որ առողջական վիճակը կարող է կախված լինել ճնշման բարձրացմանը մարդու արձագանքից՝ որքան հանգիստ է արձագանքը, այնքան լավ։
«Շատերը վախենում են, որ ճնշումը հասել է 180/100-ի և վերջ, հիմա սրտի կաթված կամ ինսուլտ կլինի։ Ոչ մի նման բան», – ասել է Կորենևիչը:
Բժիշկը խորհուրդ է տվել չփորձել կտրուկ նվազեցնել բարձր ճնշումը, դա պետք է անել սահուն։ Նրա խոսքով՝ ճնշման կտրուկ բարձրացումները հաճախ հոգեկան-էմոցիոնալ սթրեսի արդյունք են, ուստի լավագույն միջոցը հանգստությունն է։ Սրտաբանը նշել է, որ ծայրահեղ դեպքում կարելի է փոքր քանակությամբ թունդ ալկոհոլ ընդունել։
Նախկինում բրիտանացի բժիշկ Քրիս Սթիլը հիպերտոնիկ հիվանդների համար նշել էր օգտակար սննդի ցանկը: Մասնագետի խոսքով՝ մածունը, ընկույզը և բուսական թեյն օգնում են իջեցնել արյան ճնշումը։
20:50 23.04.2025
Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին20:35 23.04.2025
Ո՞վ է NBA-ի ամենագերագնահատված բասկետբոլիստը«Ինդիանա Փեյսերսի» խաղարկող Թայրիզ Հալիբըրթոնը ճանաչվել է NBA-ի ամենագերագնահատված բասկետբոլիստ, գրում է The Athletic-ը: Քվաեարկությանը մասնակցել է NBA-ի 90 բասկետբոլիստ, որոնց 14 տոկոսը քվեարկել են Թայրիզի դեմ: Երկրորդ ամենագերագնահատված բասկետբոլիստ է ճանաչվել «Մինեսոտայի» կենտրոնական Ռուդի Գոբերը: ...
20:21 23.04.2025
Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանին առնչվող հարցերում ԵԽԽՎ և Եվրոպայի խորհրդի մյուս մարմինների կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումներըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է ՀՀ կողմից իրականացված ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում արձանագրված առաջընթացը։ Արարատ Միրզոյանը և Թեոդորոս Ռուսոպուլոսն ընդգծել են ժամանակակից պայմաններում ժողովրդավարական արժեքների հարգման կարևորությունը։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանին առնչվող […] ...
19:54 23.04.2025
Հույս ունեմ՝ դեռ նվաճումների կհասնեմ․ Նովակ ՋոկովիչՆովակ Ջոկովիչը խոստովանել է, որ իր գլխավոր մրցակիցների՝ Ռոջեր Ֆեդերերի ու Ռաֆայել Նադալի կարիերան ավարտելուց հետո մոտիվացիան փոքր-ինչ նվազել է։ «Հնարավոր է, որ իմ մոտիվացիան նվազել է նրանց կարիերան ավարտելուց հետո, բայց առանց մոտիվացիայի ես այստեղ պարզապես չէի լինի։ Ես չէի խաղա։ Ես դեռ ուզում եմ խաղալ։ Մրցակցելու ցանկությունն ինձ հետ է։ Հույս ունեմ՝ դեռ […] ...
19:48 23.04.2025
Աջակցություն՝ անհուսալի վարկեր ունեցողներին. Կառավարության նիստի որոշումներըԱնհուսալի վարկ ունեցող ևս 2968 անձ փետրվար-մարտ ամիսների համար կստանա վճար: Հաստատվել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ. ռազմավարությունը. որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:42 23.04.2025
Կապահովվի ներդրումային միջավայրի երկարաժամկետ զարգացումը. կներդրվեն կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների նկատմամբ հսկողության առավել արդյունավետ մեխանիզմներԿառավարությունը լրացում է կատարել «Պետական գույքի կառավարման ոլորտում ՀՀ անունից կնքված գործարքներով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու և պետական գույքի գրավադրման պայմանները սահմանելու մասին» որոշման մեջ: Առավել մեծ թվով ներդրումներ ներգրավելու և կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների նկատմամբ հսկողության առավել արդյունավետ մեխանիզմներ ներդնելու նպատակով նախատեսվում է սահմանել դրույթ: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ ուղղակի […] ...