14:29 07.03.2022
Եվրամիությունը դիտարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու տարբերակներ՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ, սակայն առայժմ դրանք գաղտնի է պահում։
«Արդյո՞ք մենք պետք է առաջ գնանք: Բոլոր տարբերակները սեղանին են: Ես հիմա տարբերակներ չեմ նշի և կնախընտրեի գաղտնի պահել մեր մտադրությունները՝ ապահովելու այս տնտեսական միջոցառումների արդյունավետությունը»,- ասել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների և վերակառուցման նախարար Բրունո Լը Մերը: Նրա կարծիքով՝ արդեն իսկ ներդրված սահմանափակումները լուրջ ազդեցություն են ունեցել Ռուսաստանի տնտեսության վրա, և ԵՄ-ն նախկինում երբեք նման լայնածավալ սահմանափակումներ չի կիրառել որևէ այլ երկրի նկատմամբ։
Նախարարը հաստատել է, որ «դեռևս մանևրելու տեղ կա» և նշել, որ շարունակում է քննարկել հետագա պատժամիջոցները եվրոպական այլ երկրների գործընկերների հետ։ Լը Մերի խոսքերով՝ Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումների լրացուցիչ հնարավորությունները կքննարկվեն, այդ թվում՝ մարտի 10-ին և 11-ին Վերսալում կայանալիք ԵՄ առաջնորդների հանդիպման ժամանակ:
«Ո՛չ «Սբերբանկը», ո՛չ Կենտրոնական բանկը չեն անջատվել SWIFT համակարգից, սակայն բոլոր տարբերակները դեռ դիտարկվում են»,- ասել է Լը Մերը։ Նա բացատրել է, որ քննարկման համար լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ ԵՄ-ի ներսում «միասնության հասնելու համար»։ Տնտեսական գերատեսչության ղեկավարը ասել է, որ եվրոպական մի շարք երկրներ այժմ պատրաստ չեն պատժամիջոցներ կիրառել ածխաջրածինների շուկայում առևտրային գործարքների մեջ ներգրավված ֆինանսական հաստատությունների դեմ՝ որպես օրինակ բերելով Ֆինլանդիան, որը, ըստ նրա, 100 տոկոսով կախված է Ռուսաստանից, իսկ Գերմանիան՝ 55%-ով։
«Միևնույն ժամանակ, իրավիճակն ԱՄՆ-ում այլ է՝ նրանք ոչ մի գրամ ռուսական գազ չեն ներկրում: Նրանք շատ ավելի քիչ են կախված ռուսական նավթի ներկրումից, քան մենք»,- ասել է Լը Մերը։ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ Վաշինգտոնը եվրոպացի գործընկերների հետ քննարկում է Ռուսաստանից նավթի մատակարարումն արգելելու հնարավորությունը։ Ֆրանսիայի տնտեսական դեպարտամենտի ղեկավարը հավելել է, որ այս ճգնաժամի ազդեցությունն աշխարհում շոշափելի է լինելու՝ Եվրոպայում և Ռուսաստանում ավելի մեծ չափով, քան ԱՄՆ-ում։
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...