12:35 07.03.2022
TikTok սոցիալական ցանցը ժամանակավորապես դադարեցնում է նոր բովանդակության տարածումը և ուղիղ հեռարձակման հնարավորությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ ռուսական օրենսդրության խստացման պատճառով։ Այս մասին ասվում է կիրակի օրը սոցցանցի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Կեղծ լուրերի մասին Ռուսաստանի նոր օրենքի լույսի ներքո մենք այլ ելք չունենք, քան դադարեցնել ուղիղ հեռարձակումները և նոր բովանդակության հրապարակումը, քանի դեռ չենք գնահատել այս օրենքի անվտանգության հետևանքները», – ասվում է հայտարարության մեջ:
Այնուամենայնիվ, նշվում է, որ որոշումը չի ազդի հավելվածում հաղորդագրությունների փոխանակման գործառույթի վրա:
Ավելի վաղ «Ռոսկոմնադզորը» նամակ էր հղել TikTok-ի ղեկավարությանը՝ պահանջելով բացատրել RIA Novosti լրատվական գործակալության պաշտոնական էջից հրապարակված լուրերը ջնջելու պատճառները։ Բացի դրանից, գործակալությունը նշել է, որ սոցցանցի վարչակազմի նման գործողությունները խախտում են տեղեկատվության ազատ հոսքի և դրա նկատմամբ հասանելիության հիմնական դրույթները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 4-ին ստորագրել է օրենք, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածման համար։ Ընդունված օրենքի համաձայն՝ ՌԴ Քրեական օրենսգիրքը լրացվում է 207.3 հոդվածով, այն է՝ «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մասին գիտակցաբար կեղծ տեղեկությունների հրապարակայնացումը»։ Այն նախատեսում է ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով կամ տուգանք՝ մինչև 1,5 մլն ռուբլի։ Միևնույն ժամանակ, օրենքի նման խախտումը, որը կատարվել է պաշտոնեական դիրքից օգտվելով՝ ինքնանպատակ դրդումներից ելնելով, քաղաքական, գաղափարական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության կամ թշնամանքի հիման վրա, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 10 տարի ժամկետով կամ տուգանքով՝ մինչև 5 միլիոն ռուբլի: Եթե կեղծ տեղեկատվությունը լուրջ հետևանքներ է առաջացրել, ապա ազատազրկման ժամկետը կկազմի 10-ից 15 տարի։
21:39 18.01.2025
Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը կենտրոն կստեղծեն Գազայի հատվածի համաձայնագրի կատարման մոնիտորինգի համարԵգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը, որպես պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման և Իսրայելի միջև կնքված համաձայնագրի պայմանների կատարման երաշխավորներ, կստեղծեն գործարքի իրականացմանը վերահսկելու օպերատիվ կենտրոն։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի ԱԳՆ-ը։ «Եգիպտոսը մտադիր է շարունակաբար աշխատել՝ համաձայնեցնելով իր գործընկերներ Կատարի և ԱՄՆ-ի հետ հրադադարի մասին համաձայնագրի իրականացման և դրա դրույթների ամբողջական իրականացման ուղղությամբ՝ համատեղ օպերատիվ կենտրոնի ստեղծման […] ...
21:20 18.01.2025
Այրվել է «Tesla» մակնիշի ավտոմեքենա. տուժածներ չկանՀունվարի 18-ին, ժամը 17:21-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր տանող ճանապարհին այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի Դրաստամատ Տեր-Մկրտչյան 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «Tesla» մակնիշի ավտոմեքենա […] ...
21:00 18.01.2025
Բաքվի գործը. ինչո՞ւ է Ադրբեջանը շինծու մեղադրանքներով դատում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանըԵրեկ Բաքվում մեկնարկել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը: Դեռ դրանից առաջ արդեն իսկ ստացված տեղեկությունները մտահոգություններ էին առաջացնում: Այս գործերի ու ընդհանրապես, ադրբեջանական նարատիվների մասին հարցերին անդրադարձել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
20:40 18.01.2025
Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթՀունվարի 18-ին, ժամը 15:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դաշտադեմ գյուղի մոտակա դաշտավայրում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:57-ին, մարվել՝ 16:05-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ ...
20:20 18.01.2025
Պարբերաբար լրացվում են ավտոճանապարհներին աղ-ավազի կուտակված պաշարները՝ ձյան տեղումների ժամանակ արագ արձագանքելու համարՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրենց բազաներում ու հենակետերում պարբերաբար լրացնում են աղ-ավազի կուտակված պաշարները՝ ձյան տեղումների ժամանակ արագ արձագանքելու և աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար, այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...