10:43 17.02.2018
«Նույնիսկ, առանց Ամերիկյան հետախուզության էլ, ամեն ինչ պարզ է, եթե Ադրբեջանի իշխանությունն արդեն նշում է, որ ոչ թե Ղարաբաղն է իրենը, այլ Երևանը, նա հզորանում է, զինվում: Իսկ Դուք գիտեք, չէ՞, եթե զենքը կախված է, այն անպայմանորեն կրակում է: Ադրբեջանն այնքան սպառազինություն, ռազմական միջոցներ է ձեռք բերել, որ կարող է ցանկացած պահի հարձակվել, նա պարզապես պահ է փնտրում, հարմար ակնթարթ, երբ հայկական կողմի զգոնությունը կթուլանա, երբ միջկառավարական լարված հարաբերություններ կլինեն, երբ երկրի ներսում խժդժություններ կլինեն:
Այսինքն` ցանկացած պահի նա կարող է հարված հասցնել և պատերազմ սկսել, ուստի մեր խնդիրն է՝ զգոն լինել, զբաղվել ռազմական պատրաստություններով, զինվել, փոխել համակարգի կառուցվածքը, փոխել տակտիկան, պաշտպանությունը, փոխել կրակի համակարգը, փոխել կոորդինացիոն համակարգը, կատարելագործվել պարուրաձև, ոչ թե՝ շրջանակային, և շատ լուրջ վերաբերվել մեր երկրների անվտանգությանը»,- «168 Ժամի» հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ Ազգային հետախուզության հրապարակած զեկույցին՝ ասել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Նա նշել է, որ 90-ական թվականներին Ադրբեջանի նպատակը հետևյալն էր` Ղարաբաղի գրավում, Զանգեզուրի գրավում, միացում Նախիջևանի հետ, Նախիջևանից հարձակում Երևանի վրա: «Մենք այն ժամանակ կոտրեցինք այս մտադրությունը և ազատագրեցինք մեր Արցախը, Ադրբեջանը պարտվեց, բայց այդ գաղափարն ապրում է, փաստորեն ապրում է, նա շարունակում է զինվել, քանի որ սխալ փաստաթուղթ ստորագրվեց հրադադարի մասին, հիմարություն»,- ասել է Տեր-Գրիգորյանցը:
16:20 16.04.2025
Խաչանովը մեկնարկել է հաղթանակով․ ԲարսելոնաՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարի առաջին շրջանում հաղթել է բրիտանացի Քեմերոն Նորիին: Աշխարհի 27-րդ ռակետը 88-րդ համարին հաղթել է 6-7, 6-4, 6-3 հաշվով: Խաչանովը հաջորդ փուլում կմրցի աշխարհի 57-րդ ռակետ, իսպանացի Խաումե Մունարի դեմ: ...
16:15 16.04.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցերԱպրիլի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի արդարադատության նորանշանակ նախարար Պաատա Սալիայի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ ...
16:08 16.04.2025
Որ վարչական շրջաններում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 9-15-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ ապրիլի 10-ին, 11-ին և 13-ին Շենգավիթում՝ ապրիլի 10-ին, Արաբկիրում՝ ապրիլի10-ին և 12-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ Արաբկիրում՝ ապրիլի 9-ին և 15-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել […] ...
16:00 16.04.2025
Այրվել է վագոն-տնակԱպրիլի 16-ին, ժամը 13:16-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել` 13:52-ին: Այրվել է վագոն-տնակ։ ...
15:53 16.04.2025
Մրցույթ՝ Վիետնամի բուհերում սովորելու համարՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսանելու, ինչպես նաև ինտերնատուրա ընդունելության նպատակով (5 կրթաթոշակային տեղ): Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի ավարտական դասարանում կամ կուրսում սովորողներ ու շրջանավարտներ հանդիսացող ՀՀ քաղաքացիները: […] ...
15:45 16.04.2025
Կամավորական փրկարար ծառայության զարգացման նոր քայլ Կոտայքի մարզում․ կամավոր հրշեջ-փրկարարների որակավորումՀայաստանում կամավորական ծառայությունների զարգացումը մշտապես եղել է միջազգային փորձի կիրառման և տեղական ներուժի արդյունավետ օգտագործման կարևոր ուղղություններից մեկը։ Հատկապես արտակարգ իրավիճակների և աղետների կանխարգելման ու արձագանքման համատեքստում, կամավոր հրշեջ-փրկարարների դերը գնալով մեծանում է։ «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունն իրականացնում է համակարգված աշխատանք կամավոր ուժերի պատրաստման և […] ...