Կուլեբան ՆԱՏՕ-ի դիրքորոշումն անվանել է հարգանք չներշնչող – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+10.09 oC

Կուլեբան ՆԱՏՕ-ի դիրքորոշումն անվանել է հարգանք չներշնչող

19:46 05.03.2022

Ուկրաինայի ԱԳ նախարար Կուլեբան հայտնել է, որ երկրի իշխանությունը հիասթափվել է ՆԱՏՕ-ից: Նախարարը նշել է, որ դաշինքն ունի քաղաքական համաձայնագիր, որը կարգավորում է Ուկրաինային բազմակողմանի օգնությունը։ Սակայն իրականում ՆԱՏՕ-ն որպես կազմակերպություն «անհետացել է», մատնանշել է Կուլեբան։

«Ուկրաինացիները պետք է հստակ և ազնվորեն տեսնեն, որ ՆԱՏՕ-ն իրականում այն ​​չէ, ինչ նրանք  պատկերացնում էին, գոնե մինչ այժմ»,- ասել է նա ուկրաինական հեռուստաալիքների եթերում:

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը համոզված է, որ ՆԱՏՕ-ի անվճռական դիրքորոշումը խնդիր է ոչ միայն Կիևի, այլև հենց կազմակերպության համար։

 

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումը «թույլ և շփոթված» էր անվանել՝ դաշինքի կողմից երկրի երկինքը փակելուց հրաժարվելու պատճառով։ Ուկրաինայի ղեկավարը նաև կասկած է հայտնել, որ ՆԱՏՕ-ն կարող է պաշտպանել որևէ մեկին, այդ թվում՝ դաշինքի երկրներին։

Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՆԱՏՕ-ի երկրները լավ գիտեն, որ չեն կարող ուղղակիորեն օգտագործել իրենց ուժերը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում։

Ուրբաթ օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն չի կարող ոչ թռիչքային գոտի ստեղծել Ուկրաինայի վրայով, քանի որ դա կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի Եվրոպայում, որին կմասնակցեն  ավելի շատ երկրներ։

Մարտի 1-ին Զելենսկին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ զրույցում հայտարարել էր  Ուկրաինայի երկինքը փակելու անհրաժեշտության մասին՝ բացատրելով, որ ուկրաինացի զինվորականները տեղում կկարողանան դիմակայել Ռուսաստանի Զինված ուժերին։ Հետո նա մի քանի անգամ կրկնել էր իր խնդրանքը, սակայն արևմտյան երկրներն ընդգծել են  այս գաղափարի վտանգավորությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

G7-ը նախատեսում է ճնշում գործադրել Չինաստանի վրա՝ կապված ռազմական ոլորտում Ռուսաստանին ենթադրյալ օգնության հետ

23:12 25.11.2024

G7-ը նախատեսում է ճնշում գործադրել Չինաստանի վրա՝ կապված ռազմական ոլորտում Ռուսաստանին ենթադրյալ օգնության հետ

Իտալիայի հանդիպումից հետո G7-ի երկրների արտգործնախարարները խոստանալու են մեծացնել ճնշումը Չինաստանի և այլ երկրների վրա, որոնք, G7-ի կարծիքով, օգնում են Ռուսաստանին ռազմական ոլորտում, երկուշաբթի հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով կոմյունիկեի նախագիծը: Ակնկալվում է, որ G7-ի արտաքին գործերի նախարարները, որոնք կհանդիպեն Իտալիայում երկուշաբթի և երեքշաբթի օրը, կխոստանան համապատասխան գործողություններ ձեռնարկել՝ իրենց օրենքներին համապատասխան, Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական մեքենային […] ...

Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Հոմս նահանգի կամուրջներին

23:04 25.11.2024

Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Հոմս նահանգի կամուրջներին

Իսրայելը մի շարք հարվածներ է իրականացրել Սիրիայի Հոմս նահանգի մի շարք կամուրջների վրա՝ Լիբանանի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է Սիրիայի ռադիոյի եւ հեռուստատեսության գլխավոր վարչությունը։ Խոցվել են Հոմս նահանգի Ալ-Կուսեյր շրջանում գտնվող Ալ-Ջուբանիյա, Ադ-Դաֆ և Արջուն կամուրջները։ ...

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննադատել է «Ոսկե գնդակի» քվեարկության համակարգը

22:56 25.11.2024

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննադատել է «Ոսկե գնդակի» քվեարկության համակարգը

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննադատել է «Ոսկե գնդակի» քվեարկության համակարգը։ «Փոխեցին քվեարկության համակարգը՝ 5 ֆուտբոլիստի փոխարեն ընտրում են 10-ի։ Տարօրինակ է, որ Հնդկաստանի նման բազմամիլիոն բնակչություն ունեցող երկրի լրագրողները չեն քվեարկում, իսկ մեկ միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրներից քվեարկում են։ Առանց Նամիբիայի, Ուգանդայի, Ալբանիայի և Ֆինլանդիայի քվեարկության, Վինիսիուսը կնվաճեր «Ոսկե գնդակը»: Մարդիկ, որոնց ոչ […] ...

A-haber. Թուրքիայի արևմտյան նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել

22:48 25.11.2024

A-haber. Թուրքիայի արևմտյան նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել

Թուրքիայի արևմտյան Ալիագա քաղաքի Tüpraş նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 20:00-ի սահմաններում ձեռնարկության նավթի ջեռուցման վառարանում և հանգեցրել է հրդեհի, հաղորդում է A-haber հեռուստաալիքը։ Պայթյունի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան։ Արտակարգ պատահարի պատճառը պարզվում է։ Հրդեհի վայր են ուղարկվել քաղաքի և Իզմիր նահանգի հրշեջ ստորաբաժանումները, […] ...

Սպիտակ տուն. Իսրայելն ու Լիբանանը մոտ են հրադադարի համաձայնությանը

22:40 25.11.2024

Սպիտակ տուն. Իսրայելն ու Լիբանանը մոտ են հրադադարի համաձայնությանը

Իսրայելն ու Լիբանանը ներկայումս մոտ են հրադադարի մասին համաձայնագրի կնքմանը, որը ներառում է համաձայնագրեր «Հըզբոլլահ» խմբավորման հետ։ Այս մասին լրագրողների համար առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք կարծում ենք, որ հասել ենք այն կետին, երբ մոտ ենք համաձայնագրի կնքմանը: Բայց ես ուզում եմ  զգույշ լինել իմ […] ...

Դիեգո Սիմեոնեն պատմական նվաճման է հասել

22:32 25.11.2024

Դիեգո Սիմեոնեն պատմական նվաճման է հասել

Արգենտինացի մասնագետ Դիեգո Սիմեոնեն Մադրիդի «Աթլետիկոյի» ղեկին 700-րդ խաղն է անցկացրել, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը: Պատմության մեջ առաջին անգամ է, երբ Լա լիգայի թիմերից մեկի գլխավոր մարզիչը բոլոր մրցաշարերում հատում է 700 խաղի շեմը: Սիմեոնեն իսպանական ակումբը գլխավորում է 2011 թվականից։ Այս ընթացքում «Աթլետիկոն» տարել է 413 հաղթանակ, գրանցել 156 ոչ-ոքի և կրել 131 […] ...

BACK_TO_TOP