Ողկույզ «տոմատ ծառ»՝ բնական հանքանյութերով․ ֆիզիկ-գյուղատնտեսը Շիրակի մարզում լոլիկի ծառ է աճեցնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+12.09 oC

Ողկույզ «տոմատ ծառ»՝ բնական հանքանյութերով․ ֆիզիկ-գյուղատնտեսը Շիրակի մարզում լոլիկի ծառ է աճեցնում

22:12 05.03.2022

Մասնագիտությամբ ֆիզիկ Սանասար Մարգարյանը շուրջ 40 տարի Մոսկվայում է բնակվել։ Բայց որոշեց վերադառնալ ու եղբոր՝ Վարուժանի հետ հայրենի հող ու ջրում գյուղատնտեսությամբ զբաղվել։ Մի քանի նախագիծ էին մտածել և դրանցից մեկը նախաձեռնեցին ու համոզված գործի անցան՝ վստահությամբ, որ էքստրեմալ պայմաններում աճող լոլիկի ծառը Շիրակի մարզում միակը կլինի։ 5-6 մետ բարձրության լոլիկի ծառը ֆիզիկ-գյուղատնտեսը հարմարեցրել է իր նախագծած ջերմոցին։

«Ինչու հենց լոլիկի ծառ որոշեցինք, որովհետև այն պրոյեկտները, որոնք կային չպետք է լինեին զուտ որպես նախագիծ անելու համար, այլ մարդկանց  համար էին։Փորձում էինք հասկանալ ինչից սկսել։ Այս ծառերն աճում են 5-6 մետր բարձրության և մտածեցինք, որ ծառերը կաճեն չգիտես ուր կհասնեն։ Արեցինք 3 մետր բարձրության՝ հաշվի առնելով նաև պտուղների ծանրությունը, որ ներքև կիջնեն ու կաճեն»։

Ճապոնական «ֆ1 Սպրուտ» տեսակն է քաղցրահամ, հյութալի լոլիկը։ Արևելյան սերմով շիրակյան հողում լոլիկն աճեցնելու փորձն հաջողությամբ է պսակվել։ Երբ ծառն հասունանում է 100-160 գրամ, մեկ ողկույզի վրա լոլիկների թիվն հասնում է 10 հատի։

«Ըստ բնութագրերի նա տալիս է կես տոննա լոլիկ չի նշվում քանի տարվա մեջ է այս ցուցանիշը, բայց արդեն հասկանալի է, որ 15 տարվա ընթացքում է։ Ծառն ապրում է 15 տարի․ անընդմեջ եթե մենք նրան ջրենք, կյանք տանք, այն մշտական բերք կտա»։

Ջրում ու կյանք է տալիս մեծ տակառների մեջ։ Դրանց վրա անցքեր է արել, որ լոլիկի ծառի արմատները շնչեն։ Երեք երանգով՝ կարմիր, ինֆրակարմիր ու մանուշակույն լույս, ջուր ու ածխաթթու գազ․ այս հիմնական երևույթներն են, որոնք անհրաժեշտ են ծառը սնուցելու համար։ Գյուղատնտեսն ամենակարևորն է շեշտում, որ «ֆ1 Սպրուտ» տեսակի լոլիկները էկոլոգիապես մաքուր են, չեն պարունակում քիմիական ոչ մի տարր։ Բացատրում է նաև առողջապահական ու բժշկական բաղադրիչը ՝ երիտասարդացնող են, սրտանոթային աշխատանքը բարելավող։ Համապատասխան ջերմաստիճանը պահելու դեպքում տարին բոլոր լոլիկը բերք կտա, իսկ պահպանման ժամկետը նկարագրվում է 3-4 ամիս։ Ջերմոցի այս հատվածումՍանասարը նախատեսում է լոլիկի տնկիներն աճեցնել հարմարեցված բաժակների մեջ։ Ընդհանուր հաշվարկել է՝ 6300 տնկի։

«Դարակներ եմ պատրաստել 40 արկղից բաղկացած ու այստեղ ոչինչ չես հորինի։ Սա նրա համար է, որ շիվ աճեցվի։ Մենք պետք է փորձենք տնկել բաց հողում և ինձ թվում է Շիրակի մարզում սա կլինի լրիվ իրատեսական։ Փորձենք պետք է հունիսից մինչև օգոստոս ստանալ բերք, որովհետև մայիս ամսին այստեղ կարկուտ է, եթե այս շրջանում կարողանանք բերք աճեցնել, հրաշալի կլինի»։

Գյուղատնտես Սանասարը մեկ այլ կարևոր ծրագիր էլ է մշակել՝ դարձյալ եղբոր հետ։ Գարնանացան ցորենից էկոլոգիապես մաքուր հացի ալյուր են ստանալու։ Հիմա փորձնական փուլն է, բայց վստահեցնում է, որ վերջնարդյունքը գոհացնող է լինելու։ Գարնանացան ցորեն աճեցնելու առանձնահատկությունն ու կարևորությունն է էլ է բացատրում։ Ջերմոցի մեջ գյուղատնտեսը հատուկ գրատախտակ է առանձնացրել, որտեղ արդեն առարկայական կամ ֆիզիկայի բանաձևերի միջոցով բացատրում է իր նախագծերի կարևորությունը։ Որքան բարձր է հողի թթվայնությունը, այդքան այդ հողից ստացված բերքն էկոլոգիապես մաքուր ու անվտանգ է լինում, բացատրոււմ է ֆիզիկ-գյուղատնտեսը։ Արդեն առաջին փորձն ունի՝ գարնանացան ցորենից  ալյուր ստանալու։ Մնում է դրանք իրացնել և հողագործներին ապացուցել, որ գարնանացան ցորենի հացի որակը ոչնչով չի զիջում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

23:01 17.04.2025

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Գործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Մասնավորապես, համապատասխան տեղեր են հատկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, […] ...

Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի Թբիլիսիում

22:56 17.04.2025

Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի Թբիլիսիում

Թբիլիսիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումը «միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը»: Ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ընդամենը […] ...

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

22:53 17.04.2025

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

Ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիայի-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են «Renault Arkana» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և տեղում […] ...

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

22:49 17.04.2025

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

Գործադիրի որոշմամբ Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն` Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու համար: Ըստ հիմնավորման՝ Գորիսի պետական քոլեջում սովորում է 302 ուսանող՝ 10 մասնագիտություններով: Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորում է 291 ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս ամրացված ուսումնական մասնաշենքում իրականացվում է վերակառուցման և […] ...

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

22:45 17.04.2025

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Այսօր ավելի վաղ Քուվեյթի հավաքականը հաղթել էր Մալայզիային, իսկ Ուզբեկստանն […] ...

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

22:41 17.04.2025

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Ապրիլի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

BACK_TO_TOP