Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրողը մեղադրել է Վրաստանի կառավարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրողը մեղադրել է Վրաստանի կառավարությանը

11:11 28.07.2018

Թբիլիսիից  մեկ տարի առաջ Ադրբեջան  առևանգված ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի պաշտպանական կողմը գլխավոր դատախազին է փոխանցել  Մուխթարլիի գրավոր ցուցմունքը, որտեղ ասված է. «Իմ առևանգման  մեջ ուղղակիորեն ներգրավված է Վրաստանի կառավարությունը, քրեական ոստիկանությունը, սահմանապահ ծառայության  և«Լագոդեխի» մաքսակետի ղեկավարը»:

Ավելի վաղ Մուխթարլին իր առևանգման մեջ ուղղակիորեն մեղադրել էր Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին:

Իր ցուցմունքում Մուխթարլին մանրամասնորեն  նկարագրել է, թե ինչ հանգամանքներում են իրեն առևանգել: Նրա խոսքով, իր վրա հարձակվողները եղել են քրեական ոստիկանության համազգեստով, հարձակվել են հետևից, ծեծել են, ուժով նստեցրել մեքենա: Այն շարժվել է ներքև, թեքվել աջ և կանգ առել մանկական հրապարակի մետ, որտեղ իրեն սկսել են մեքենայի մեջ ծեծել: Ապա տարել են օդանավակայան, տոպրակ հագցրել գլխին, սակայն անցքերից լրագրողը տեսել է Սագարեջո տանող ճանապարհը, որը նրան լավ ծանոթ է եղել:

«Ինձ Վրաստանում առևանգողները վրացիներ էին: Նրանք հեռախոսով վրացերեն էին խոսում: Իմ առևանգմանն ուղղակիորեն մասնակից  է Վրաստանի կառավարությունը, քրեական ոստիկանությունը, սահմանապահ ծառայության և Լագոդեխի մաքսային անցակետի ղեկավարը, քանի որ ինձ առևանգելուց հետո ժամանելով Լագոդեխիի սահմանային կետ, նրանք չեզոք տարածքում ինձ փոխանցեցին  ադրբեջանական կողմին»,- ցուցմունքում գրել է Մուխթարլին:

Հիշեցնենք, որ ադրբեջանական իշխանություններից Վրաստանում ապաստան փնտրող ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող  Աֆղան Մուխթարլիին, ով  զբաղված էր ալիևների ընտանիքի ստվերային բիզնես գործունեության հետաքննությամբ, Թբիլիսիից առևանգել էին 2017թ  մայիսի 29-ին: Ավելի ուշ հայտարարություն էր տարածվել, որ նա «ձերբակալվել» էր Ադրբեջանի սահմանին: Մուխթարլիին մեղադրանք էր ներկայացվել երեք հոդվածով`սահմանն ապօրինի հատելու, իրավապահ մարմիններին դիմադրություն ցույց տալու և մաքսանենգության  համար: Ըստ հետաքննության՝ նրա մոտ հայտնաբերվել էր չհայտարարագրված 10.000 եվրո:

2018թ հունվարի 12-ին Բաքվի դատարանը  Աֆղան Մուխարլիին դատապարտեց 12 տարվա ազատազրկման:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

17:40 24.11.2024

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

Իրանը շահագործման է հանձնել ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ, կիրակի օրը հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն այս քայլին են դիմել՝ ի պատասխան վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունմանը։ «Իրանի պատասխանը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն օգտագործվել է անարդար քաղաքական նպատակներով»,- ասել է […] ...

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

17:20 24.11.2024

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

ԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, […] ...

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

17:00 24.11.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա կատարած աշխատանքները․ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է ծառատնկման աշխատանքներ։ Տնկվել են Ձիակասկ-Aesculus L. ծառատեսակներ: Բերդի «Սորաններ» դենդրոպարկում կատարվում են նոր արահետի բարեկարգման աշխատանքներ: «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ԵՊՀ […] ...

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

16:40 24.11.2024

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է հաղթողների և պարտվողների տեսանկյունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրա հետ շփվելիս պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Խնդիրն այն է, որ նա չի հավատում փոխադարձ շահին այն իրավիճակում, որտեղ բոլորը հաղթում […] ...

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

16:20 24.11.2024

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

Իսրայելական զինվորականները արձանագրել են Լիբանանից Իսրայելի ուղղությամբ մոտ 10 հրթիռի արձակում այն բանից հետո, երբ Իսրայելի կենտրոնական հատվածում օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Հրթիռներից մի քանիսը որսացել են, արձանագրվել են անկումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Ynet պորտալի՝ այդ հարձակման հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում, […] ...

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

16:00 24.11.2024

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

Նոյեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ` Դինամո մարզահամալիրում կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները։ Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենան նոյեմբերի 27-ին ժամը 14։00-ին։ Նոյեմբերի 26-ին ժամը 13-ից 15:00-ն կկայանա մրցաշարի մանդատը, իսկ 17։00-ին տեղի կունենա […] ...

BACK_TO_TOP