15:57 04.03.2022
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը ՌԴ զինված ուժերի կրակային աջակցությամբ շարունակել է հարձակողական գործողությունները և հասել Կրասնի Լիման, Յամպոլ, Պրիվոլյե գիծ։ Կրամատորսկի ուղղությամբ հարձակումը շարունակվում է, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները հաջող հարձակողական գործողություններ են իրականացրել և գիշերը առաջ շարժվել մինչև 8 կիլոմետր։ Վերցվել են Նազարովկա, Կույբիշևո, Կալինինո, Նովոգրիգորովկա բնակավայրերը։
Դոնեցկի զինված ուժերը շարունակել են սեղմել Մարիուպոլ քաղաքի շուրջբոլորը և վերահսկողության տակ են վերցրել Լենինի անվան գործարանը։
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են հարձակողական գործողությունները` գործելով հարակից ԴԺՀ ստորաբաժանումների հետ, վերահսկողության տակ են վերցրել Վերխնյայա Կրինիցա, Կոմսոմոլսկոյե, Չիստոպոլյե, Նովոպոլտավկա, Կամիշ Զարյա, Տրուժնևո քաղաքները:
Փետրվարի 28-ին Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Էներգոդար քաղաքը, Զապորոժիեի ատոմակայանը և նրան հարակից տարածքը։ Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողները, որոնք հսկում էին էլեկտրակայանը, դեռևս ռուսական ստորաբաժանումների ժամանումից առաջ լքել են օբյեկտը և անհետացել անհայտ ուղղությամբ։
Կայանի օբյեկտները և հարակից տարածքը հսկողության տակ են վերցրել ռուս զինվորականները։
Վերջին հինգ օրվա ընթացքում Զապորոժժիայի ԱԷԿ-ի անձնակազմը սովորական ռեժիմով շարունակել է օբյեկտների պահպանման և ռադիոակտիվ իրավիճակի վերահսկման պլանային աշխատանքները։
«Մարտի 4-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Զապորոժիեի ատոմակայանի հարակից պահպանվող տարածքում պարեկություն կատարելիս ռուսական գվարդիայի շարժական պարեկը ենթարկվել է ուկրաինական դիվերսիոն խմբի հարձակմանը։
Շենքի վրա պատասխան կրակ հրահրելու համար էլեկտրակայանից դուրս գտնվող ուսումնամարզական համալիրի մի քանի հարկերի պատուհաններից կրակ են բացել ռուսական գվարդիայի զինծառայողների ուղղությամբ։
Ուսումնամարզական համալիրի շենքում ուկրաինացի դիվերսանտների կրակակետերը ճնշվել են ռուսական պարեկի պատասխան կրակոցից։ Շենքից դուրս գալով՝ ուկրաինական դիվերսիոն խումբը հրկիզել է ուսումնական շենքը։
Շենք ժամանած հրշեջ-փրկարարները հրդեհը մարել են։ Սադրանքի պահին ԱԷԿ-ի մշտական աշխատողներից ոչ ոք ուսումնական շենքում չի եղել։
Ներկայումս Զապորոժիայի ԱԷԿ-ի աշխատակազմը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, սպասարկում է ԱԷԿ-ի օբյեկտները և վերահսկում ռադիոակտիվ իրավիճակը։ Էլեկտրակայանի տարածքում ռադիոակտիվ ֆոնը նորմալ է։
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքին։
Ընդհանուր առմամբ, գործողության ընթացքում խոցվել է 1812 թիրախ, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի 65 հրամանատարական կետ և կապի կենտրոն, 56 С-300, «Բուկ Մ-1» և «Օսա» զենիթահրթիռային համակարգեր, 59 ռադիոլոկացիոն կայան։
Նաև ոչնչացվել է 49 ինքնաթիռ ցամաքում և 13-ը՝ օդում, 635 տանկ և այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի 67 ռեակտիվ համակարգեր, 252 դաշտային հրետանի և ականանետ, 442 միավոր հատուկ ռազմական մեքենա, ինչպես նաև 54 անօդաչու թռչող սարք»,- ասված է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...