Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կչեղարկվեն, եթե ռազմական գործողությունը դադարեցվի Ուկրաինայում. Նուլանդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+11.09 oC

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կչեղարկվեն, եթե ռազմական գործողությունը դադարեցվի Ուկրաինայում. Նուլանդ

18:23 04.03.2022

Ռուսաստանի ղեկավարությունը փաստացի ժխտում է Ուկրաինայի գոյության իրավունքը, ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը:

Մոսկվայի դեմ Արևմուտքի նոր պատժամիջոցները կչեղարկվեն, եթե Ռուսաստանը դադարեցնի հատուկ գործողությունն Ուկրաինայում։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը:«Պատժամիջոցները կդադարեն, եթե Ռուսաստանը «վերջացնի այս պատերազմը և օգնի վերականգնել Ուկրաինան, վերականգնել խաղաղությունը և ճանաչի այդ պետության ինքնիշխանությունն ու գոյությունը»,- ասել է  ԱՄՆ արտաքին քաղաքականության վարչության պետի տեղակալը:

Կարմիր գծերի մասին

Նուլանդը խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստվում է ընդհանրապես ճանաչել Ռուսաստանի «կարմիր գծերը», և որ նրա անվտանգության ապահովման որոշակի պահանջներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային անդամակցության մերժումը և դեպի արևելք հետագա ընդլայնումը, չեն կարող քննարկվել։

«Մենք պատրաստ էինք խոսել այն հարցերի ճնշող մեծամասնության մասին, որոնք Ռուսաստանը առաջադրել է, ամեն ինչի մասին՝  ռազմական գործողությունների ընթացքում հակամարտությունները կանխելու, նվազեցնելով զինվորականների քանակը: Մենք նույնիսկ հայտարարեցինք, որ երբեք մտադրություն չենք ունեցել հարձակողական զենք տեղակայել Ուկրաինայում»,- հիշեցրել է դիվանագետը։ «Բայց մենք չէինք պատրաստվում մեկ այլ երկրի հաշիվ տալ, թե ինչպես և ում հետ դաշինքներ կկնքենք»,- խոստովանել է Նուլանդը:

«Եվ մենք չէինք պատրաստվում թույլ տալ, որ Ռուսաստանը որոշումներ կայացնի ՆԱՏՕ-ի փոխարեն»: «Մենք Ռուսաստանին հետապնդելու մտադրություն չենք ունեցել»,- ասել է փոխքարտուղարը։ Բացի դրանից՝ նա նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինք ընդունվելու համար «Ուկրաինան պետք է մեծ աշխատանք կատարեր, դա «մոտ ապագայի» խնդիր չէր։ Այնուամենայնիվ, Նուլանդը չի ասել, որ Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այժմ դուրս է Արևմուտքի օրակարգից, և ոչ էլ հայտնել է դաշինքի կողմից Ռուսաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու պատրաստակամության մասին:

Ճշտող  այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանին պարզապես ստիպել են գործել, քանի որ Արևմուտքը ցույց է տվել, որ չկարողացավ հաշվի առնել իր «կոշտ անվտանգությունը», փոխպետքարտուղարը պատասխանել է. «21-րդ դարում, երբ դիվանագիտական ​​տարբերակ կա, ոչ մի արդարացում չի կարող լինել այլ երկիր ներխուժելու համար»:

 

Նուլանդն ուղղակիորեն չի մեկնաբանել Արևմուտքի և Ռուսաստանի միջև առկա ճգնաժամի հետևանքները նվազագույնի հասցնելու, աշխարհում աճող կոնֆլիկտային ներուժը զսպելու անհրաժեշտության թեման։

Միևնույն ժամանակ դիվանագետը Մոսկվային մեղադրել է «Ուկրաինան Ռուսաստանի կազմում վերաինտեգրելու և Խորհրդային միությունը վերստեղծելու» ձգտումների մեջ։ Նրա տեսանկյունից, Մոսկվան «ի սկզբանե» ցանկանում էր դա՝ «վերամիավորել Ուկրաինան, վերամիավորել Բելառուսը» և, փաստորեն, վերադարձնել Ռուսաստանի Դաշնությանը «1979 թվականի խորհրդային ինչ-որ ֆանտազիա»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

23:53 29.04.2025

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

23:49 29.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

BACK_TO_TOP