17:49 26.07.2018
Արթիկ քաղաքի բյուջեում չկա այնքան գումար, որով հնարավոր լինի փողոցաշինական մեծ աշխատանք կատարել: Խոսքը ոչ միայն հիմնային ասֆալտապատման մասին է, այլև ընթացիկ նորոգումների: Հատկացված 8 միլիոն դրամով կարողանում են կենտրոնական հատվածներում փոսային նորոգումներ կատարել, բայց դա էլ անում են ոչ թե որակյալ ասֆալտով, այլ ասֆալտի մնացորդներով, հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը:
Տարբերակը, որն այնքան էլ արդյունավետ կամ երկարաժամկետ չէ, առաջին անգամ է կիրառվում Արթիկում: Քանդված ու հիմնականում խոշոր փոսերի կարելի է հանդիպել Արթիկի գրեթե բոլոր երկրորդական փողոցներում՝ Տուֆագործների, Սպանդարյան, Պռոշյան, նախկին Պիոներական ճամբար տանող ճանապարհը, որոնցում ընթացիկ նորոգումներ չեն եղել:
Հիմա երկրորդական փողոցներում սկսել են վերանորոգումներ, որոնք, սակայն, ոչ թե նոր ասֆալտապատում են, այլ ասֆալտի մնացորդներով փոսալցումներ են անում: Մնացորդներն էլ, պարզվում է, Հյուսիս-հարավ մայրուղու քանդած ասֆալտի թափոններն են:
Նախկին Պիոներական ճամբարի փողոցում ևս փոսալցումներ են արվում: Այստեղ վերջին հարթեցումն արվել է 4 տարի առաջ։ Ընդհանուր՝ 5 կմ երկարություն ունեցող փողոցը մեքենաների համար դժվարանցանելի է՝ ամբողջովին քանդած վիճակում է, բայց աշխատանքները փողոցի մի հատվածում են արվելու:
Մե՞կ, թե՞ երկու տարի կդիմանա այս եղանակով մասնակի նորոգումը, քաղաքի բնակիչները դրա երկարակեցությանը չեն հավատում: Այս եղանակով փոսալցումները նորություն էին, բայց բնակիչներն ասում են՝ դրանք ավելի շատ վնաս են տալու, քան օգուտ, իսկ դրանում կհամոզվեն, երբ անձրևները սկսվեն:
Արթիկի բյուջեով ընթացիկ նորոգումների համար այս տարվա հատկացումը 10 մլն դրամից մի փոքր ավելին է: Այդ գումարով կոմունալ բաժինը թեկուզ փոքր ծավալով, բայց հիմնային ասֆալատապում չի կարող կատարել: Եղածը բավարարում է փոսալցումների համար, իսկ էժան տարբերակն էլ երկրորդային կամ երրորդային հումքի օգտագործումն է: Խնայողությունը չի սահմանափակվում միայն ասֆալտով:
Շինարարական ընկերություն չի աշխատում, գործն անում են Արթիկի քաղաքապետարանի կումունալ բաժնի աշխատակիցները, այդ թվում՝ բաժնի պետը, ովքեր կամավորության սկզբունքով՝ անվարձահատույց, իրենց քաղաքի փողոցներն են վերանորոգում:
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...
23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANAԻսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...
23:20 23.11.2024
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևըՄիացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...