Կառավարության որոշմամբ՝ Գյումրին Երկրագիտական թանգարան կունենա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+11.09 oC

Կառավարության որոշմամբ՝ Գյումրին Երկրագիտական թանգարան կունենա

16:15 26.07.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր կառավարության որոշմամբ Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի Ջիվանու փողոցի 74 հասցեում գտնվող հիվանդանոցի շենքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է ՀՀ Շիրակի մարզի «Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին:

Մշակույթի նախարարությանն այս հարցում մեծապես աջակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն: Սա գյումրեցիների 30 տարվա ապարդյուն թվացող պայքարի արդյունքն է:

«Շնորհավորում ենք բոլորիս, մասնավորապես գյումրեցիներին Երկրագիտական թանգարան ունենալու և վտանգված հնագույն նմուշների համար տանիք գտնելու առթիվ»,- ասված է ՀՀ մշակույթի նախարարության ֆեսյբուքյան էջում:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասել էր, որ շուտով թանգարանը շենք կունենա ու ամենայն հավանականությամբ դա կլինի Գյուլբենկյանի անվան նախկին հիվանդանոցի շենքը:

Այն թանգարանին հատկացնելու Գյումրիի ավագանու առաջարկը 2013-ին կառավարությունը մերժել էր ու նշել, որ քաղաքի պատմական միջուկում գտնվող շենքը Երկրագիտական թանգարանին հատկացնելն աննպատակահարմար է: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ևս դեմ էր շենքը Երկրագիտական թանգարանին հանձնելու որոշմանը։ Վերջինս կարծիք էր հայտնել ու ասել, որ շենքը մեծ է թանգարանի համար ու առաջարկել էր Գյումրիի ծայրամասային թաղամասերից մեկում գտնվող Վիճակագրական վարչության շենքը։

Շիրակի երկրագիտական թանգարանը 31 տարի է՝ գործում է վթարային շենքում ու զուրկ է մոտ 25 հազար նմուշի ցուցադրությունից:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավային Կարոլինայում դպրոցական ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ և զոհ

09:10 18.04.2025

Հարավային Կարոլինայում դպրոցական ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ և զոհ

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով տեղի մայրուղային պարեկային ծառայությանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի կեսօրին Հարավային Կարոլինայի Չեսթեր շրջանի Ռիչբուրգ քաղաքի մոտակայքում։ Փայն Ռիջ ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ երեք ավտոբուսներով վերադառնում էին էքսկուրսիայից: Մեքենաներից մեկի անվադողը […] ...

Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ

09:00 18.04.2025

Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ

«Լիվերպուլի» 33-ամյա հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Վան Դեյկը «Լիվերպուլին» միացել է 2018 թվականի սկզբին՝ «Սաութհեմփթոնից»։ Այդ ընթացքում նա անցկացրել է 314 հանդիպում և դարձել 27 գոլի հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում Վիրջիլը մասնակցել է «Լիվերպուլի» 44 […] ...

Մակրոնը խոստացել է կրկնապատկել ջանքերը ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար

08:55 18.04.2025

Մակրոնը խոստացել է կրկնապատկել ջանքերը ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո հայտարարել է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերն ակտիվացնելու ծրագրերի մասին։ «Մենք կկրկնապատկենք մեր ջանքերը՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու համար։ Դաշնակիցների համատեղ գործողությունները կարևոր են»,- գրել է Մակրոնը X-ում։ Այցի ընթացքում Ռուբիոն և Ուիթքոֆը զրուցել […] ...

Թրամփը նշել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա սպասվում է սեպտեմբերին

08:45 18.04.2025

Թրամփը նշել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա սպասվում է սեպտեմբերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա նախատեսված է սեպտեմբերին։ «Ես հրավիրված եմ թագավորը Չարլզ III-ի և երկրի կողմից։ Նրանք պատրաստվում են կազմակերպել երկրորդ այցը»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին։ Նախագահը հավելել է, որ ինքը մեծ հարգանք է տածում թագավորական ընտանիքի նկատմամբ, և որ իր համար այդ այցը մեծ պատիվ […] ...

Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

08:35 18.04.2025

Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անունները: Լավագույնի կոչման համար կպայքարեն Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը, Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սերու Գիրասին: Նախորդ խաղային շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը: ...

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

BACK_TO_TOP