ԵՄ-ի և Ուկրաինայի առաջնորդները Եվրախորհրդարանում կքննարկեն Ուկրաինայում ռազմական գործողությունների հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+10.09 oC

ԵՄ-ի և Ուկրաինայի առաջնորդները Եվրախորհրդարանում կքննարկեն Ուկրաինայում ռազմական գործողությունների հարցը

15:58 01.03.2022

Եվրամիության և Ուկրաինայի առաջնորդները Եվրախորհրդարանում հրատապ կքննարկեն Ռուսաստանի կողմից Ուկրաինայում կատարվող ռազմական գործողությունների հարցը:

Երեքշաբթի օրը՝ ժամը 12։30-ին (Կիևի ժամանակով ժամը 13։30-ին), Եվրախորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան սկսել է քննարկումը:

Նախագահ Զելենսկին և Ուկրաինայի Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը, եթե իրավիճակը թույլ տա, կմիանան հեռակա: Եվրախորհրդարանի պատգամավորները կլսեն Խորհրդի և Հանձնաժողովի նախագահներ Շառլ Միշելին և Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի նախարար Խոսե Բորելին՝ նախքան Ռուսաստանի հարձակումների վերաբերյալ իրենց գնահատականը տալը:

Բացի դրանից՝ նախագահ Մեցոլայի նախաձեռնությամբ ժամը 15։30-ին Բրյուսելում Եվրախորհրդարանի դիմաց գտնվող Էսպլանադայում, Եվրախորհրդարանի պատգամավորները, աշխատակիցները և ուկրաինացի հյուրերը կհավաքվեն՝ ցույց տալու իրենց համերաշխությունը Ուկրաինայի և նրա ժողովրդի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոնդոնում տղամարդը բերման է ենթարկվել ԱՄՆ դեսպանատանը ռումբի տեղադրման մասին կեղծ հաղորդում տալու համար

22:16 25.11.2024

Լոնդոնում տղամարդը բերման է ենթարկվել ԱՄՆ դեսպանատանը ռումբի տեղադրման մասին կեղծ հաղորդում տալու համար

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով դիտավորյալ կեղծ հաղորդում է ուղարկել Սքոթլանդ Յարդ՝ ԱՄՆ դեսպանատանը ռումբ տեղադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանության վարչության մամուլի ծառայությունը։ «Ներկայումս որևէ կապ չկա ընթացիկ հետաքննության և վերջին օրերին տեղի ունեցած կասկածելի առարկաների հայտնաբերման հետ կապված նմանատիպ միջադեպերի միջև»,-հայտնել է Սքոթլանդ Յարդը, որը նաև տեղեկացրել է, որ […] ...

ԱՄԷ-ում ռաբբիի սպանության կասկածանքով Ուզբեկստանի երեք քաղաքացի է ձերբակալվել

22:08 25.11.2024

ԱՄԷ-ում ռաբբիի սպանության կասկածանքով Ուզբեկստանի երեք քաղաքացի է ձերբակալվել

Ռաբբիի սպանության կասկածանքով ԱՄԷ-ում ձերբակալված երեքն էլ Ուզբեկստանի քաղաքացիներ են, երկուշաբթի հաղորդում է WAM-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։ Ձերբակալվածների նկատմամբ նախաքննություն է սկսվել։ ԱՄԷ-ի ՆԳՆ-ն նշել է իր պատրաստակամությունը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հնարավորինս արագ պարզելու սպանության դրդապատճառները, հանգամանքներն ու մանրամասները։ Իր հերթին Associated Press-ը, վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյային, նշում է, որ տղամարդը սպանվել է, քանի […] ...

SHANTNEWS

22:00 25.11.2024

SHANTNEWS

ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա

21:50 25.11.2024

ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ծիլքար գյուղում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: ...

Հոլանդի նոր պայմանագրում հատուկ կետ կներառվի

21:40 25.11.2024

Հոլանդի նոր պայմանագրում հատուկ կետ կներառվի

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է մինչև տարեվերջ նոր պայմանագիր ստորագրել թիմի ռմբարկու, նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ, հայտնում է Marca-ն: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Ակումբը պատրաստ է որոշ զիջումների գնալ, 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում կներառվի որոշ ակումբների կողմից նրա նկատմամբ հետաքրքրության ցուցաբերելու դեպքում տվյալ փաստաթղթի վաղաժամկետ խզման կետ։ Հոլանդը 2022 […] ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել չհամաձայնել «Հըզբոլլահի» հետ զինադադարին

21:32 25.11.2024

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել չհամաձայնել «Հըզբոլլահի» հետ զինադադարին

Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը երկուշաբթի կոչ է արել չհամաձայնել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ հնարավոր զինադադարի համաձայնագրին, գրում է The Times of Israel-ը։ «Դեռ ուշ չէ դադարեցնել այս համաձայնագիրը, մենք պետք է շարունակենք գործել մինչև բացարձակ հաղթանակ։ Մենք պետք է լսենք դեպքի վայրում գտնվող հրամանատարներին, հատկապես հիմա, երբ «Հըզբոլլահը» պարտվել է և խնդրում է զինադադար, […] ...

BACK_TO_TOP