14:16 28.02.2022
Ամերիկացի պաշտոնյաները չեն կասկածում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր պատրաստության վիճակում է պահում Ռուսաստանի միջուկային զսպման ուժերը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան։
«Մենք հիմք չունենք կասկածելու այդ զեկույցների վավերականությանը»,- ասել է պաշտոնյան։
Պուտինն անհարկի քայլ է անում, քանի որ Ռուսաստանին երբեք չի սպառնացել ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ էլ, առավել ևս, Ուկրաինան»,- ասել է պաշտոնյան:
«Դա էսկալացիա է, քանի որ այդ ներդրվող պոտենցիալ ուժերը, սխալ հաշվարկի դեպքում կարող են շատ ավելի վտանգավոր լինել»,- ասել է պաշտոնյան:
«Մենք շարունակում ենք վստահ լինել, որ մեզ և մեր դաշնակիցներին և մեր գործընկերներին կարող ենք պաշտպանել, և դա ներառում է զսպման ռազմավարական տիրույթը»,- ասել է պաշտոնյան:
Հիշեցնենք`ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան Արևմուտքի ագրեսիվ հայտարարությունների, հանձնարարել է ռուսական բանակի զսպիչ ուժերը ծառայության հատուկ ռեժիմի տեղափոխել։
«ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես թույլ են տալիս ագրեսիվ հայտարարություններ անել մեր երկրի դեմ, ուստի, պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին հանձնարարում եմ ռուսական բանակի զսպիչ ուժերին անցնել հատուկ ծառայության՝ մարտական հերթապահության ռեժիմը»,- ասել է պետության ղեկավարը կիրակի օրը Կրեմլում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը։
Նրա խոսքերով՝ արևմտյան երկրների բարձրաստիճան պաշտոնյաները թույլ են տալիս ագրեսիվ հայտարարություններ անել Ռուսաստանի Դաշնության դեմ։ Պուտինը նաև ասել է, որ արևմտյան երկրները անօրինական պատժամիջոցներ են ընդունում։
Ինչ վերաբերում է Ուկրաինայում տիրող իրավիճակին, պաշտոնյան ասել է, որ սահմանի երկայնքով հավաքված ռուսական ուժերի մոտավորապես երկու երրորդն այժմ գտնվում է Ուկրաինայի ներսում, ինչը ավելացել է վերջին 24 ժամվա ընթացքում:
Ուկրաինացիները կոշտ դիմադրություն են ցույց տալիս ներխուժող ռուսական ուժերին, ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ Ուկրաինայի ներսում ոչ մի խոշոր քաղաք դեռ չի գրավել:
Ռուսական ուժերը, որոնք միավորվում են հյուսիս-արևելքից և հյուսիս-արևմուտքից, մնում են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնից մոտ 30 կմ հեռավորության վրա, ասել է պաշտոնյան:
Ուկրաինայի հարավում ռուսական ուժերը շարժվում են հյուսիս-արևելք՝ դեպի Մարիուպոլ և այժմ գտնվում են այդ քաղաքի կենտրոնից մոտ 50 կմ հեռավորության վրա: Նրանք նույնպես շարժվում են հյուսիս-արևմուտք՝ դեպի Խերսոն քաղաք:
«Մեր գնահատականն այն է, որ Մարիուպոլը պաշտպանված է, և ուկրաինացիներն այնտեղ կոշտ դիմադրություն ցույց կտան»,- ասել է պաշտոնյան։
Տեղեկություններ կան, որ ռուսական ուժերը շրջափակման մարտավարություն են ընդունում Չերնիգով քաղաքի շուրջ, որը գտնվում է Կիևից հյուսիս-արևելք: Սա հատկապես մտահոգիչ է, քանի որ դա կարող է հանգեցնել քաղաքացիական զոհերի,- ասել է պաշտոնյան:
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն շարունակում են Ուկրաինային զենք և հումանիտար օգնություն տրամադրել, ասել է պաշտոնյան։
Մեծ թվով մարդիկ, այդ թվում՝ որոշ ամերիկացիներ, լքում են Ուկրաինան, շատերը մեկնում են Լեհաստան, ասել է պաշտոնյան: 82-րդ օդադեսանտային դիվիզիան գտնվում է սահմանի մոտ և պատրաստ է օգնելու անհրաժեշտության դեպքում:
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռ կառավարում է իր երկիրը, դեռ կենսունակ է և ակտիվ»,- ասել է պաշտոնյան։
22:40 25.11.2024
Սպիտակ տուն. Իսրայելն ու Լիբանանը մոտ են հրադադարի համաձայնությանը21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ22:32 25.11.2024
Դիեգո Սիմեոնեն պատմական նվաճման է հասելԱրգենտինացի մասնագետ Դիեգո Սիմեոնեն Մադրիդի «Աթլետիկոյի» ղեկին 700-րդ խաղն է անցկացրել, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը: Պատմության մեջ առաջին անգամ է, երբ Լա լիգայի թիմերից մեկի գլխավոր մարզիչը բոլոր մրցաշարերում հատում է 700 խաղի շեմը: Սիմեոնեն իսպանական ակումբը գլխավորում է 2011 թվականից։ Այս ընթացքում «Աթլետիկոն» տարել է 413 հաղթանակ, գրանցել 156 ոչ-ոքի և կրել 131 […] ...
22:24 25.11.2024
Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարողական հիմնարկներումՀՀ ԱՆ «Աբովյան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների աջակցությամբ իրականցվել են իրազեկման միջոցառումներ ազատազրկված անձանց համար։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Հովհաննես Եսայանի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Թմրանյութերի ազդեցությունը հասարակության և անհատի վրա» թեմայով հանդիպում, որն անցկացնելու համար հիմնարկ է հրավիրվել հոգեբան, հոգեթերապևտ Լուսինե Սերոբյանը։ Ազատազրկված անձինք դիտել են թեմայի վերաբերյալ նյութեր […] ...
22:16 25.11.2024
Լոնդոնում տղամարդը բերման է ենթարկվել ԱՄՆ դեսպանատանը ռումբի տեղադրման մասին կեղծ հաղորդում տալու համարԼոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով դիտավորյալ կեղծ հաղորդում է ուղարկել Սքոթլանդ Յարդ՝ ԱՄՆ դեսպանատանը ռումբ տեղադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանության վարչության մամուլի ծառայությունը։ «Ներկայումս որևէ կապ չկա ընթացիկ հետաքննության և վերջին օրերին տեղի ունեցած կասկածելի առարկաների հայտնաբերման հետ կապված նմանատիպ միջադեպերի միջև»,-հայտնել է Սքոթլանդ Յարդը, որը նաև տեղեկացրել է, որ […] ...
22:08 25.11.2024
ԱՄԷ-ում ռաբբիի սպանության կասկածանքով Ուզբեկստանի երեք քաղաքացի է ձերբակալվելՌաբբիի սպանության կասկածանքով ԱՄԷ-ում ձերբակալված երեքն էլ Ուզբեկստանի քաղաքացիներ են, երկուշաբթի հաղորդում է WAM-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։ Ձերբակալվածների նկատմամբ նախաքննություն է սկսվել։ ԱՄԷ-ի ՆԳՆ-ն նշել է իր պատրաստակամությունը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հնարավորինս արագ պարզելու սպանության դրդապատճառները, հանգամանքներն ու մանրամասները։ Իր հերթին Associated Press-ը, վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյային, նշում է, որ տղամարդը սպանվել է, քանի […] ...
21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կաՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ծիլքար գյուղում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: ...