19:08 26.02.2022
Այսօր անցկացվել է «Շիրակի ձմեռ-2022» փառատոնը։ Առաջին անգամ միջոցառման վայր ձյունառատ Աշոցքի փոխարեն ընտրվել էր Մեծ Սարիար գյուղի հարակից անտառապատ տարածքը, որը ձմռան ամիսներին առաձնանում էր իր հաստ ձնածածկույթով։ Սակայն, երեկ երեկոյան, տեղացած անձրևը այլ իրավիճակ էր ստեղծել ձմեռային սպորտաձևերի սիրահարների համար։
Փառատոնի անցկացման վայրը Մեծ Սարիարի անտառն էր, որտեղ հասնելու համար ստիպված անցնել էր պետք ցեխապատ երկար ճանապարհով, այդ հատվածը իսկական փորձություն դարձավ նույնիսկ ամենագնաց ավտոմեքենաների վարորդների համար։ Ճանապարհին մի քանի մեքենաներ արգելափակվել էին ցեխաշերտի մեջ, մի մասն էլ շրջանցիկ ճանապարհներ էին որոնում։
Փառատոնին մասնակցելու համար մարզի տարբեր տարածաշրջաններից ու հանրապետության այլ բնակավայրերից եկել -հասել էին Մեծ Սարիար գյուղ ։ Անտառի մի փոքր հատվածում, այնուամենայիվ, ձյուն գտնվեց, այդտեղ էլ անցկացվեց դահուկավազքի սիրողական առաջնություն։ Ու սա միակ ձմեռային մարզաձևն էր, որը փառատոնի շրջանակներում ներկայացվեց։
Նախապես ծրագրված սպորտային միջոցառումներն իրենց տեղը զիջել էին ցուցադրական ելույթներին։ Ռոբոտաշինության խմբակի պատանի ծրագրավորողները ցուցադրեցին իրենց նախագծած ռոբոտները, իսկ ավիամոդելային խմբակի երեխաները մրցեցին սավառնող իրենց ինքնաթիռներով։
Միջոցառման անբաժանելի մաս էր կազմում համտեսը։ Առանձնացված տաղավարներում մարդիկ ճաշակում էին թխվածքներն ու ճաշատեսակները։ Միջոցառմանը ներկա պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի անդամներն էին փաստում, որ Շիրակի մարզը շարունակում է մնալ ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունը Հայաստանում։
«Գյումրին դարձել է մեր Հայաստանի այցեքարտերից մեկը, տուրիստական ընկերությունների ցանկալի ուղղություններից մեկը։ Եթե էքսկուրսիաներ են ցանկանում, միանշանակ առաջարկվում է Գյումրին, որովհետև հայրաքաղաքում պահպանված են հնությունները։ Եթե ուզում ես հանգստանալ, վայելել հին հայկական մշակույթն ու ճարտարապետությունը, միանշանակ պետք է գալ Գյումրի»,-նշում է պրոֆեսիոնակ զբոսավարների Հայկական ասոցիացիայի զբոսավար Դավիթ Բաբայանը։
Ըստ զբոսավարների մարզում տուրիզմի զարգացմանը խանգարում են ենթակառուցվածքների անհարմարությունները։ Վերջին տարիներին Հանրապետության գյուղական բնակավայրերում զարգանում է նաև էկոտուրիզմը։
«Շիրակի մարզի զբոսաշրջային հնարավորությունների մեջ ձմեռային տուրիզմը մեծ դեր ունի՝ հաշվի առնելով բնակլիմայական պայմաններ, և Շիրակի ձմեռ միջոցառումը հենց դրան է ուղղված։ Իհարկե կարծում եմ, որ պետք է էս միջոցառումը անցկացնել ձմռան սկզբում, ոչ թե վերջում, այս տարվանից մենք մոտեցումը կփոխենք, որպեսզի փառատոնով մենք ազդարարենք սեզոնի սկիզբը և զբոսաշրջիկներին հրավիրենք Շիրակի մարզում ձմեռային տուրիզմով զբաղվելու»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Շիրակի ձմեռ-2022» փառատոնը առիթ էր ներկայացնելու մարզի զբոսաշրջային պոտենցիալը։ Այն նաև տարբեր բնակավայրերի երիտասարդներին միմյանց հետ շփվելու հնարավորություն տվեց։
22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին22:03 17.04.2025
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները23:01 17.04.2025
Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերըԳործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Մասնավորապես, համապատասխան տեղեր են հատկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, […] ...
22:56 17.04.2025
Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի ԹբիլիսիումԹբիլիսիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումը «միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը»: Ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ընդամենը […] ...
22:53 17.04.2025
Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավորԱպրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիայի-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են «Renault Arkana» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և տեղում […] ...
22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջԳործադիրի որոշմամբ Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն` Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու համար: Ըստ հիմնավորման՝ Գորիսի պետական քոլեջում սովորում է 302 ուսանող՝ 10 մասնագիտություններով: Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորում է 291 ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս ամրացված ուսումնական մասնաշենքում իրականացվում է վերակառուցման և […] ...
22:45 17.04.2025
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունումՀայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Այսօր ավելի վաղ Քուվեյթի հավաքականը հաղթել էր Մալայզիային, իսկ Ուզբեկստանն […] ...
22:41 17.04.2025
ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԱպրիլի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...