«Դասական ուրբաթ» Գյումրիում․ երիտասարդ արվեստագետները բացահայտում են իրենց ստեղծագործական ձիրքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+12.09 oC

«Դասական ուրբաթ» Գյումրիում․ երիտասարդ արվեստագետները բացահայտում են իրենց ստեղծագործական ձիրքը

18:18 26.02.2022

Ժողովրդական երաժշտական նվագարանը՝ դուդուկը, դասական երաժշտության մոտիվներով է ներկայանում՝ նորովի կամ նոր ընկալումներով: Երիտասարդ դուդուկահարների համույթը քաղաքի տարբեր երաժշտական դպրոցներից ընտրված լավագույն կորիզն է: Հնչեց Կոմիտաս, Եկմալյան, Սայաթ-Նովա, և  ջազ երաժշտության հետ դուդուկը նվագակցեց։ Կարապետ Շաբոյանի դուդուկահարների համույթի գեղարվեստական ղեկավարը՝ Կարապետ Շաբոյանը, դուդուկի առանձնահատկություններից է խոսում։ Այն մարդիկ սովորաբար ասոցացնում են տխրության հետ ,սակայն երաժիշտը կարծում է, որ երաժշտական այս գործիքով հնարավոր է ստանալ նաև դասական մեղեդի։

«Փորձեցինք եվրոպական ստեղծագործությունները քառաձայն  գործիքավորումով ստանալ, բայց վախվորած էինք, որ հնարավոր է հանդիստաեսը չընդունի, բայց ինչպես տեսաք բավական լավ արձագանք եղավ»։

Երաժշտական նվագարան ծիրանափողը աշուղական կամ ժողովրդական երաժշտության, համար է նախատեսված, բայց և իմպրովիզներ էլ անելիս երիտասարդ դուդուկահարները գործիքի, այսպես ասած, հատկանշական կողմը չեն խաթարում՝ ազգային ավանդականի գիծը դասականի հետ համադրելիս պահպանել են: Հարությունն իրեն հմուտ դուդուկահարների շարքը չի դասում: Դուդուկն ինքնին դժվար գործիք է, ինքն էլ ՝ նորեկ:

«Դուդուկը շատ բարդ գործիք է, ես ինքս լիարժեք չեմ տիրապետում գործիքին։ Այս միջոցառմանը ճիշտ է դասական երաժշտություն ենք ստացել դուդուկի միջոցով, բայց պահպանել ենք այդ աշուղական ավանդական տեսակը»։

«Կոտրվում են մի շարք կարծրատիպեր արվեստի մեջ, որ սահմանազատում է դրված սա կարելի է, սա ոչ, բայց ամեն բան թեական է և, այո, հնարավոր է ժողովրդական գործիքով դասական երաժշտություն նվագել»,- շեշտում է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

Դասականությունը երաժշտությունում զուգորդվեց նաև արվեստի մեկ այլ ճյուղով, այն լրացրեցին Գյումրիի հին ու նոր պատկերներով Արթուր Մուրադյանի գրաֆիկական աշխատանքները: Նկարչի աչքը Գյումրիի տնակային թաղամասերը, ցեխոտ փողոցներն ու կիսավեր շինությունները մռայլ գունապնակով է դիտել ու հենց այս միջավայրից էլ Արթուրն իմպուլսներ է ստանում ստեղծագործելու: 11 աշխատանք է ցուցադրված՝ բոլորը քաղաքային պատկերներ են և՛ հինը, և՛ վերանորոգվածը:

«Ճիշտ է, այստեղ ֆիգուրներ չկան, հերոսներ չկան, բայց նրանք այն մարդիկ են, որոնք տարիներով ապրել են դոմիկներում, համբերատար սպասել են։ Հուսով եմ, որ ավելի ուրախ պատկերներ կնկարե, վառ գույներ վազվզող երեխաներ»,- ասում է գեղանկարիչ Արթուր Մուրադյանը։

Ամեն ամսվա վերջին ուրբաթն այս նույն ճեմասրահում էլի դասական կլինի: Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինն այս նախագիծը 2019 թվականից է իրականացնում։ Քաղաքի գրավչությունն ու նրա հանդեպ ունեցած հետաքրքրությունների մշակութային բաղադրիչը, այն էլ  դասականի շրջանակներում, ևս տարբերվող է: Ամեն «դասական ուրբաթ»-ին երիտասարդ ստեղծագործողների նոր անուններ են բացահայտվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

23:01 17.04.2025

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Գործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Մասնավորապես, համապատասխան տեղեր են հատկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, […] ...

Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի Թբիլիսիում

22:56 17.04.2025

Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի Թբիլիսիում

Թբիլիսիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումը «միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը»: Ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ընդամենը […] ...

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

22:53 17.04.2025

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

Ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիայի-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են «Renault Arkana» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և տեղում […] ...

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

22:49 17.04.2025

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

Գործադիրի որոշմամբ Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն` Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու համար: Ըստ հիմնավորման՝ Գորիսի պետական քոլեջում սովորում է 302 ուսանող՝ 10 մասնագիտություններով: Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորում է 291 ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս ամրացված ուսումնական մասնաշենքում իրականացվում է վերակառուցման և […] ...

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

22:45 17.04.2025

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Այսօր ավելի վաղ Քուվեյթի հավաքականը հաղթել էր Մալայզիային, իսկ Ուզբեկստանն […] ...

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

22:41 17.04.2025

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Ապրիլի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

BACK_TO_TOP