ԱԺ պատգամավորները այցելել են Շիրակի մարզի տնակային թաղամասեր և վթարային շենքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+12.09 oC

ԱԺ պատգամավորները այցելել են Շիրակի մարզի տնակային թաղամասեր և վթարային շենքեր

19:39 25.02.2022

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն  ու մշտական հանձնաժողովների նախագահներն աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էին։ Պատգամավորները նախ մարզպետարանում փակ հանդիպում են ունեցել Շիրակի մարզի գերեվարված տղաների հարազատների հետ, նրանց են փոխանցել կարևոր տեղեկություններ։ Պատգմավորների աշխատանքային այցի հիմնական օրակարգում շրջայցն էր Գյումրիի տնակային թաղամասեր և վթարային շենքեր։

Քաղաքի ամենամեծ տնակային թաղամասը գտնվում է ավտոկայանի հարակից տարածքում։ Ըստ նախկին ու ներկա գլխավոր հատակագծի՝ այն  համարվում էր կանաչ գոտի, բայց երկրաշարժից հետո վերածվեց ամենամեծ տնակային թաղամասի, որտեղ մինչ օրս ապրում են հարյուրավոր ընտանիքներ։ Համարակալումով այն 104 տնակային ավանն է, վերջին տվյալներով՝  հաշվառված  են 153 ոչ հիմնական շինություններ, որոնցից 134-ը բնակեցված են, 19-ը համարվում են փակ դռներ։ Պատգամավորների ծանոթացումը թաղամասի խնդիրներին սկսվեց հենց տնակային թաղամասից։

Տնակային ավանի 153 ընտանիքներից 66-ը բնակարանային փոխհատուցում է ստացել, բայց շարունակում են տարբեր պատճառներով ապրել ժամանակավոր կացարաններում։ Տնակային ավանում ապրող ընդամենը 16 ընտանիք ունի անօթևանի կարգավիճակ, 71-ն առանց կարգավիճակի է։

«Էս պահի դրությամբ ունենք 2765 տնակային տնտեսություն, կարգավիճակի ճշտման գործընթաց է տարվում, թե որքանն են անօթևան, որքանն են դրսից եկել, ովքեր են տուն ստացել և դուրս չեն եկել։ Հանձնաժողով է ստեղծված՝ պարոն Ղուլարյանի գլխավորությամբ, աշխատանքներ են տարվում՝ 2023-25 թվականներին ՀՀ վարչապետի հանձնարարականով էս տնակային տնտեսությունների հարցը պետք է լուծվի»,- նշում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության  պետ Խաչատուր Խնձրցյանը։

Տնակներում ապրող ընտանիքների կարգավիճակի ճանաչման հարցն, ըստ օրենսդիրների, կարևոր խնդիրներից մեկն է։ Տնակային ընտանիքների պատմությունները տարբեր են, բայց հարցի լուծման սպասումները նույնն են՝ երեք տասնամյակ անց դեռ բնակարանի են սպասում։ ԱԺ պատգամավորները  նախատեսում են կառավարություն ներկայացնել անօթևանության խնդրի լուծման նոր նախագծեր։

«Մենք տարբեր իրավիճակներ ունենք, տարբեր խնդիրներ ունենք։ Մարդիկ կան, որ ուզում են հենց բնակարանի  տրամադրում, մարդիկ կան, որ ուզում են տնակները սեփականաշնորհել և էդ հիմքերի վրա  սեփական ուժերով տուն կառուցեն։ Այս բոլոր առաջարկներն ու դիտարկումները  մենք հետո  արդեն  մեր կառավարության գործընկերների հետ  համապատասխան հանձնաժողովներում  աշխատանքային խմբերում  կքննարկենք և փորձելու ենք պետական ռեսուրսներին համապատասխան, պետության հնարավորություններին  համապատասխան  լուծումներ առաջարկել»,- ասել է ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Տնակներում չեն ապրում, բայց բնակարանային ապահովման պահանջներ ունեն նաև վթարային շենքերի բնակիչները։ 4-րդ աստիճանի վթարայնության Տիգրան Մեծի 5  բազմաբնակարան շենքի երկրորդ մուտքը հիմա գրեթե բնակեցված չէ։ 16 ընտանիք լքել է իրենց քանդված բնակարանները, ապրում են այլ հասցեներում։

Ճարտարապետական նշանակության կառույցում  հաշվառված ընտանիքները պատրաստ են վերադառնալ իրենց բնակարաններ շենքի ամրացումից հետո, որն այժմ քաղաքաշինական ծրագրերում է, և արդեն նախագիծ է կազմվում։ Մարզի վթարային շենքերից մի քանիսը  հրատապ լուծման անհրաժեշտություն ունեն։

Արթիկում, Ամասիայում և Աշոցքում գտնվող վթարային շենքերը, ըստ վթարայնության աստիճանի, ևս կներառվեն կառավարության ծրագրերում։ Հրատապ լուծում պահանջող է նաև Աշոցքի Կոճոռ թաղամասի խնդիրը։

2020 թվականին ստեղծված աշխատանքային խումբը քննարկում էր 164 ընտանիքներին նոր բնակարաններով ապահովելու հարցը, որի լուծման տարբերակներից մեկն էր տեղում նոր շենքերի կառուցումը։ Ծրագիրը տարբեր պատճառներով հետաձգվեց։ Այժմ Կոճոռ տնակային թաղամասի  ընտանիքների բնակապահովման հարցը նախատեսվում է վերանայել։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի Թբիլիսիում

22:56 17.04.2025

Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի Թբիլիսիում

Թբիլիսիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումը «միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը»: Ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ընդամենը […] ...

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

22:53 17.04.2025

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

Ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիայի-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են «Renault Arkana» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և տեղում […] ...

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

22:49 17.04.2025

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

Գործադիրի որոշմամբ Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն` Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու համար: Ըստ հիմնավորման՝ Գորիսի պետական քոլեջում սովորում է 302 ուսանող՝ 10 մասնագիտություններով: Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորում է 291 ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս ամրացված ուսումնական մասնաշենքում իրականացվում է վերակառուցման և […] ...

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

22:45 17.04.2025

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Այսօր ավելի վաղ Քուվեյթի հավաքականը հաղթել էր Մալայզիային, իսկ Ուզբեկստանն […] ...

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

22:41 17.04.2025

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Ապրիլի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին

22:37 17.04.2025

ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին

Ապրիլի 17-ին, ժամը 17:25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...

BACK_TO_TOP