Ռազմական գործողությունների շրջանում դիմադրություն են ցույց տալիս հիմնականում ազգայնական ուժերի զինված ջոկատները. Կոնաշենկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+5.09 oC

 Ռազմական գործողությունների շրջանում դիմադրություն են ցույց տալիս հիմնականում ազգայնական ուժերի զինված ջոկատները. Կոնաշենկով

19:33 24.02.2022

ՌԴ ՊՆ-ն  թարմացրել է ռազմական գործողությունների ընթացքի մասին տեղեկատվությունը: Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշնեկովը նշել  է, որ  ռազմական գործողությունների շրջանում դիմադրություն են ցույց տալիս հիմնականում ազգայնական ուժերի զինված ջոկատները:

Ուկրաինական զինված ուժերի զինծառայողները փորձում են խուսափել ռազմական ընդհարումներից: 14 ուկրաինացի զինծառայող զենքը վայր է դրել,- բրիֆինգի ժամանակ ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Դոնեցկի  և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների զինված  խմբավորումները՝ ՌԴ զինված ուժերի աջակցությամբ շարունակում են հակահարձակողական գործողությունները  Ուկրաինայի զինված ստորաբաժանումների դեմ: Ներկայումս ռազմական գործողությունների շրջանում դիմադրություն են ցույց տալիս հիմնականում ազգայնական ուժերի  զինված ջոկատները: Ուկրաինական զինված ուժերի զինծառայողները փորձում են խուսափել  ռազմական ընդհարումներից  և պայմանավորվել են ռազմական օպերացիայի տարածքից անզեն  բնակիչներին տարհանելու  մասին: ՌԴ պաշտպանության նախարար  Սերգեյ Շոյգուն հատուկ հանձնարարություն է տվել բոլոր ստորաբաժանումների հրամանատարներին՝ հարգանքով վերաբերվել ուկրաինացի զինծառայողներին: Հանձնարարության մեջ շեշտվել է՝ հաշվի առնելով  այն, որ  ուկրաինացի զինծառայողները, ի տարբերություն ազգայնականների, երդում են տվել  ուկրաինական ժողովրդին և ենթարկվում են հրամանների, վերաբերվել նրանց հարգանքով, ստեղծել անվտանգ միջանցքներ ռազմական օպերացիաների շրջաններից դեպի ընտանիքներ վերադարձող զենքը վայր դրած ուկրաինացի զինծառայողների համար: Ինչ վերաբերում  է իրավիճակին, Դոնեցկի զինված խմբավորումներից մեկը՝ գրոհելով Վոլնովախի շրջանի ուղղությամբ, առաջացել է  մոտ 7 կմ: Ռազմական գործողությունների ընթացքում հանձնվել է ուկրաինական զինված ուժերի 14 զինծառայող: Նրանցից զինված դիմադրություն ցույց  չտալու մասին ստորագրություն է վերցվել, որից  հետո նրանց կթույլատրվի վերադառնալ իրենց ընտանիքների մոտ: Լուգանսկի զինված ստորաբաժանումները Ստեպովոյե  բնակելի տարածքի շրջանում, չնայած  ազգայնական  գումարտակների ուժեղ դիմադրությանը, առաջացել են ևս մեկ կիլոմետր: Ռուսական հարվածների հետևանքով շարքից դուրս  է եկել  ուկրաինական ցամաքային ռազմական  ենթակառուցվածքների 74  օբյեկտ, այդ  թվում՝ ռազմաօդային ուժերի մեկ օդանավակայան, 3 հրամանատարական կետ, ուկրաինական ռազմածովային ուժերի տեղակայման  կետը, ԷՍ 300 հրթիռազենիթային պաշտպանության համակարգերի 18 ռադիոլոկացիոն կայան: Խփվել է  ռազմական ուղղաթիռ, 4 անօդաչու հարվածային «Բայրաքթար»: Եվս  մեկ անգամ շեշտեմ ՝ՌԴ զինված ուժերի  հարվածները չեն ուղղվում ուկրաինական քաղաքներին և զինվորական կայազորի սոցիալական օբյեկտներին, այսինքն՝  սպայական կազմի տներին, որպեսզի խուսափենք ուկրաինական  զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների շրջանում  կորուստներից: Ռուսական օդատիեզերական ուժերի Սու 25-ը վթարի է ենթարկվել օդաչուի տեխնիկական սխալի հետևանքով»,- ասել է  Կոնաշենկովը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP