19:02 24.02.2022
Հանրապետությունում սկսվել է ավտոմեքենաների գազաբալոնների ճնշափորձարկման և վկայագրման գործընթացը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը առաջին լիցենզիաներն է տրամադրել գազաբալոններ տեղադրող և ճնշափորձարկում իրականացնող 5 ընկերությունների, որոնցից երկուսը Երևանում են գործում, մեկը՝ Լոռիում, ևս երկուսը՝ Շիրակի մարզում:
Գազային մեխանիզմով շահագործվող տրանսպորտային միջոցների վարորդներն արդեն հնարավորություն ունեն իրենց ավտոմեքենաների գազաբալոնները վկայագրել Գյումրիի և Արթիկի լիցենզավորված լաբորատորիաներում: Ճնշափորձարկում պետք է անցնեն և՛ մեթան, և՛ պրոպան տեսակի ավտոգազերը; Ըստ վարորդների՝ գազաբալոնների ստուգաչափման պարտադիր պահանջը տեղին է, սա անվտանգության լավագույն երաշխիքներից մեկն է։ Երկար տարիներ գազաբալոնները շահագործվել ու լաբորատոր զննություն չեն անցել:
Գազաբալոնների 15 տարի օգտագործման գործարանային ժամկետը դեռ անխափան աշխատանքի երաշխիք չէ, այն պարտադիր պետք է երկու տարին մեկ անգամ ենթարկվի լաբորատոր զննության: Ամենօրյա լիցքավորումներն ու նախատեսվածից բարձր ճնշում կիրառելն երբեմն գազաբալոնների վնասվածքների կամ պատերի քայքայման պատճառ կարող են դառնալ:
«Բալոնների արտաքին մակերեսների զննում է տեղի ունենում։ Հնարավոր են այնպիսի վնասվածքներ ունենան, որոնք չեն համապատասխանում չափորոշիչներին, եթե վնասվածքներ չի լինում բալոնի վրա, վինտիլները քանդում ենք, յուղը հեռացնում ու լվացնում ենք հատուկ նյութերով»,- գործընթացը ներկայացրել է «Պրեմիում գազ» ընկերության լաբորատորիայի աշխատակից Ժորժիկ Գալստյանը։
Լվացման և մաքրման փուլից հետո գազաբալոնները ճնշափորձարկման են ենթարկվում 300 մթնոլորտային ճնշմամբ, վնասվածքներ ունենալու դեպքում բալոնները խցիկում կարող են պատռվել: Էկրանների միջոցով ուսումնասիրվում է նաև բալոնների ներքին պատերի վիճակը։ Խնդիրներ հայտնաբերելու դեպքում գազաբալոնները չեն վկայագրվում:
«Մինչ այս պահը ճնշափորձարկում անցած գազաբալոնների մեջ չեն հայտնաբերվել այնպիսիք, որ չհամապատասխանեն չափորոշիչներին, եթե հանդիպեն, ապա այս գազաբալոնները չեն վկայագրվի»,- նշել է «Պրեմիում գազ» ընկերության մենեջեր Մհեր Բարսեղյանը։
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի21:24 23.11.2024
Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարանԱյս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից: Այս տարածքներում այժմ ձևավորել ենք այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ ու ճեմուղիներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարվա ընթացքում Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:18 23.11.2024
Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ իրանցի ուսանողների ծեծի ու կալանավորման կապակցությամբՌուսաստանի Կազան քաղաքում Կազանի դաշնային համալսարանում սովորող Իրանի երկու քաղաքացիներ իրավապահների կողմից «անմարդկային ծեծի» ենթարկվելուց հետո բերման են ենթարկվել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքում Իրանի հյուպատոսությանը: Միջադեպը տեղի է ունեցել իրանցի ուսանողների համար վիզաների երկարաձգման ժամանակ։ Ուսանողների միջև ծեծկռտուք է սկսվել, միջադեպը հարթելու համար ոստիկանություն է կանչվել։ Սակայն իրավապահների ներկայությունը միայն վատթարացրել է իրավիճակը, […] ...
21:10 23.11.2024
Բնակելի ավաններ կկառուցվեն Կոտայքում և Գյումրիում. ՀՀՀ ներկայացուցիչը «Հեռուստամարաթոն» 2024-ի մասինՆոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ազգային նվիրատվության ամենամյա 27-րդ հեռուստամարաթոնը` աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերն ուղղելով մեր երկրի ամրապնդմանն ու զարգացմանը։ Համահայկական դրամահավաքը, որը կրում է «Քեզ համար Հայաստան» կարգախոսը, այդ օրը երեկոյան կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ, և Հանրային հեռուստաընկերության արբանյակով՝ դեպի Եվրոպա ու ԱՄՆ։ Համայն հայությանը կներկայացվեն 2023-24թթ. ընթացքում Հիմնադրամի կողմից իրականացված, ինչպես նաև 2025 […] ...
21:00 23.11.2024
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգըՆոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի, հայտնում են Մայր Աթոռից։ Հաջորդ օրը նորընծաները Մայր Տաճարում կարժանանան քահանայական օծման ու ձեռնադրության»,-ասված է հաղորդագրության մեջ: ...
20:52 23.11.2024
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարըԱյսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Volvo» բեռնատարն ու «Man» մակնիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Man» ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին՝ Հարավարևմտյան թաղամասից մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված: ...
20:30 23.11.2024
Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...