17:56 23.02.2022
Փետրվարի 23-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ կայացել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը:
Նախաձեռնության գաղափարն առաջացել է 44-օրյա պատերազմից հետո Հայկ Սարգսյանի՝ զոհված զինծառայողների ընտանիքներ այցելության ընթացքում:
Հեղինակն առաջարկում է ՀՀ պաշտպանության ժամանակ կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ ՀՀ միջազգային պայմանագրերով մեր երկրում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունեցող զինակոչիկներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
Գործող օրենքի կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է նաև ընտանիքում միակ արու զավակ լինելը:
Անդրադառնալով այն մտահոգությանը, թե փոփոխությունը կարող է անվտանգային խնդիրներ առաջացնել զինված ուժերի համար՝ Հայկ Սարգսյանը նշել է. «2022թ. ամառային զորակոչին նախատեսվում է, որ փոփոխվող օրենքի շահառու կհանդիսանա 10 զորակոչիկ, ձմեռայինին՝ 17, 2023թ. ամառային զորակոչին՝ 11, իսկ ձմեռայինին՝ 14»:
Հարակից զեկուցող Վահագն Ալեքսանյանը ողջունել է նախաձեռնությունը և կոչ արել տալ դրական եզրակացություն:
Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ գործադիրը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունելի է համարել հեղինակը:
Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
Շրջանառությունից հանվել է ԱԺ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
21:27 29.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 100 մլն եվրո վճարել «Ինտերի» երկու ֆուտբոլիստի տրանսֆերի համար«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է աշխատել թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ։ Inter Live-ի տվյալներով՝ ակումբում հետաքրքրված են «Ինտերի» միանգամից երկու ֆուտբոլիստով։ Խոսքն աջ պաշտպան Դենզել Դումֆրիսի և կենտրոնական պաշտպան Յան-Օրել Բիսեկի մասին է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է այս տրանսֆերների համար վճարել 100 միլիոն եվրո։ Դումֆրիսի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2027/2028 մրցաշրջանի […] ...
21:18 29.04.2025
Սահմանամերձ բնակավայրերի զարգացման հիմնական նախապայմանը կայուն և երկարատև խաղաղության հաստատումն է. ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նախօրեին գիշերել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում՝ տեղում առկա խնդիրներին, համայնքի առօրյային ու բնակիչների կարիքներին առավել խորությամբ ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Առավոտյան նախարարները հանդիպել են Խնածախի բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել հուզող հարցերին, իսկ այնուհետև […] ...
21:10 29.04.2025
Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է. ԱՆՊատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Հանրային ընկալումը և վստահությունը նպաստում են պատվաստումներում ընդգրկվածության բարձր ցուցանիշներին և բարենպաստ իրավիճակին: Կանխարգելիչ պատվաստումները կարևոր են, արդյունավետ և անվտանգ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:00 29.04.2025
Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգԽառը մենամարտերում UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգ: Մայիսի 2-ին Դուբայում կայանալու է KC54 մրցաշարը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը մրցելու է Մագոմեդ Զայնուկովի հետ: Ծառուկյանը նախկինում լուրջ հաջողությունների է հասել գրեփլինգում: Նա 2016 և 2017 թվականներին դարձել է Ռուսաստանում կայացած 3 մրցաշարերի հաղթող: UFC-ում Արմանի վերջին մենամարտը կայացել է 2024 թվականի ապրիլի 13-ին, երբ նա […] ...
20:55 29.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Խորենացի փող. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Դեղատան փող. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ՝ 8-րդ փող․ 3-8 առանձնատներ, Սարի Թաղ՝ 9-րդ փող․ 1-27 առանձնատներ, Սարի Թաղ՝ […] ...
20:45 29.04.2025
Եվրահանձնաժողովը խոստացել է «մանրակրկիտ հետաքննել» իսպանական հոսանքազրկումըԵվրահանձնաժողովը (ԵՀ) մտադիր է «մանրակրկիտ հետաքննություն» անցկացնել Իսպանիայում հոսանքազրկման հետ կապված։ Այս մասին գրել է էներգետիկայի և բնակարանային հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը X-ում։ «Եվրահանձնաժողովը մանրակրկիտ հետաքննություն կսկսի Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի անջատումների հետ կապված»,- վստահեցրել է պաշտոնյան։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն հաստատել էր, որ մարմինը բացառել է կիբերհարձակումը որպես ապրիլի 28-ին էլեկտրաէներգիայի համատարած […] ...