17:28 23.02.2022
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 22-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի երկրների հետ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդին և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յոազես Օլեկասին: Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը:
Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՅԴ դիրքորոշումները Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ` նկատելով, որ հիմնախնդիրը լուծված չէ և վերջնական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ոտնձգություններին և շնորհակալություն հայտնել տիկին Կալյուրանդին` վերջինիս 2021 թ. փետրվարի 21-ի համատեղ հայտարարության ու 2022 թ. փետրվարի 22-ի ելույթի կապակցությամբ: Տիկին Կալյուրանդն ընդգծել է հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչին պետք է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում` հիմնված տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման և ժողովուրդների ինքնորոշման ու իրավահավասարության սկզբունքների վրա: Եվրոպացի գործընկերները վերահաստատել են իրենց կառուցողական և հավասարակշռված դիրքորոշումները:
ՀՅԴ ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Հայաստանում ժողովրդավարության առկա իրավիճակի կապակցությամբ:
Առանձնահատուկ քննարկվել է ՀՅ Դաշնակցության և Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական (S&D) քաղաքական խմբի հետ հարաբերությունների որակական զարգացման ուղղությամբ հետագա քայլերի և գործողությունների իրականացումը:
ՀՅ Դաշնակցությունը հայկական միակ կուսակցությունն է, որն իբրև դիտորդ անդամակցում է Եվրոպայի սոցիալիստների կուսակցությանը (PES): ՀՅԴ ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՅԴ խորհրդարանական խմբակցության և Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի հետ նախկինում առկա համագործակցության հուշագրին:
21:10 29.04.2025
Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է. ԱՆՊատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Հանրային ընկալումը և վստահությունը նպաստում են պատվաստումներում ընդգրկվածության բարձր ցուցանիշներին և բարենպաստ իրավիճակին: Կանխարգելիչ պատվաստումները կարևոր են, արդյունավետ և անվտանգ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:00 29.04.2025
Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգԽառը մենամարտերում UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգ: Մայիսի 2-ին Դուբայում կայանալու է KC54 մրցաշարը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը մրցելու է Մագոմեդ Զայնուկովի հետ: Ծառուկյանը նախկինում լուրջ հաջողությունների է հասել գրեփլինգում: Նա 2016 և 2017 թվականներին դարձել է Ռուսաստանում կայացած 3 մրցաշարերի հաղթող: UFC-ում Արմանի վերջին մենամարտը կայացել է 2024 թվականի ապրիլի 13-ին, երբ նա […] ...
20:55 29.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Խորենացի փող. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Դեղատան փող. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ՝ 8-րդ փող․ 3-8 առանձնատներ, Սարի Թաղ՝ 9-րդ փող․ 1-27 առանձնատներ, Սարի Թաղ՝ […] ...
20:45 29.04.2025
Եվրահանձնաժողովը խոստացել է «մանրակրկիտ հետաքննել» իսպանական հոսանքազրկումըԵվրահանձնաժողովը (ԵՀ) մտադիր է «մանրակրկիտ հետաքննություն» անցկացնել Իսպանիայում հոսանքազրկման հետ կապված։ Այս մասին գրել է էներգետիկայի և բնակարանային հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը X-ում։ «Եվրահանձնաժողովը մանրակրկիտ հետաքննություն կսկսի Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի անջատումների հետ կապված»,- վստահեցրել է պաշտոնյան։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն հաստատել էր, որ մարմինը բացառել է կիբերհարձակումը որպես ապրիլի 28-ին էլեկտրաէներգիայի համատարած […] ...
20:35 29.04.2025
Հայ ծանրորդները մեկնել են Պերու՝ մասնակցելու պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանըՀայաստանի պատվիրակությունը այսօր մեկնել է Պերու, որտեղ ապրիլի 30-ից մայիսի 5-ը կմասնակցի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի ընդհանուր 7 մարզիկով` 5 տղա, 2 աղջիկ: ...
20:30 29.04.2025
Լավրով. Գազայի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը առանձնակի մտահոգություն է առաջացնումՀատկապես մտահոգիչ է Գազայի շուրջ և Մերձավոր Արևելքում, ինչպես նաև աֆրիկյան մայրցամաքում վատթարացող իրավիճակը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Հատկապես մտահոգիչ են իրավիճակի վատթարացումը պաղեստինյան տարածքներում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Աֆրիկյան մայրցամաքի շատ մասերում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը Բրազիլիայում BRICS-ի արտաքին քաղաքականության գործակալությունների ղեկավարների հանդիպումից հետո: Նրա […] ...