16:04 23.02.2022
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 25-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա համերգով, որը մեծ իրադարձություն է մայրաքաղաքի երաժշտական կյանքում: Հայաստանում առաջին անգամ հանդես կգա համաշխարհային առաջին մեծության դիրիժոր Վասիլի Պետրենկոն:
Ծրագրում կհնչեն Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի նախերգանքը, Ռավելի Դաշնամուրի կոնցերտ G-dur-ը և Բրամսի Սիմֆոնիա թիվ 1-ը:
Նշենք, որ համերգի դիրիժոր Վասիլի Պետրենկոն մեր ժամանակի ամենապահանջված դիրիժորներից է: Հեղինակավոր «Financial Times»-ը դիրիժորի համերգները նկարագրելիս նշում է. «Պետրենկոյի համերգներին մթնոլորտն ուղղակի ծայրաստիճան շիկացած է: Սակայն դա չէ, որ հիացմունք է պատճառում բանիմաց և նրբաճաշակ ունկնդրին, այլ նվագախմբի ամբողջական և ներդաշնակ հնչողությունը և այն զգացմունքայնությունը, որով նվագում են երաժիշտները»:
«Այս կարգի մեծության դիրիժոր վերջին հիսուն տարիների ընթացքում հայկական նվագախմբերի հետ հանդես չի եկել»,- ընդգծել է Էդուարդ Թոփչյանը:
Պետրենկոն Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարն է, Եվրամիության երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը, Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դափնեկիր դիրիժորը և Ռուսաստանի Սվետլանովի անվան պետական ակադեմիական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: Նա հեղինակավոր «Gramophone Awards»-ի կրկնակի և «Classical BRIT Awards»-ի մրցանակակիր է: Երկրորդ անձնավորությունն է, որն արժանացել է Լիվերպուլի համալսարանի և Լիվերպուլի «Hope» համալսարանի պատվավոր դոկտորի աստիճանի: Նա նաև Լիվերպուլի Ջոն Մուրս համալսարանի պատվավոր անդամ է:
Երևանյան համերգի մենակատարն է անվանի և մեր ունկնդրի կողմից արդեն սիրված դաշնակահար Սիմոն Տրպչեսկին (Հյուսիսային Մակեդոնիա): Իր հարցազրույցներից մեկում նա նշել է, որ այնքան է սիրում Հայաստանը, որ պատրաստ է անգամ Տրպչյան գրվելու: Տրպչեսկին հայտնի է ոչ միայն իր հզոր և վիրտուոզ կատարումներով, այլև իր խոր արտահայտչական մոտեցմամբ և բեմական խարիզմայով: Քսան տարի առաջ միջազգային ելույթները սկսելով որպես BBC-ի նոր սերնդի արտիստ՝ նա կարիերայի սրընթաց աճ գրանցեց՝ ելույթ ունենալով չորս մայրցամաքների լավագույն համերգասրահներում և հարյուրավոր նվագախմբերի հետ՝ Լոնդոնի սիմֆոնիկ, Ֆրանսիայի ազգային, Թագավորական Կոնցերտգեբաու, Դրեզդենի ֆիլհարմոնիկ, Քլիվլենդի, Ֆիլադելֆիայի, Լոս Անջելեսի, Նյու Յորքի, Չիկագոյի, ինչպես նաև Ճապոնիայի, Հոնկ Կոնգի, Սիդնեյի, Մելբուռնի և այլ հեղինակավոր նվագախմբերի հետ:
Հատկապես Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Տրպչեսկին կապված է երկարամյա համագործակցությամբ: Այդ կապն ավելի ամրացավ, երբ նվագախմբի գլխավոր դիրիժոր նշանակվեց Վասիլի Պետրենկոն: Բացի համատեղ համերգներից՝ նրանք միասին ձայնագրել են ռուսական դաշնամուրային երկացանկի հսկաների ստեղծագործությունները՝ Ռախմանինովի բոլոր չորս կոնցերտները, Ռապսոդիա Պագանինիի թեմայով (Avie Records), Չայկովսկու երկու կոնցերտները և Պրոկոֆևի թիվ 1 և 3 կոնցերտները (Onyx Classics):
20:07 28.04.2025
ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու և առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, […] ...
19:53 28.04.2025
Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...
19:36 28.04.2025
Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...
19:30 28.04.2025
Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...