Գյուղապահովագրության ոլորտում նախատեսվում է երաշտի ռիսկը ներառել 2023 թվականից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+12.09 oC

Գյուղապահովագրության ոլորտում նախատեսվում է երաշտի ռիսկը ներառել 2023 թվականից

19:50 23.02.2022

 

Փետրվարի 1-ից Հանրապետության բոլոր մարզերում գյուղատնտեսական  ապահովագրական պայմանագրերի կնքման գործընթացն է սկսվել: Գյուղացիական տնտեսություններն ու ֆերմերները երկու-երեք ամսվա ընթացքում դիմելու և ապահովագրական պայմանագրեր կնքելու ժամկետ ունեն: Գյուղատնտեսությունում ապահովագրության ծրագիրը դեռ համարվում է փորձնական։

Արդեն երրորդ տարին է, որ գործում է գյուղատնտեսության ապահովագրության պետական աջակցության ծրագիրը: Սկզբում ծրագիրը վերաբերում էր ոչ բոլոր մարզերին, այժմ  ապահովագրության ծածկույթը տարածվել է ամբողջ Հանրապետությունում։ Շիրակի մարզում այս ընթացքում գյուղացիական տնտեսություններն ու ֆերմերները ապահովագրել են հիմնականում հացահատիկի ու կարտոֆիլի ցանքատարածքները, մրգատու այգիների ապահովագրություն գրեթե չի եղել:

Ծրագրի շահառու որոշ տնտեսվարողների ամեն դեպքում չեն գոհացնում պայմանագրում ներառված ռիսկերի գնահատման ու փոխհատուցման մոտեցումները։ Կան վիճահարույց որոշ կետեր, որոնք վերանայման ու հստակեցման անհրաժեշտություն ունեն։

Օրինակ՝ կարտոֆիլի ցանքատարածքների կարկտահարության դեպքում փորձագիտական հանձնաժողովները վնասի գնահատում կատարում են երկու անգամ, վերջնական եզրակացություն տալիս են բերքահավաքի ժամանակ, իսկ մինչ այդ հողագործը բույսի վեգետացիան վերականգնելու համար լրացուցիչ միջոցներ է ծախսում, որը չի փոխհատուցվում:

Պայմանագրի որոշ կետերի վերաբերյալ  անհամաձայնություններ կան, բայց երկու տարում ավելացել են ինչպես ապահովագրված ցանքատարածքները, այնպես էլ ծրագրի շահառուների թիվը: Պատասխանատուներն էլ նշում են պետական աջակցության  ծրագրով  փոխհատուցման գումարների ավելացման մասին։

«Եթե համեմատական անցկացնենք  2020-21 թվականների, ապա կարող ենք ասել, որ շուրջ երեք անգամ ավելացել  են ապահովագրական պայմանագրերի և ապահովագրված տարածքների  սահմանաչափերը։ 2020 թվականին վաճառվեց  1546 պայմանագիր՝ շուրջ 2300 հեկտարի համար, իսկ 2021 թվականին վաճառվեց 4279 պայմանագիր՝ շուրջ 5800 հեկտարի համար»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է էկոնոմիկայի նախարարության  գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ Իռա Փանոսյանը։

Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետը նաև նշում է, որ ներդրված ապահովագրական ծրագիրը պարբերաբար լրամշակում է անցնում, որտեղ հաշվի են առնվում գյուղացիներից ու ֆերմերներից ստացված բողոքներն ու առաջարկները։

«Նախորդ երկու տարիներին ապահովագրական սահմանաչափերը երեքն են եղել, էս տարի արդեն  նախատեսված է վեց սահմանաչափ։ Օրինակ՝ եթե նախկինում գարու մշակաբույսի դեպքում սահմանաչափը 200-250 հազար դրամի սահմաններում էր, ապա այս տարի  200 հազարից սկսած մինչև 550-600 հազար դրամի սահմաններում կլինի»,- նշել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Ռոման Հմայակյանը։

Ցանքատարածքները ապահովագրում են հրդեհի, գարնանային ցրտահարության ու կարկտահարության ռիսկերից: Իսկ  նախորդ տարվա աննախադեպ չորային եղանակներն ու կրած վնասներն հաշվի առնելով, հողագործները առաջարկում են պայմանագրերում որպես ռիսկ ընդգրկել նաև երաշտը:

«Աշխատանքներ են տարվում, որպեսզի երաշտի ռիսկի, մշակության հետ կապված հիմքեր ստեղծվեն, նախադրյալներ ստեղծվեն երաշտի ռիսկը ապահովագրելու համար։ 2023 թվականին արդեն հնարավոր կլինի լիարժեք երաշտի ռիսկի ապահովագրություն իրականացնել»,- նշել է Իռա Փանոսյանը։

Մեկ հեկտարի հաշվով պահանջվող գումարի 50-60 տոկոսը վճարում է պետությունը, մնացածը՝ գյուղացին: Պետական աջակցության  ծրագրի նպատակը  անմշակ մնացած հողակտորները մշակովի դարձնելն է, ցանքաշրջանառության ծավալների ավելացումը։ Շիրակի մարզում, սակայն, այս տարի 2000 հեկտարով կրճատվել են աշնանացան ցորենի ցանքերը:

Հացահատիկային մշակաբույսերի ցանքերի պակասը մարզում, ենթադրվում էր, որ կլրացվի գարնանացանի հաշվին, բայց պարարտանյութի, դիզվառելիքի թանկացումները կարող են այս դեպքում ազդել գյուղատնտեսական աշխատանքների ծավալների վրա: Նույն վտանգը կա նաև կարտոֆիլի ու այլ բանջարաբոստանային կուլտուրաների համար: Եթե պետական սուբսիդավորում չլինի, վար ու ցանքի հեկտարները կպակասեն։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի Թբիլիսիում

22:56 17.04.2025

Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի Թբիլիսիում

Թբիլիսիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումը «միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը»: Ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ընդամենը […] ...

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

22:53 17.04.2025

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

Ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիայի-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են «Renault Arkana» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և տեղում […] ...

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

22:49 17.04.2025

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

Գործադիրի որոշմամբ Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն` Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու համար: Ըստ հիմնավորման՝ Գորիսի պետական քոլեջում սովորում է 302 ուսանող՝ 10 մասնագիտություններով: Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորում է 291 ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս ամրացված ուսումնական մասնաշենքում իրականացվում է վերակառուցման և […] ...

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

22:45 17.04.2025

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Այսօր ավելի վաղ Քուվեյթի հավաքականը հաղթել էր Մալայզիային, իսկ Ուզբեկստանն […] ...

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

22:41 17.04.2025

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Ապրիլի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին

22:37 17.04.2025

ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին

Ապրիլի 17-ին, ժամը 17:25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...

BACK_TO_TOP