Քննարկվում են Գյումրիի վթարային մի քանի շենքերի ապամոնտաժման և ընտանիքներին ԲԳՎ ծրագրում ընդգրկելու հարցերը․ Շիրակի մարզպետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+12.09 oC

Քննարկվում են Գյումրիի վթարային մի քանի շենքերի ապամոնտաժման և ընտանիքներին ԲԳՎ ծրագրում ընդգրկելու հարցերը․ Շիրակի մարզպետ

18:31 21.02.2022

Շիրակի մարզպետն այսօր ամփոփել է պաշտոնավարման 100 օրը։ Կատարած աշխատանքի արդյունքները լրագրողներին ներկայացնելու համար մամուլի ասուլիսի վայր ընտրել էր Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղի մշակույթի տունը, որը հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրով։ Ծախսված շուրջ 20 միլիոն դրամի 50%-ի համաֆինանսավորումը համայնքային բյուջեից է կատարվել։ Անցկացվել է ջեռուցման համակարգ, մշակույթի  տան առանձնացված տարածք է տեղափոխվել գյուղի գրադարանի շուրջ 5000 կտոր գրականությունը։  Նազելի Բաղդասարյանը արտագնա հանդիպումը պայմանավորեց ապակենտրոնացման մոտեցումով։

Հակիրճ ներկայացրեց այն կարևոր ուղղությունների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք մարզում համարվում են առաջնահերթ։ Շիրակի մարզի, մասնավորապես, Գյումրիի վթարային շենքերի և անօթևանության խնդիրներին ուղղված կոնկրետ ծրագրերից խոսելիս նշեց, որ Գյումրիի հայտնի վթարայիններից մի քանիսի դեպքում կլինեն ԲԳՎ-ների տրամադրման, ինչպես նաև շենքերի ապամոնտաժման աշխատանքներ։ Վերջերս Շիրակի մարզում գրանցված 6-7 բալ ուժգնության երկրաշարժից հետո մարզում ուսումնասիրություններ են կատարել սեյսմիկ անվտանգության ոլորտի մասնագետները։

«Մոտեցումը Անտառավան 26 շենքի հետ կապված այնպիսին է, որ պետք է տրամադրվեն ԲԳՎ-ներ, և ես լիահույս եմ, որ այս հաջողությունը  կունենանք, մնացած շենքերը՝ Ղանդիլյան փողոցում ունենք, Հանեսօղլյան փողոցում, Տիգրան Մեծի 5 շենքը, որի մեկ մուտքը ամրացված է, մյուսը՝ ոչ, քննարկման փուլում են։ Մոտեցում կա, որ շատ հաճախ քաղաքացիները ուզում են ամրացնեն իրենց շենքը։ Դիցուք, Իսահակյան 9 շենքը․․․ Հաշվի առնելով կոնստրուկցիան, շատ ծախսատար է ամրացումը և  ոչ արդյունավետ։ Կառույցը տեսնելով հասկանում եմ, որ այս շենքը ամրացման ենթակա չէ»,- նշել է Շիրակի մարզպետը։

Ըստ Նազելի Բաղդասարյանի՝ վթարային շենքերի մեծ մասը 3-4 աստիճանի վթարայնություն ունի, և անցած տարիների ընթացքում ձգձգվել են շենքերի անձնագրավորման գործընթացները։ Այս տարվանից պետությունը սկսում է վթարային շենքերի ուսումնասիրման և անձնագրավորման գործընթաց, որից հետո հստակ կգույքագրվեն ու կառանձնացվեն առավել խնդրահարույց շինությունները։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

23:01 17.04.2025

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Գործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Մասնավորապես, համապատասխան տեղեր են հատկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, […] ...

Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի Թբիլիսիում

22:56 17.04.2025

Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի Թբիլիսիում

Թբիլիսիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումը «միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը»: Ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ընդամենը […] ...

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

22:53 17.04.2025

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

Ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիայի-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են «Renault Arkana» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և տեղում […] ...

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

22:49 17.04.2025

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

Գործադիրի որոշմամբ Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն` Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու համար: Ըստ հիմնավորման՝ Գորիսի պետական քոլեջում սովորում է 302 ուսանող՝ 10 մասնագիտություններով: Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորում է 291 ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս ամրացված ուսումնական մասնաշենքում իրականացվում է վերակառուցման և […] ...

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

22:45 17.04.2025

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Այսօր ավելի վաղ Քուվեյթի հավաքականը հաղթել էր Մալայզիային, իսկ Ուզբեկստանն […] ...

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

22:41 17.04.2025

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Ապրիլի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

BACK_TO_TOP