Ջասթին Բիբերի թեստը դրական է եղել COVID-19-ի համար և հետաձգել Լաս Վեգասի համերգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Ջասթին Բիբերի թեստը դրական է եղել COVID-19-ի համար և հետաձգել Լաս Վեգասի համերգը

19:18 21.02.2022

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել, և շրջագայության շրջանակներում պլանավորած Լաս Վեգասի իր համերգը հետաձգել է։ Փետրվարի 20-ին այս մասին գրում է TMZ-ը՝ վկայակոչելով երգչի ներկայացուցչին։
Աղբյուրի համաձայն՝ Ջասթին Բիբերը COVID-19 հիվանդության մասին իմացել է ավելի վաղ՝ շաբաթ օրը, իրեն լավ է զգում։

Սակայն հիվանդության պատճառով համերգը, որը պետք է կայանար կիրակի օրը Լաս Վեգասի T-Mobile Arena-ում, հետաձգվեց հունիսի 28-ին։ Բիբերի հաջորդ համերգը նախատեսված է երեքշաբթի օրը՝ Արիզոնա նահանգի Գլենդել քաղաքում, սակայն այն նույնպես կարող է չեղարկվել։

People ամսագրի տվյալներով՝ երգչի թիմի անդամները նույնպես վարակվել են COVID-19-ով։

«Ջասթինն, իհարկե, շատ հիասթափված է, բայց նրա թիմի և երկրպագուների առողջությունն ու անվտանգությունը միշտ նրա համար միակ առաջնահերթությունն է»,- Twitter-ում նշել են Բիբերի շրջագայության կազմակերպիչները:

Արդարության համաշխարհային շրջագայությունը, որն ի սկզբանե նախատեսված էր սկսել 2020 թվականի մարտին, հետաձգվել է մոտ երկու տարով՝ COVID-19 համաճարակի պատճառով:

Բիբերն իր առաջին համերգն է տվել ուրբաթ օրը Սան Դիեգոյում։ Լաս Վեգասը պետք է լիներ շրջագայության երկրորդ կանգառը, որը նախատեսված է մինչև 2023 թվականի մարտը:

Ավելի վաղ՝ փետրվարի 12-ին հաղորդվել էր, որ Արևմտյան Հոլիվուդում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) բախման հետևանքով չորս մարդ հրազենային վնասվածքներ է ստացել։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել ռեստորանի մոտ, որտեղ խնջույք է եղել Բիբերի համերգի կապակցությամբ։ Ինչպես նշվում է նյութում, մի քանիսը ծեծկռտուք են սարքել, և նրանցից մեկը կրակ է բացել, որից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի։

Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ Բիբերը նկարահանման պահին եղել է ռեստորանում և որոշել է լքել այն՝ դեպքի մասին իմանալուն պես։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստ

20:07 28.04.2025

ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստ

ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու և առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, […] ...

SHANTNEWS

20:00 28.04.2025

SHANTNEWS

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

19:53 28.04.2025

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

19:41 28.04.2025

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...

Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ

19:36 28.04.2025

Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

19:30 28.04.2025

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...

BACK_TO_TOP